Դայանա Դավթյան

«Երբեք չեմ ասի` այս աղջիկն ինչու է շուրթերը մեծացրել»․ Դայանա Դավթյանն արդեն ԱՄՆ–ում է

289
(Թարմացված է 20:35 30.11.2019)
«Միսս տիեզերք Արմենիա 2019» մրցույթում հաղթած հայ գեղեցկուհին մեծ պատասխանատվություն է համարում Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացնելը, որը նաև նրա մանկական երազանքի հետ է կապված։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. «Միսս տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանն արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում է, որտեղ դեկտեմբերի 8-ին կկայանա «Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթը: Sputnik Արմենիան Դայանայի հետ զրուցել է սպասումների, ապրումների, բնական գեղեցկության ու մեծ երազանքների մասին:

«Իմ ուժերի ներածին չափով պատրաստվել եմ մրցույթին։ Այժմ էլ շատ բարձր տրամադրություն ունեմ և հպարտ եմ, որ հենց ես եմ ներկայացնելու Հայաստանը։ Մինչև մեկնելս արդեն հասցրել էի սոցցանցերով ծանոթանալ ու շփվել մրցույթին մասնակցող աղջիկների հետ»,- ասաց Դայանան։

Գեղեցկուհին պատմեց, որ աղջիկներն իրեն սիրով են դիմավորելու, չնայած կարճ ժամանակահատվածին` հասցրել են ընկերանալ։

Նշենք, որ Դայանան երկու ամիս ակտիվ հաճախում էր մարզասրահ, անգլերենի գիտելիքներն էր խորացնում։ Ճիշտ է` անգլերենին տիրապետում է, բայց ոչ այնքան լավ, որքան ռուսերենին և հայերենին, ուստի դեռ չգիտի` ժյուրիի հետ հարցազրույցի փուլում կօգտվի թարգմանչի ծառայությունից, թե ոչ։

«Գաղափար չունեմ, թե ժյուրին ինձ համար ինչ հարցեր է նախապատրաստել։ Եթե լինեն բարդ հարցեր, որոնց ես չկարողանա անգլերենով սահուն պատասխանել, ապա կօգտվեմ թարգմանչի ծառայությունից»,-ասաց նա։

Նշենք, որ մրցույթում արգելված չէ պլաստիկ վիրահատությունների դիմած աղջիկների մասնակցությունը, չնայած որ հաղթողները գրեթե միշտ ունեն բնական գեղեցկություն։ Դայանան ևս բնական գեղեցկության կողմնակից է։

Գեղեցկուհին յուրօրինակ լուսանկար էր ուզում, բայց հայտնվեց տհաճ իրավիճակում. տեսանյութ

«Ես երբևէ պլաստիկ միջամտության չեմ դիմել, լինզա չեմ կրում: Չեմ սիրում նաև միանման «սարքած» դեմքերը։ Սակայն երբեք այս կամ այն մարդու արտաքինի վերաբերյալ կարծիք չեմ հայտնի, որովհետև չեմ սիրում մարդկանց քննադատել։ Երբեք չեմ ասի, թե այս աղջիկն ինչու է շուրթերի ծավալը մեծացրել կամ քիթը փոքրացրել»,-ասաց Դայանան և հավելեց, որ պլաստիկ վիրահատությունների միջոցով աղջիկները ձեռք են բերում այն ինքնավստահությունը, որը գուցե մանկուց պակասել է։

Գեղեցկուհին շեշտեց, որ մեծ պատասխանատվությամբ է Հայաստանը ներկայացնելու մրցույթում, քանի որ այդպես կիրականացնի նաև իր մանկության երազանքը, որն այդ բեմում հայտնվելն է։

«Այսօր երազանքս մեկն է ՝ հաղթել մրցույթում։ Իսկ առհասարակ երազում եմ լավ մասնագետ դառնալ և մեծ ընտանիք ունենալ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Դայանան 21 տարեկան է։ Հասակը 1.72 սմ է, քաշը՝ 52 կգ: Սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գրաֆիկական դիզայն բաժնի 4-րդ կուրսում: Սիրում է մուտիպլիկացիոն կերպարներ պատրաստել։

«Միսս տիեզերք 2019» մրցույթն այս տարի էլ է ընթանալու երեք փուլով։ Աղջիկները կներկայանան լողազգեստով, ազգային տարազով և երեկոյան զգեստով: Կլինի հարցազրույցի փուլ, որտեղ աղջիկները հնարավորություն կունենան ներկայանալու ժյուրիի անդամներին։ Երեք փուլերից հետո կընտրվեն լավագույն 20 գեղեցկուհիները, այնուհետև լավագույն 10-ը , 5-ը, 3-ը և, իհարկե, մրցույթի հաղթողը:

