00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsМария Курсова
Мария Курсова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շախմատիստուհի Մարիա Կուրսովայի կյանքը փոխվել է գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ հանդիպումից հետո։ Հարսանիքից հետո Մարիան ոչ միայն տեղափոխվել է Երևան, այլ նաև սկսել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ 

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Մենք որոշեցինք հանդիպել շախմատիստուհի Մարիա Կուրսովայի հետ նոյեմբերին և, ինչպես պարզվեց, չսխալվեցինք. մայիսից մինչև հոկտեմբերի կեսերը նա աշխատել է փողոց դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Կուրսովա
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովա

«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում վարժվել երևանյան շոգին, որը տևում է կես տարի։ Ի՞նչ եմ անում ես այդ ընթացքում։ Նստում եմ տանը` միացրած օդորակիչով և երեխաների հետ դուրս եմ գալիս զբոսնելու առավոտյան կամ շտապ գործերի դեպքում։ Արդեն երկու շաբաթ է` Երևանում վերջապես իմ սիրելի եղանակն է»,– ժպիտով ասում է Մարիան։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Կուրսովա
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովա

Ապագա շախմատիստը ծնվել է Սևերոդվինսկում։ Մինչև Երևան տեղափոխվելը 2011թ.–ին հասցրել է ապրել տարբեր ռուսական քաղաքներում` Եկատերինբուրգում, Սարատովում և Արխանգելսկում։ Հայաստանում նույնպես ադապտացվել է, միայն թե ամառային տապը չի սիրում։ Բացի դրանից, չի հասկանում ամանորյա իրարանցումը։

«Անհամբերությամբ սպասում էի Հայաստանում իմ առաջին Նոր տարուն, քանի որ ինձ պատմում էին` այն այստեղ հետաքրքիր են տոնում։ Բայց հաջորդ Ամանորին արդեն ուզում էի փախչել»,–ծիծաղելով խոստովանում է Մարիան։

Ամենաբարդը մեծ թվով հյուրեր ընդունելն է, իսկ հետո պատասխան այցով նրանց տներ գնալը։

© Sputnik / Asatur YesayantsՄարիա Կուրսովա
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովա

«Ռուսաստանում շատ համեստ են տոնում Ամանորը`ընտանիքի և ընկերների նեղ շրջանում։ Եվ ոչ ոք չի նեղանում, եթե հանկարծ համարձակվում ես Նոր տարուն նրա տուն չգնալ և բուդ չուտել», – նշում է նա։

шахматы - Sputnik Արմենիա
Գրոսմայստեր Արման Փաշիկյանը կմարզի Ղազախստանի կանանց հավաքականը

Եթե շախմատը չլիներ, հնարավոր է` Մարիան երբեք էլ չտեղափոխվեր Հայաստան։

Մարիան մանկուց է շախմատ խաղում։ Մայրը նրան և եղբորը` Սաշային, տարել է շախմատի դպրոց։ Եղբայրը թողել է այդ զբաղմունքը, երբ 13 տարեկան է եղել, իսկ ահա Մարիան մինչև հիմա խաղում է։

1996թ–ին Մարիան դարձել է մինչև 10 տարեկան շախմատիստուհիների շարքում աշխարհի չեմպիոն, դրանից հետո նա երեք անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն տարբեր տարիքային կարգերում։ Շախմատի շնորհիվ նա ծանոթացել է իր կյանքի ամենակարևոր մարդկանց` հավատարիմ ընկերուհիների և ապագա ամուսնու հետ։

«2006թ.–ին ես Թուրքիայում մասնակցում էի մրցաշարի։ Խաղերից հետո ռուսալեզու շախմատիստները (ոչ միայն ռուսները, այլ նաև հայերը, վրացիները) հավաքվել էին և քննարկում էին խաղերը։ Այդ ժամանակ ես ընկերացա Արմանի հետ։ Ես 20 տարեկան էի, նա` 19»,–պատմում է Մարիան։

Մրցաշարից հետո հետ վերադառնալով` Մարիան և Արմանը սկսել են գրել միմյանց, միասին մասնակցել են տարբեր մրցումների։ Այնուհետև սկսել են հանդիպել։

Մարիայի ամուսինը հայտնի գրոսմայստեր Արման Փաշիկյանն է։ Հինգ տարի շփումից հետո զույգը որոշել է ամուսնանալ և ապրել Հայաստանում։

© Photo : provided by Maria KursovaՄարիա Կուրսովան և Արման Փաշիկյանն իրենց որդիներից մեկի հետ
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովան և Արման Փաշիկյանն իրենց որդիներից մեկի հետ

Ծնողների հետ զավեշտալի և «ֆիլմային» հանդիպումներ չեն եղել։ Կուրսովայի ընտանիքում առանց խնդիրների են ընդունել հայ փեսացուին։ Իսկ Փաշիկյանների ընտանիքը ընդհանրապես միջազգային է. Արմանի եղբայրը նույնպես ամուսնացել է ռուս աղջկա հետ, իսկ քույրն ամուսնացել է գերմանացու հետ։

Կփորձեմ փոխել թիմում տիրող ոչ այնքան լավ մթնոլորտը. Բերեզովսկին` «Սոչին» գլխավորելու մասին

