Սուրբծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում, արխիվային լուսանկար

Սուրբծննդյան տոնավաճառը կգործի, բայց ոչ Հյուսիսային պողոտայում. ինչ փոփոխություն է եղել

138
(Թարմացված է 20:59 27.11.2019)
Քաղաքապետարանն աճուրդով կտրամադրի սուրբծննդյան տոնավաճառի կրպակները։ Գործարարը, որը 7 տարի կազմակերպել է սուրբծննդյան տոնավաճառը, չգիտի` ինչ անել իր 50 կրպակների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Հյուսիսային պողոտայում այս տարի Սուրբծննդյան տոնավաճառ չի գործի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Պասկալ և Դիոդատո» ընկերության տնօրեն Պիեռ Բաղդադյանը, որն էլ կազմակերպում էր տոնավաճառը։

«Յոթ տարի շարունակ Ամանորի օրերին Երևանի Հյուսիսային պողոտայում գործող Սուրբծննդյան տոնավաճառի շնորհիվ տարածքը տոնական շունչ էր ստանում։ Սակայն Երևանի քաղաքապետարանն այս տարի մերժել է մեր հայտը` ասելով, որ այնտեղ չենք կարող մեր կրպակները տեղադրել»,–ասաց Բաղդադյանը։

Նրա խոսքով` քաղաքապետարանը չի պարզաբանել, թե ինչու է արգելում տոնավաճառի կազմակերպումը. իր հարցմանն ուղղված պատասխանում  նշված է` Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման ձևաչափը փոխվել է։

Բաղդադյանը հիշում է` 7 տարի առաջ Ամանորին առաջին անգամ Աշտարակում է մի քանի սուրբծննդյան կրպակ տեղադրել ու տեսել` դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում։

«Քանի որ տեսանք գաղափարն աշխատում է, դիմեցինք քաղաքապետարան, որպեսզի Երևանում Սուրբծննդյան տոնավաճառ անցկացնենք։ Մեր մտահղացումը դուր էր եկել քաղաքապետարանին ու որոշվեց Հյուսիսային պողոտայում տոնավաճառն իրականացնել»,–պատմեց Բաղդադյանը։

Նա նշեց նաև, որ առաջին անգամ 12 կրպակ են ունեցել. ժամանակի ընթացքում կրպակների թիվը 50–ի է հասել։ Կրպակները, որոնք ձեռք են բերել տոնավաճառի ընթացքում գոյացած հասույթից, այժմ, ըստ գործարարի` չգիտեն` ինչ են անելու։

Բաղդադյանը նշեց նաև, որ ավելի ուշ քաղաքապետարանից առաջարկել են սուրբծննդյան տոնավաճառ կազմակերպել Երևանի 2750–ամյակին նվիրված պուրակում։ Սակայն, նրա հավաստմամբ`փորձը ցույց է տվել, որ այլ վայրում գաղափարը չի աշխատում. մեկ անգամ օպերայի տարածքում են 5 կրպակ տեղադրել ու համոզվել, որ Հյուսիսային պողոտայից դուրս «դրանք չեն աշխատում»։

Հարցին, որ եթե քաղաքապետարանը մրցույթ հայտարարի, կմասնակցե՞ն` Բաղդադյանը պատասխանեց, որ նախ կուսումնասիրեն մրցույթի պայմանները։

«Չեմ կարծում, որ մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն կար, քանի որ քաղաքապետարանը որևէ գումար չէր ծախսում ու որևէ գումար մեզ չէր տրամադրում։ Ինքներս էինք հոգում բոլոր ծախսերը։ Չնայած այն փաստին, որ Հայաստանում այդ մշակույթի հիմքը մենք դրեցինք, բայց, այնուամենայնիվ, շատ կուրախանամ, եթե ավելի լավ կազմակերպեն այն»,–ասաց Բաղդադյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հայտնեց, որ Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի չեղարկվել կամ արգելվել` տեղն է փոխվել։ Նրա խոսքով` Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է հանրապետության հրապարակի հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում: Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ անցկացվում էր տոնավաճառը, այս տարի կրեատիվ տոնածառների ցուցադրություն է լինելու։

«Այն, որ Սուրբծննդյան տոնավաճառ է անցկացվելու այս տարի, մենք հայտարարել ենք դեռ 2 շաբաթ առաջ և այսօր վերահաստատում ենք այդ փաստը։ Երևանի 2750-ամյակի այգում կգործի 40 տաղավար–տնակ, որոնք աճուրդով կտրվեն տնտեսվարողին։ Աճուրդի պայմանների մասին մանրամասները հայտնի կլինեն այսօր կամ վաղը»,–ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է «Պասկալ և Դիոդատո» ընկերությանը, ապա քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ այնքան էլ լավ չի հիշում` ինչ պայմաններով և ինչ գումարի դիմաց է այդ տարածքներն ու կրպակները նրանց տրվել։ Կարապետյանը հայտնեց, որ քաղաքապետարանի հայտարարված աճուրդին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել։