Ի տարբերություն այլ գեղեցկության մրցույթների, «Միսս տիեզերքը» չունի առցանց քվեարկություն:

289
թեգերը:
Դայանա Դավթյան, Գեղեցկության մրցույթ, ԱՄՆ, Հայաստան
Ըստ թեմայի
Գեղեցկուհիներին որոշել են չմերկացնել, կամ ինչու է բիկինիից հրաժարվելը ձեռնտու հայուհիներին
Գեղեցկուհի Վարդան ծխելու դեմ անհաջող ակցիայի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում
Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ
Մանկապարտեզ

Մայիսի 10-ից Երևանի մանկապարտեզներում կվերսկսվի ընդունելությունը

20
(Թարմացված է 17:53 08.05.2021)
Քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարությանը դեռ մարտին էր առաջարկել մեղմացնել սահմանափակումը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մայիսի 10-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա տեղեկացրել է, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:

Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան

  • այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,
  • հիմնանորոգման պատճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կհամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,
  • հերթագրված երեխաները։

Հիշեցնենք՝ դեռ մարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ հենց առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն մոտ 7000 երեխա։ Առողջապահության նախարարությունն արձագանքել էր քաղաքապետի գրառմանը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ նախարարությունում քննարկում է կազմակերպվել քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում կատարվել են սահմանափակումները մեղմացնող փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 1-ին են ներկայացվել ընդունելության սահամանափակումների մեղմացման վերաբերյալ լրացուցիչ առաջարկություններ։ Դրանք դեռևս քննարկման փուլում են:

Նախարարությունը հավելել էր, որ անվտանգության կանոններ սահմանելով` հաշվի է առնվում երեխայի առողջության անվտանգության ապահովման խնդիրը, իսկ անվտանգության կանոններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, սահմանվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների հիման վրա:

20
թեգերը:
մանկապարտեզ, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Օդից վերցրած տեղեկատվություն է. ԱՆ–ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը
Գյումրիում էլ է շարժական կայան գործում. քանի՞ մարդ է պատվաստվել Շիրակի մարզում
Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում
Սարիկ Անդրեասյան

«Ով չի խմել հորս պատրաստած գինին, կյանք չի տեսել»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանում է

57
(Թարմացված է 16:27 08.05.2021)
Ռեժիսորը դերասանուհու հետ է Հայաստան եկել, այցելել է տեսարժան վայրեր և մի շարք բացահայտումներ արել Մոսկվա վերադառնալուց առաջ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն այս օրերին հայրենիքում է՝ Հայաստանում։ Instagram-ի իր էջում նա զվարճալի տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հոր պատրաստած գինիները։ Հաղարջ, բալ, նուռ, խաղող․․․Գինու տեսականին մեծ է, Սարիկն էլ փորձարկում է յուրաքանչյուրն ու դիտարկումներ անում։

«Գինին խմվում է, տատիկը երջանիկ է, հայրիկ գոհ է: Տղերք, ովքեր Հայաստանում չեն հանգստացել և հորս պատրաստած գինին չեն խմել, կյանքը չեն տեսել»,- տեսանյութին կից գրել է Սարիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհի Լիզո Մորյակի հետ Սաղմոսավանքում է։

Իսկ իր Stories բաժնում հրապարկված լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Սարիկը հասցրել է լինել Խոր Վիրապում, Գառնիում, տեսնել Քարերի սիմֆոնիան, ծանոթանալ, թե ինչպես են թոնրում լավաշի թխում և այլն։ Մի ամբողջ շարք է հրապարակված նաև երևանյան զբոսանքների ու բացահայտումների մասին՝ հետաքրքիր մեկնաբանություններով։

«Աշխարհի ամենալավ խինկալին Հայաստանում է»։

«Պիտերում խմել, Երևանում՝ ուտել ու խմել»։

Instagram-ի գրառումներից պարզ է դառնում, որ Սարիկն ու Լիզան շուտով վերադառնալու են Մոսկվա։

Սարիկ Անդրեասյանի կինը բաժանվելուց հետո չի հրաժարվի հայկական ազգանունից. լուսանկարներ

57
թեգերը:
Գինի, Սարիկ Անդրեասյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ախպերությունն օգնեց»․ Սարիկ Անդրեասյանը պատմել է Մոսկվայի «հայկական մաֆիայի» մասին
Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը
Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները
«Գնացեք ձեր Հայաստանը». Սարիկ Անդրեասյանին բարկացրել է ունկնդրի ասածը, նա սկանդալ է սարքել