ԵՐԵՎԱՆ, 19 Նոյեմբեր — Sputnik. Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավարներ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Դավիթ Ծերունյանն ու մեր պատվիրակ Կարինա Իգնատյանն արդեն Լեհաստանում են, որտեղ երեկ` նոյեմբերի 18-ին, Գլիվիցե քաղաքում մասնակցել են «Մանկական Եվրատեսիլ 2019-ի» բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մանկական Եվրատեսիլի instagram-ի էջից:
Посмотреть эту публикацию в Instagram
Կարինան ելույթ կունենա 15-րդ համարի ներքո` «Colours Of Your Dream» մրցույթային երգով:
Նշենք, որ Կարինային քաջալերելու համար նրա հետ Լեհաստան են մեկնել նաև ծնողները, քույրը և տատիկը: Համապատասխան լուսանկարը փոքրիկ երգչուհին տեղադրել է instagram-ի իր էջում:
«Ընտանիքս եկել է ինձ աջակցելու»,-գրել է նա:
Նշենք, որ օրեր առաջ Կարինան հյուրընկալվել էր Sputnik Արմենիայի տաղավարում և խոսել իր ձեռքբերումների և մրցույթից ակնկալիքների մասին:
«Այժմ հուզմունքս մեծ է, բայց կարծում եմ մրցույթի ժամանակ այն կանցնի և հաջող ելույթ կունենամ: Ես հոգեբանորեն պատրաստ եմ նաև պարտության, եթե չհաղթեմ, ուրեմն այդպես էր պետք»,-նշել էր Կարինան և շեշտել, որ իր երազանքն, անխոս, մրցույթում հաղթանակ տոնելն է:
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների` «Поколение NEXT», «Голос.Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և արժանացել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակների, ինչպես նաև՝ Գրան-Պրիի:
Նշենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019-ին մասնակցում է 19 երկիր։ 2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը`իր «L.E.V.O.N․» երգով և զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են


