Խմիչքի խանութ, արխիվային լուսանկար

Հայաստանում ռուսական օղի են կեղծել. «Ալկո Իմպորտ Էքսպորտը» տուգանվել է 16 մլն դրամով

74
(Թարմացված է 16:04 28.11.2019)
ՊԵԿ-ից ստացած նյութերը ուղարկվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Վարչական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացվել:

ԵՐԵՎԱՆ, 28 Նոյեմբեր — Sputnik. ՀՀ-ում խախտվել են ռուսական խմիչք արտադրող «Օմսկվինպրոմ» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքները: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝  ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊԸ տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որի` «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը արտադրում և իրացնում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք»,-նշված  է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ն, իրականում երկրորդային շուկայից ձեռք է բերել «Օմսկվինպրոմ» ՍՊԸ «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ և իրացրել։

Երկու քարի արանքում. ՊԵԿ–ը ՀԴՄ սարք չունեցողներին ծայրահեղ դեպքերում կտուգանի

Նկատի ունենալով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված նյութերն առերևույթ պարունակել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտումներ՝ 2019 թ. հուլիսի 26-ին դրանք ուղարկվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։

ՊԵԿ–ը տուգանել է նախկին վարչապետի եղբոր ձկնաբուծարանը. «Ժողովուրդ»

ՏՄՊՊ հանձնաժողովը 2019 թ. օգոստոսի 9-ին կայացվել է վարչական վարույթ հարուցելու մասին որոշում, որի արդյունքում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է 16,207,000 ՀՀ դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության գործողության համար։

74
թեգերը:
Տուգանք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), խմիչք, Հայաստան
Ըստ թեմայի
Գրիգորյան․ «Նոր սերնդի ՀԴՄ-ների սպասող տնտեսվարողներին տուգանելն անընդունելի է»
Տուգանված գազալցակայանների մի մասը պատկանում է Ծառուկյանին
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ժամկետներից շեղվում են. սպասումը կարդարացվի՞
ՊԵԿ-ը տուգանել է մի քանի խոշոր ընկերությունների. ո՞րն է խնդիրը