Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ տեղ անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

175
(Թարմացված է 23:09 21.11.2019)
ՀՀ նախագահի գրասենյակը արձագանքել է «Սասնա ծռերի» այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի համար Իտալիայի մայրաքաղաքում շքեղ առանձնատուն է գնվել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է` Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

«Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշվում է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ մեծահարուստների թաղամասում Սերժ Սարգսյանի համար ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնվել։

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ որևէ շփում չի ունեցել. 3–րդ նախագահի գրասենյակ

2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Պետականը սեփականի հետ չխառնենք. Փաշինյանը ցույց է տվել Սերժ Սարգսյանի նախկին առանձնատունը

Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամներին ազատ արձակեցին, սակայն նրանց գործը դեռ ուսումնասիրվում է դատարանում։

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը (որին խումբը պատանդ էր վերցրել), հայտարարել է, որ դեմ է «Սասնա ծռերի» համաներմանը։

175
թեգերը:
Հռոմ, Իտալիա, առանձնատուն, Սասնա ծռեր, Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին
Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով
«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան
«Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է
ՀՀ պաշտպանության նախարարություն

4-րդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժության է պատրաստվում

307
(Թարմացված է 19:52 17.05.2021)
Մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

5-րդ զորամիավորումում մարտավարական զորավարժություն է անցկացվել

«Քննարկվել են զորավարժության սցենարով նախատեսված միջոցառումները, մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին էլ 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն։

307
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), շտաբ, Զորավարժություններ
Ըստ թեմայի
Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ
ՀՀ ԳՇ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է զորավարժության մասին բանակցություններին
Ներգրավված են մինչև 15 000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսել է զորավարժությունները
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Սիսիանում ևս 43 հիվանդ է հայտնաբերվել

20
(Թարմացված է 18:11 17.05.2021)
Համայնքում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը մոտենում է 450-ի։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Սիսիան համայնքում ընդհանուր առմամբ արդեն արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ախտանշաններ ունեցողներից 43-ը հայտնաբերվել են վերջին օրերին՝ մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցի արդյունքում։

Նշվում է, որ բոլոր հիվանդներն էլ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ են ունեցել դեռևս բռնկման օրվանից։

«Այսօրվա դրությամբ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Գերատեսչությունից հայտնում են, որ հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։

Հիշեցնենք` մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են։ Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով ևս 199 բնակիչ:

Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում։

67 նոր դեպք, 10 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

20
թեգերը:
հիվանդանոց, ջուր, Սիսիան, Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս

Ադրբեջանի պահանջները հիմնավորվածություն չունեն․ Գրիգորյանն ու Զասը մտքեր են փոխանակել

0
(Թարմացված է 20:41 17.05.2021)
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները՝ ստեղծված իրավիճակի արագ և ամբողջական հանգուցալուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջև այսօր կայացած հեռախոսազրույցի առանցքային թեման է եղել վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։ Հայաստանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:

«Զրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:

ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

0
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ստանիսլավ Զաս, Արմեն Գրիգորյան
Ըստ թեմայի
Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարները քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը
Սահմանային խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ․ ռազմական կցորդները ՊՆ են այցելել