00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում

Բաժանորդագրվել
Չնայած, որ Հայաստանում տղա մոդելներին գեղեցկության միջազգային մրցույթների ուղարկելն անհամեմատ ավելի դժվար է, քան աղջիկներին, միևնույն է`Յանա Գրիգորյանը շարունակում է պայքարել:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում կտրուկ ավելացել է այն տղաների թիվը, որոնք ոչ միայն մոդելինգով են զբաղվում, այլև ցանկություն են հայտնում մասնակցելու միջազգային գեղեցկության մրցույթների:Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց գեղեցկության միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Յանա Գրիգորյանը:

«Շատ գովելի է, որ տղաները ցանկություն են հայտնում մասնակցել գեղեցկության միջազգային մրցույթների: Տարիներ առաջ այդպես չէր: Ցավոք սրտի, Հայաստանում տղաների համար հովանավորներ գտնելը շատ ավելի բարդ է, քան աղջիկների»,-ասաց նա և ներկայացրեց այն մոդելներին, որոնք պատրաստվում են Հայաստանը ներկայացնել միջազգային մրցույթներում:

Հայ գեղեցկուհիները և «Արա գեղեցիկ»-ները`միջազգային բեմերում. ով որ մրցույթին է մասնակցելու

24-ամյա մոդել Էդգար Կրապետյանն այս տարի Հայաստանը կներկայացնի միանգամից երկու միջազգային մրցույթում, որոնք տեղի կունենան Ֆիլիպիններում. Mister Glam international 2019-ը կանցկացվի նոյեմբերի 24-30-ը և Mister Noble king 2019-ը կանցկացվի դեկտեմբերի 4-16-ը:

© Photo : provided by Yana GrigoryanԷդգար Կրապետյանը
«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում - Sputnik Արմենիա
Էդգար Կրապետյանը

Էդգարը մասնագիտությամբ դիզայներ է, 19 տարեկանից զբաղվում է մոդելինգով: 2018 թվականին մասնակցել է նաև Հնդկաստանում անցկացվող Mister model worldwide հեղինակավոր մրցույթին և արժանացել 2 տիտղոսի՝ «Լավագույն տաղանդ» և «Լավագույն ոճային մոդել»։

Դրամական մրցանակ չկա. Հռիփսիմե Սարգսյանը «Միսս Երկիր» մրցույթում արծաթե մեդալ է նվաճել

«Կցանկանայի, որ մրցույթի շնորհիվ Էդգարն արտերկրում աշխատելու առաջարկ ստանա, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանում մոդելինգն այդքան էլ զարգացած չէ»,-ասաց Յանան:

Այս տարի Հայաստանը Man of the Globe International միջազգային մրցույթում կներկայացնի 20-ամյա Միկա Սարգսյանը: Մրցույթն այս տարի կանցկացվի Շրի Լանկայում փետրվարի 23-29-ը:

© Photo : provided by Yana GrigoryanՄիկա Սարգսյանը
«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում - Sputnik Արմենիա
Միկա Սարգսյանը

Միկան հետաքրքրությունների լայն շրջանակ ունի: Նա 6 տարի հաճախել է ֆուտբոլի: Եղել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի խաղացող: 8 տարի զբաղվել է շախմատով, 2 տարի` պրոֆեսիոնալ ֆիթնեսով, սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցի ժողովրդական երգեր բաժնում, նվագում է կիթառ: Միկան 2 տարի նորաձևության ոլորտում աշխատել է որպես մոդել: Հիմա նոր է վերադարձել բանակից, փորձում է հետ բերել առաջվա մարզավիճակը և լավացնել անգլերենի իմացությունը:

© Photo : provided by Yana GrigoryanՄիկա Սարգսյանը
«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում - Sputnik Արմենիա
Միկա Սարգսյանը

Հաջորդ միջազգային մրցույթը, որին իր մասնակցությունը կունենա նաև Հայաստանը, Mister Model of the Universe-ն է, որը կանցկացվի Հնդկաստանի Բանգալոր քաղաքում, հունվարի 20-30: Մեր մասնակիցը 22- ամյա Արմեն Սավչենկոն է, ծնունդով Չարենցավանից:

Ֆիլիպիններում ընտրեցին մոլորակի ամենագեղեցիկ աղջկան. տեսանյութ

Մասնագիտությամբ կենսաբան է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, սակայն իր մասնագիտությամբ չի ցանկացել աշխատել: Սովորել է նաև Հայաստանի «Յու Քեն» մոդելային դպրոցում: Այժմ աշխատում է հասարակական կազմակերպությունում, որը Հայաստանում պայքարում է ՄԻԱՎ-ի տարածման դեմ: Նա այս տարի առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցույթի:

© Photo : provided by Yana GrigoryanԱրմեն Սավչենկոն
«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում - Sputnik Արմենիա
Արմեն Սավչենկոն

Իսկ դեկտեմբերի 16-23-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կանցկացվի Mister model worldwide մրցույթը: Հայաստանի մասնակիցը 21-ամյա Վլադիմիր Գաբրիելյանն է: Մասնագիտությամբ ապագա բժիշկ է: Մեծ սեր ունի երաժշտության հանդեպ: Նվագում է դաշնամուր, կիթառ, շեփոր, շրթհարմոն: 5 տարի զբաղվել է քիքբոքսինգով, այժմ տարված է ֆիթնեսով: Բիզնեսմեն է, ունի սնկի արտադրություն: Ազատ ժամանակ շախմատ է խաղում և համեղ ուտեստներ պատրաստում: Նա ևս առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցույթի:

© Photo : provided by Yana GrigoryanՎլադիմիր Գաբրիելյանը
«Տղա մոդելների համար հովանավոր գտնելը ավելի բարդ է». հայ գեղեցիկները` միջազգային բեմերում - Sputnik Արմենիա
Վլադիմիր Գաբրիելյանը

Մեր զրուցակից Յանա Գրիգորյանն իր մասնակիցներին հաջողություն է մաղթում և հույս հայտնում, որ նրանք մոդելային ասպարեզում կգտնեն իրենց տեղը:

Լրահոս
0