Անձնագրային բաժանմունք, արխիվային լուսանկար

Հայաստանի անձնագրերը տեխնիկական խնդիրներ ունեն. 2020թ.-ին նորերը կտպագրվեն

470
(Թարմացված է 19:36 19.11.2019)
Հայաստանը մտադիր է բարձրացնել դիվանագիտական ու բիոմետրիկ անձնագրերի որակը։ 2020թ–ին նախատեսվում է նոր անձնագրեր տպագրել` առանց տեխնիկական խնդիրների։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում Հայաստանի բիոմետրիկ և դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Տեխնիկական խնդիրներ կան։ Մասնավորապես` բիոմետրիկ անձնագրեր ունենք, բայց դրանց ձևակերպումն այս պահին տեխնիկական ինչ–ինչ պատճառներով փոքր-ինչ խնդրահարույց է։ Բայց մինչև տարեվերջ մեր հյուպատոսական ծառայությունը մտադիր է կարգավորել այդ խնդիրը` թե՛ բիոմետրիկ, թե՛ դիվանագիտական անձնագրերի որակը բարձրացնելու առումով»,– ասաց նա։

Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի դեսպանատները կշարունակեն հայկական անձնագրեր տրամադրել

Փոխնախարարի նշած տեխնիկական խնդիրների ուսումնասիրությունն արդեն 2020թ–ին կհանգեցնի նոր անձնագրերի տպագրության։

Նշենք, որ ԱԺ պատգամավորները դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ դժգոհություն էին հայտնել` նշելով, որ հաճախ դրանց որակը կամ որակի բացակայությունը խնդիրներ է առաջացնում գործուղումների ժամանակ։

Հայաստանի անձնագրերը վրացականին շատ չեն զիջում. ԱԳ փոխնախարար

Հայաստանում դիվանագիտական անձնագրեր են տրվում ՀՀ դիվանագետներին, պետական պաշտոնյաներին, պատգամավորներին։
2018թ–ի «թավշյա հեղափոխությունից» հետո պարզվել էր, որ դիվանագիտական անձնագրեր են ստացել նաև պաշտոնյաների ու պատգամավորների ընտանիքների անդամները, բարեկամներն ու անգամ սպասարկող անձնակազմի անդամները։

470
թեգերը:
փոխնախարար, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, ԱԺ, անձնագիր, Հայաստան
Ըստ թեմայի
«Սպասում ենք Թբիլիսիի պարզաբանմանը». ԱԳՆ–ն` հայ լրագրողներին Վրաստան չթողնելու մասին
Իրանում ռուս լրագրողի անձնագիրը խլել են, հետո նրան ձերբակալել
Շեփորից մինչև ՀՀ առաջին անձնագիրը. Անկախության եզակի սիմվոլները պատմության թանգարանում են
Ավտոբուսի հայ վարորդից վրացիներն անձնագիրը վերցրել են, որ վկայություն տա. դեսպանություն
Անձրև

Անձրև, ամպրոպ և քամի. արտառոց ու ոչ ամառային եղանակ

29
(Թարմացված է 00:02 14.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի անկում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Հայաստանի տարածքում օգոստոսի 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օգոստոսի 13-ի 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

Մայրաքաղաքում օգոստոսի 14–ի գիշերը սպասվում է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 31...+33 աստիճան։

29
թեգերը:
ամառ, Քամի, Անձրև, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Աղցան

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

13
(Թարմացված է 21:17 13.08.2020)
Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Նախաճաշը կարող է ոչ միայն կշտացնող, թեթև ու համեղ լինել, այլ նաև արագ պատրաստվող։ Բոլորովին պետք չէ ժամերով կանգնել գազօջախի դիմաց կամ բավարարվել միայն ձվածեղով ու խաշած հավկիթով։ Իրականում կարելի է հիանալի նախաճաշ պատրաստել այն ամենից, ինչ տվյալ պահին կգտնվի սառնարանում։

Sputnik Արմենիան ձեզ համար ճաշատեսակներ է ընտրել, որոնք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։

Արագ նախաճաշ

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում

Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Շակշուկա

Եթե առավոտյան կշտացնող ու թարմ մի բան եք ուզում, ապա այս բաղադրատոմսը ձեզ իրոք դուր կգա։ Մանր խորանարդիկներով կտրատում ենք լոլիկը, կիսաօղակներով՝ սոխը, կարմիր բուլղարական պղպեղն ու կծու կարմիր պղպեղը, ինչպես նաև սխտորը։

