Կարինա Իգնատյան

Հարութ Փամբուկչյանը «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին հաղթանակ է մաղթել

99
ՀՀ վաստակավոր արտիստը համարում է, որ հայերի հաջողությունները միջազգային բեմերում բոլորիս հաղթանակն են:

ԵՐԵՎԱՆ, 21 Նոյեմբեր - Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի հայ մասնակից Կարինա Իգնատյանին լավ ելույթ ու հաղթանակ է մաղթել ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը: Համապատասխան տեսանյութը Կարինան հրապարակել է instagram-ի «սթորի» բաժնում:

Հայերն ունեն բնատուր եզակի «կոկորդ». Կարինա Ֆլորես

«Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք` նոյեմբերի 24-ին տեղի կունենա «Մանկական Եվատեսիլ 2019» մրցույթը, որին կմասնակցի նաև մեր հայրենակցուհի Կարինա Իգնատյանը: Կցանկանայի, որ բոլորս միասին զորավիգ լինենք նրան, որովհետև եթե մեր հայրենակիցները միջազգային բեմերում հաջողություններ են ունենում, դա բոլորիս հաղթանակն է»,-ասել է Փամբուկչյանը:

«Մանկական Եվրատեսիլ 2019-ի» ՀՀ պատվիրակ Կարինա Իգնատյանն արդեն Լեհաստանում է

Հիշեցնենք, որ երեկ Կարինան  Լեհաստանի Գլիվիցե քաղաքի Arena Gliwice–ի բեմում առաջին փորձն է անցկացրել։

13–ամյա աղջնակը նոյեմբերի 18-ին մասնակցել էր մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը։ Իսկ հիմա արդեն պատրաստվում է գլխավոր ելույթին, որը կանցկացվի 17 000 տեղանոց դահլիճում։

Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և արժանացել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակների, ինչպես նաև՝ Գրան-Պրիի:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին մասնակցում են 19 երկիր։ 2018թ.-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը`իր «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը։

Օրեր առաջ Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում և խոսել իր ձեռքբերումների և մրցույթից ակնկալիքների մասին:

99
թեգերը:
Հարութ Փամբուկչյան, հայ, Մանկական Եվրատեսիլ, Կարինա Իգնատյան
Ըստ թեմայի
Ամեն ինչ պատրաստ է. «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչին նախորդող խառնաշփոթը
Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 10 մասնակիցները. պայքարը շարունակվում է
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի փորձի ժամանակ ռուս մասնակիցն ուշագնաց է եղել