00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ սպասել Սպիտակ մետաղյա առնետից. 2020թ-ի աստղագուշական կանխատեսումներ

© Pixabay / PxhereГороскоп и знаки зодиака
Гороскоп и знаки зодиака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առնետը շատ խելացի կենդանի է, որը կարող է գոյատևել գրեթե ցանկացած միջավայրում: Հենց նա է 2020 թվականի խորհրդանիշը, ուստի պետք է գալիք տարում լինել նպատակասլաց, համառ, հեշտությամբ չհանձնվել և շուտ կողմնորոշվել:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ինչպես ասում է արևելյան աստղագուշակը, ամեն տարին իր գույնն ունի, քմահաճույքներն ու, իհարկե, կենդանիների հովանավորը: 2020 թվականը աստղագուշակները հայտարարել են Սպիտակ  մետաղյա առնետի տարի: Ինչպե՞ս տոնել Նոր տարին, որ գույներին նախապատվություն տալ առնետին հաճոյանալու և 2020 թվականին հաջողության հասնելու համար:

Торжественное включение огней новогодней елки в Гюмри (20 декабря 2018). Ширак - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ հենց Գյումրի. ռուսաստանցի զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Ամանորին գալ Հայաստան

Ըստ չինական դիցաբանության ՝ առնետը խելացի, նպատակասլաց և համբերատար կենդանի է: Մետաղյա առնետի սպիտակ գույնը խորհրդանշում է հաջողություն ու բարգավաճում:

Նշենք, որ 2020 թվականը նահանջ տարի է: Սնահավատները վստահ են, որ այն վատ նշան է և նահանջ տարիներն իրենց հետ բերում են միայն ձախողումներ ու խնդիրներ, բայց այդքան էլ այդպես չէ: Հոգեբանները խորհուրդ են տալիս չմտածել կյանքի բացասական զարգացումների մասին և լցվել դրական էներգիայով և սպասումներով: Այդ ժամանակ Ձեզ կուղեկցեն միայն հաջողությունն ու դրական էմոցիաները:

Ինչպե՞ս դիմավորել Սպիտակ մետաղյա առնետին

Առնետը սիրում է ընտանեկան հարմարավետություն ու ջերմություն. լավ կլինի Ամանորը դիմավորել տանը՝ ընտանիքի, հարազատների և ընկերների հետ: Այս կենդանին մեծ սեր ունի համեղ ուտելիքների հանդեպ, ուստի կարող եք նրան գրավել Ձեր բազմազան ու համեղ ուտեստներով: Չմոռանաք պանրի մասին՝ որքան շատ, այնքան լավ: Նա միանշանակ գոհ կմնա:

Ինչպե՞ս նշել Նոր տարին

2020 թվականի  գույնը սպիտակն է, իսկ մետաղյա զարդերը շատ ակտուալ են: Կարող եք նախապատվություն տալ նաև կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն և բաց դեղին գույներին: Ամանորի գիշերը Ձեր տեսքը պետք է շլացուցիչ լինի: Հագուստի վրա կարող են լինել փայլուն դետալներ:

Ледяной городок на Площади Свободы в Ереване - Sputnik Արմենիա
Հին Նոր տարի. Ավանդո՞ւյթ , թե՞ տոնը երկարաձգելու առիթ

Ի՞նչ նվիրել սիրելիներին Նոր տարվա գիշերը

Նվերների ցանկն, իհարկե, գլխավորում են թանկարժեք մետաղյա զարդերը՝ ոսկե և արծաթե: Սպիտակ առնետի տարում  նռնաքարը  կդառնա կրքի, էներգիայի և հարստության խորհրդանիշ:

Ընկերների համար լավ ընտրություն կլինեն տարվա խորհրդանիշ առնետի պատկերով հուշանվերները, ինչպես նաև փափուկ գորգերը, բարձերը, սրբիչները, հոտավետ մոմերն ու գիշերային լամպերը:

Ի՞նչ սպասել առնետից 2020 թվականին

Սպիտակ մետաղյա առնետի տարում աստղագուշակները կանխատեսում են ֆինանսական հաջողություններ աշխատանքում և բիզնեսում: Հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:Պետք է լինել խելամիտ և արագաշարժ: Սպիտակ առնետը «շատ է սիրում» ազնվությունն ու արդարությունը:

2020 թվականին պետք է պատրաստ լինել կտրուկ փոփոխությունների: Միգուցե  ստիպված լինեք փոխել աշխատատեղը, տունը, անգամ ընտանեկան կարգավիճակը (բաժանում): Ֆինանսական առումով փոփոխությունները կլինեն միայն դրական, քանի որ տարին խոստանում է ճոխություններ: Ցանկացած իրավիճակում փնտրեք ոչ ստանդարտ լուծումներ:

Բացի այդ, առնետի տարին խոստանում է լինել սիրային և կրքոտ: Նրանք, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց կեսին, 2020-ին կունենան նոր խոստումնալից ծանոթություններ, որոնք կվերածվեն ջերմ հարաբերությունների: Եկող տարին նպաստավոր է երկարատև ամուսնություն և ամուր ընտանիք  ստեղծելու համար:

Որո՞նք են առնետից սպասվող վտանգները

Աստղագուշակները նախազգուշացնում են, որ 2020 թվականին տրամադրությունը բավականին հաճախ կփոփոխվի: Առողջական և քնի հետ կապված խնդիրներ կարող են առաջ գալ, այնպես որ ժամանակ գտեք հանգստանալու համար:

Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որտեղ ու ինչպես են դիմավորել Նոր տարին հայտնի հայերը. լուսանկարներ, տեսանյութեր

Սիրային հարաբերություններում կարևոր է սովորել` ինչպես միմյանց ազատություն տալ, որպեսզի չհոգնեք իրարից: Պետք է հիշել, որ նույնիսկ ազատության սահմանափակումների վերաբերյալ չնչին վեճերը կարող են բաժանության առիթ հանդիսանալ:

Ինչ վերաբերում է գործընկերների հետ փոխգործակցությանը, ապա այս տարի ավելի լավ է ուշադիր գործել ՝  առանց էմոցիաների` վերլուծելով իրավիճակը: Աշխատանքային դժվարություններ կարող են առաջանալ ռիսկային որոշումների պատճառով:

Կարևոր է պաշտպանել Ձեր շահերը, հիշել Ձեր և սիրելիների բարեկեցության մասին, այլ ոչ թե զոհաբերել Ձեզ՝ հանուն ուրիշների գաղափարների, որոնք դեմ են Ձեր սկզբունքներին:

Առնետն անպայման կզարմացնի մեզանից յուրաքանչյուրին: 2020 թվականը Ձեզ հնարավորություն կտա երազանքներն իրականացնել:

Նոր տարում ամեն ինչ կսկսվի նոր, մաքուր էջից, որի վրա ազատ ենք պատկերելու մեր երազածը: Ժամանակն է առանց վերապահումների և լիարժեք գործել:

Լրահոս
0