Տաքացնում ենք թավան, տաք ձեթի մեջ լցնում նախ սխտորը, մի քանի վայրկյան անց՝ լոլիկը։ Մի փոքր շոգեխաշում ենք, ավելացնում սոխ, քաղցր պղպեղ ու եփում մոտ երկու րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մոտ 200 մլ տոմատի մածուկ, մոտ 10 րոպե շոգեխաշում ենք։ Ապա ավելացնում ենք աղ, պղպեղ և կծու կարմիր պղպեղ։ Միջին կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե։ Եզրափակիչ ակորդը՝ խառնուրդի մեջ խնամքով լցնում ենք 3-4 ձու՝ առանց հարելու։ Հենց որ ձուն եփվի, ճաշատեսակը պատրաստ է։ Զարդարում ենք կանաչիով և մատուցում։

Ձվով և վարսակի փաթիլներով նախաճաշ

Արդեն փորձե՞լ եք վարսակի փաթիլներով ուտեստներ պատրաստելու բոլոր տարբերակները։ Ուրեմն հիմա փաթիլները համարձակորեն լցրեք չոր թավայի մեջ և դրեք կրակին։ Բովեք, մինչև փաթիլները թեթևակի կարմրեն, դրանց վրա կոտրեք չորս ձու (չմոռանալով աղ, պղպեղ և համեմունքներ), ծածկեք կափարիչով և թողեք, մինչև ձուն եփվի։ Ապա թավայից խնամքով հանեք վարսակաձվածեղային բլիթը և «միացրեք» երևակայությունը․ այն կարելի է ուտել քերած պանրով, երշիկով ու լոլիկով կամ քաղցր տարբերակով՝ բանանով, ավելացնելով մեղր ու ընկույզ (այս դեպքում եփելիս աղ ավելացնել պետք չէ)։

Կաթնաշոռային բլիթներ՝ հաշված րոպեներում

Այս պարզագույն բաղադրատոմսը կապահովի առավոտվա լավ տրամադրությունը։ Վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ձու, շաքար՝ ըստ ճաշակի, և ալյուր։ Խմոր ենք հունցում և բաժանում ոչ մեծ մասերի։ Կաթնաշոռային բլիթները տաք թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում ենք։ Մատուցում ենք մրգերով, խտացրած կաթով, մեղրով և դարչինով, կարելի է ցիտրուսային թարմություն ավելացնել՝ վրան շաղ տալով նարնջի քերած կեղև։

13
թեգերը:
բաղադրատոմս, նախաճաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Люстра

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում մի քանի ժամ լույս չի լինի

0
(Թարմացված է 09:36 14.08.2020)
«ՀԷՑ»-ից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը պլանային նորոգման աշխատանքներն են:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի- Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Մայիսի 9փ․4/1 շենք,

11:00-17:00 Պուշկին փ. 43, 51ա, Արամի փ. 64 շենքեր, Սարյան փ. 16, 18 շենքեր, Դեմիրճյան փ. 17 շենք, Կողբացի փ. 1, 83 շենքեր, Եկմալյան փ. 5, Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22 շենք, Ամիրյան 15 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն թաղ. 21 շենք, Դավթաշեն 1-ինթաղ. 15, 35 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 47 շենք և հարակից ոչ բակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ թաղ. 7ա շենք, Հր.Քոչար փ. 16/1 շենք, Սունդուկյան փ. 23 շենք 1-ին մուտք, Դրոյի փ. 16 շենք, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ շենք, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 5/2, Բաղրամյան պող. 64 շենք, Համբարձումյան փ. 8 շենք, Մայիսի 9-ի փ․51, Արագածի փ․26 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 13, 14 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 4/1, 6 , Նանսենի փ. 4/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, Լվովյան փ. 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, թիվ 238 և 100 մսուր մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 3-րդ զանգ՝. Բաղյան 2-րդ նրբ․ 3 , 4 շենքեր, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 7 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ․ 84/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 1/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 1փ. 139-154; 7փ. 47-62; 38փ. 1-16; 42փ. 3-53; 44փ. 2-34; 42փ. 66-102 սեփական տներ և հարակից ոչ բնակչ բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։30-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս,

12:00-14:00 Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղեր՝ մասնակի:

«ՀԷՑ»-ը միաժամանակ հիշեցնում է, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

0
թեգերը:
Հայաստան, Երևան, Կոտայք, էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
Երևանի որոշ հատվածներ 6 ժամով կհոսանքազրկվեն. ՀԷՑ
ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին
Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը