00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян с адвокатом Рубеном Саакяном на заседании суда по делу "1 марта" (15 мая 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатом Рубеном Саакяном на заседании суда по делу 1 марта (15 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ փաստաբանների պալատը նրա մեկնաբանությունը անընդունելի է համարել ու Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր — Sputnik. ՀՀ փաստաբանների պալատում կարծում են, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը վարչական խախտումներ է թույլ տվել։ Պատճառն այն է, որ ավելի վաղ փաստաբանը լրագրողների հետ զրույցում  նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը բավականաչափ պրոֆեսինալ չէ։

Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (12 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Աննա Դանիբեկյանին նսեմացնելու քրգործով նոր զարգացումներ կան. նախարարն էլ արձագանքեց

«Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չցանկացավ լսել, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց, դե, նա շատ կատուներ է պահում»,- նշել էր Սահակյանը:

ՀՀ փաստաբանների պալատը նրա մեկնաբանությունը էթիկապես անընդունելի է համարել ու Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում փաստաբանը հայտնեց իր դժգոհությունը։

«Անկեղծ ասած` չեմ պատրաստվում ինչ–որ բան անել, որովհետև ես ոչ մեկին չեմ վիրավորել։ Անգամ եթե իրենց կարծիքով ես վիրավորել եմ դատավորին, ուզում եմ բացատրել` ինչու եմ դա արել։ Դանիբեկյանն անբարեխիղճ, անպատասխանատու դատավոր է, նա խաղում է մարդկանց ճակատագրերի հետ», – ասաց Սահակյանը։

«Լավ բաներ չեմ ասելու». Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Ըստ Սահակյանի` դատավոր Դանիբեկյանն ամեն կերպ խոչընդոտում է Քոչարյանի  փաստաբանների ելույթներին ու այսպիսով` չհիմնավորված որոշումներ է կայացնում։ Նա նաև չի հասկանում` ինչու դատավորը մինչ այժմ չի բացատրել` ինչպես Քոչարյանի գրավի դիմաց ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող է խոչընդոտել  քննությանը։

Пресс-конференция адвоката Севака Торосяна (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանին

«Եթե գտնում ես, որ կարող է խոչընդոտել, ապա նշիր` ում վրա կարող է ազդեցություն գործադրել։ Ի՞նչ ապացույց կարող է թաքցնել։ Դու մարդկանց ճակատագրեր ես լուծում, քեզ ո՞վ է տվել իրավունք խախտել օրենքը։ Դու պարտավոր ես պատճառաբանել քո որոշումը։ Ուրեմն` դու կարող ես խախտել օրենքը, իսկ մենք չեն կարող քեզ մի թթու խոսք ասել», – վրդովվեց  փաստաբանը։

Նա ավելացրեց, որ բազմիցս ասել է` փաստաբանները նյութապաշտ են, սակայն Փաստաբանների պալատը երբեք չի արձագանքել իր մեկնաբանություններին։

Քոչարյանի պաշտպանը դիմել է արդարադատության նախարարին

Հիշեցնենք` Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման հատկանիշներով:

Լրահոս
0