Մարիան բավական հեշտ է ընդունել Երևան տեղափոխվելու որոշումը։ Հայաստան տեղափոխվելուց հետո հենց առաջին տարում նա սկսել է խաղալ շախմատի կանանց հավաքականում։ Հայ շախմատիստուհիները նախկինում էլ հիանալի ճանաչել են Մարիային, ուստի շատ լավ են ընդունել նրան։ Մարիան երկու անգամ դարձել է հանրապետության չեմպիոն` 2012թ–ին և 2018թ–ին, Հայաստանի դրոշի ներքո բազմիցս մասնակցել միջազգային մրցաշարերի։

«Տեղափոխվելուց հետո խաղս բոլորովին չի փոխվել։ Ես հիմնականում գոհ էի իմ ելույթներից։ Միայն այս տարի չի հաջողվել անցնել ընտրական փուլը։ Ես չէի խաղացել ամբողջ տարին, թեև չէի անհանգստանում դրա համար. չէ՞ որ առանց այդ էլ գործերը շատ են»,– խոստովանում է շախմատիստուհին։

8 տարվա ամուսնության ընթացքում Արմանը և Մարիան երկու որդի են ունեցել։ Էրիկն արդեն 6 տարեկան է, Ռոբերտը` 2։

© Photo : provided by Maria KursovaՄարիա Կուրսովայի և Արման Փաշիկյանի որդիները
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովայի և Արման Փաշիկյանի որդիները

Ավագը մաթեմատիկական թեքումով «Քվանտ» դպրոց է հաճախում, մարզական խմբակներ գնում` ֆուտբոլ, կարատե և իհարկե` շախմատ։

Հայաստանն անվտանգ երկրների շարքում է. ահաբեկչության ռիսկը փոքր է

Ի դեպ, Մարիան երեխաների շնորհիվ է սովորել հայերեն խոսել։

«Եթե լարվեմ և ուշադիր լսեմ` հասկանում եմ հայերենը, բայց հազվադեպ եմ հայերեն լեզվով խոսում։ Հիմնականում հայերեն խոսում եմ երեխաների հետ, այն էլ` ոչ իմ։ Ի տարբերություն մեծահասակների` երեխաները հաճախ չեն հասկանում ռուսերեն, ուստի հայերեն արտահայտություններ եմ ասում», –պատմում է Մարիան։

Նրա խոսքով` ավագ որդին մանկուց խառնում է երկու լեզուները։  Մարիայի եղբորը նա անվանում է «ձյաձյա» Սաշա, իսկ Արմանի եղբորը` «հոպար»։ Կրտսեր որդին հայերեն մի քանի բառ է ասում, բայց հիմնականում ռուսերեն է խոսում. չէ՞ որ հիմնականում մոր հետ է շփվում։

© Photo : provided by Maria KursovaՄարիա Կուրսովան` որդիների հետ
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովան` որդիների հետ

«Բայց նա նույնպես Էրիկի նման հայկական մանկապարտեզ կգնա և հայկական դպրոց»,–հավաստիացնում է Մարիան։

Ինչու է փակվել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը. թնջուկը բացվել է

«Թավշա հեղափոխությունից» հետո շախմատի դպրոցը, որը հիմնել է նրա ամուսինը` Արման Փաշիկյանը գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի հետ, փակել են։ Փաշիկյանը ստիպված է եղել օտար ափերում աշխատանք որոնել։ Այժմ նա մարզում է Ղազախստանի կանանց հավաքականը, բայց Skype–ի շնորհիվ հիմնականում տնից է աշխատում հավաքականի հետ։

«Ամուսնուս նոր աշխատանքը լավն է. աշխարտավարձը բարձր է, ժամանակի մեծ մասը տանն է լինում։ Բայց ցավալի է շախմատի դպրոցի սաների համար։ Երեխաները հնարավորություն ունեին ոչ միայն անվճար մարզվել, այլ նաև կրթաթոշակ ստանալ` արտասահմանյան մրցաշարերին մասնակցելու համար։ Երկրում անցած տարի տեղի ունեցած իրադարձությունները շախմատի համար ոչ մի լավ բան չեն բերել»,–ասում է Մարիան։

Հայաստանի գլխավոր շախմատային իրադարձությունն ամենամյա ընտրական մրցաշարն է երկրի հավաքական անցնելու համար։ Այն տեղի կունենա 2020թ.–ի հունվարին։ Մարիան մինչև դեկտեմբեր մտածելու ժամանակ ունի` մասնակցե՞լ մրցումներին, թե` ոչ։ Սակայն նա չափազանց բարձր հավակնություններ չունի շախմատի ոլորտում։

CC BY-SA 3.0 / Przemysław Jahr / Մարիա Կուրսովա
Մարիա Կուրսովայի հաջող պարտիան. ինչպես ռուս շախմատիստուհին յուրային դարձավ Հայաստանում - Sputnik Արմենիա
Մարիա Կուրսովա

Ինչպես Մարիան ինքն է խոստովանում, նրա կյանքն այնպես է դասավորվել, ինչպես պատկերացրել է մանուկ հասակում։ Նա երջանիկ կին և մայր է։ Ուղղակի երբեք չէր պատկերացնում, որ իր երկիր կանվանի ոչ թե Ռուսաստանը, այլ Հայաստանը։

Լրահոս
0