Հիշեցնենք, որ Ամանորի տոնակատարությունների համար  կառավարության որոշմամբ տրամադրվել է 271 մլն 797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:

Հեքիաթային քաղաքից մինչև Բրեգովիչի համերգ. որքան կարժենան այս Նոր տարվա միջոցառումները

Սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երևանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն և այլն։

Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը  նախատեսված է աշխարհահռչակ Գորան Բրեգովիչի համերգն իր նվագախմբով:

138
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հակոբ Կարապետյան, կրպակ, գործարար, Հյուսիսային պողոտա, Հայաստան
Ըստ թեմայի
Այս տարի ոչ մեկը չի համարձակվի չկատարել վարչապետի հրահանգը. «Հրապարակ»
Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան
Հին Նոր տարի. Ավանդո՞ւյթ , թե՞ տոնը երկարաձգելու առիթ
Ֆրանսիացին նախընտրել է տոները նշել հայկական ընտանիքի հետ
Կաշառք

Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ

45
(Թարմացված է 16:42 22.06.2021)
Իրավապահները փորձում են բացահայտել ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու և խոստանալու մեղադրանքով։ Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

«2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի խումբ անձանց կողմից ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով կաշառք բաժանելու դեպքերով հիմնավորվել է, որ կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ.Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրակաշառք տալը):

ՀՔԾ-ն Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Դաշինքի թեկնածուն կձերբակալվի․ նա Վայոց Ձորում կաշառք է բաժանել քաղաքացիներին

Նշենք, որ օրեր առաջ հունիսի 19-ին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում գրել է, որ ձերբակալվել է իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը։

45
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), թեկնածու, Կաշառք, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ
Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ՀՀ-ի զարգացմանը. Զախարովա
Իշխանությունն ընտրություններում կիրառեց «նորերն ընդդեմ հների» ռազմավարությունը. Մարկեդոնով

Ծառայության ու քաղաքացիական կյանքի արանքում. նորակոչիկները` հավաքակայանում

36
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանի տարածքում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կենտրոնական հավաքակայանում հետևում է վիճակահանության ընթացքին
  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկների պայուսակները
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
  • Զինվորները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
Sputnik Արմենիայի օբյեկտիվում հայտնվել է զորակոչի կազմակերպման գործընթացը։ Ոմանք արդեն վիճակահանություն են անցել, մյուսները սպասում են իրենց հերթին։

Հայաստանի զինված ուժերը շուտով կհամալրվեն նորակոչիկներով։ 2021 թվականի ամառային զորակոչը սկսվել է նախօրեին և կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

Այսօր` հունիսի 22–ին, հանրապետական հավաքակայան էր այցելել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԳՇ ղեկավարը ծանոթացել է վիճակահանության ընթացքին, զորակոչի անցկացման պայմաններին, զրուցել ապագա զինվորների հետ: Զորակոչիկների հետ զրուցել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ինչպես է անցնում զորակոչը, ինչ իրավիճակ է իրադարձության կենտրոնում, կարող եք դիտել մեր ֆոտոշարքում։

Հաղթահարել դժվարությունները և կանգնել Էվերեստի գագաթին. բարդ վերելքի գեղեցիկ կադրերը

36
  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանի տարածքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանի տարածքում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կենտրոնական հավաքակայանում հետևում է վիճակահանության ընթացքին
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կենտրոնական հավաքակայանում հետևում է վիճակահանության ընթացքին

  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկների պայուսակները
    Asatur Yesayants

    Նորակոչիկների պայուսակները

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում

  • Զինվորները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինվորները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկը կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

  • Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Նորակոչիկները կենտրոնական հավաքակայանում

թեգերը:
ֆոտոշարք, Լուսանկար, զորակոչ, նորակոչիկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես անցավ իշխանության հետընտրական հանրահավաքը. լուսանկարներ
Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի կարճ ցանկում ընդգրկված լավագույն լուսանկարները
«Դեպի ուժեղ Հայաստան». Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ամփոփիչ հանրահավաքի ամենավառ կադրերը
Արմեն Գրիգորյան

Երբ Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց. ԱԽՔ

67
(Թարմացված է 17:21 22.06.2021)
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գերիների վերադարձի հարցը չլուծելու համար մեղադրեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանին։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Մինչ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են տորպեդահարել ՀՀ անվտանգության հարցերը և իշխանության համար խնդիրներ ստեղծել։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հավելելով, որ այդ հարցերից մեկն էլ գերիների վերադարձն է։

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում։ Երբ պարոն Այվազյանը (խմբ. նախկին արտգործնախարար Արա Այվազյան) հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց։ Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր ընկերներին ասում էր, որ ականապատ քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք։ Երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, արագ հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա` նախկին նախարարը ոչ միայն ստում էր, այլ ուղղակի ցանկություն չուներ այդ հարցը լուծելու։

«Նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել։ Նա պաշտոնը լքեց, կարելի է ասել, ռազմի դաշտում գտնվելու ժամանակ»,– ասաց նա։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

67
թեգերը:
Արա Այվազյան, Արմեն Գրիգորյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին