Հարսանեկան զույգ

Ծառեր` հարսանեկան տարոսիկների փոխարեն. ինչ է առաջարկում նախարար Էրիկ Գրիգորյանը

138
(Թարմացված է 09:09 19.11.2019)
Շրջակա միջավայրի նախարարը հարսանիքի ինքնատիպ տարոսիկի լուսանկար է հրապարակել. ավանդական շոկոլադի և արձանիկների փոխարեն, որոնք կոչված են տարոսը փոխանցել չամուսնացածներին, երիտասարդ զույգը խոստանում է 150 ծառ տնկել։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Facebook–ի իր էջում հայկական հարսանիքի կուրահատուկ տարոսիկի լուսանկար է հրապարակել։

Բանն այն է, որ հարսանիքի չամուսնացած հյուրերի համար ավանդական քաղցրավենիքի, խաղալիքների և արձանիկների փոխարեն նորապսակները հանդիսության մասնակիցներին նվիրել են վկայականներ։

«Կարևորելով ապագան` մենք աջակցել ենք Լոռու մարզում նոր անտառի ստեղծմանը։ Ձեր անունից 2020 թվականին կտնվի ևս 150 կաղնի, սոճի և ընկուզենի` 30 տոննայի չափով փոխհատուցելով CO2-ի մարդածին արտանետումները», – գրված է յուրահատուկ տարոսիկ–վկայականի վրա։

Շիրակացու ճեմարանի ուսուցիչ և «Awesome» հիմնադրամի հոգաբարձու Արթուր Փոքրիկյանի և Աննա Գևորգյանի «կանաչ» հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 15–ին։

Շրջակա միջավայրի նախարարը, հրապարակելով տարոսիկի լուսանկարը, գրել է. «Անտառվերականգնումը կարող է լինել նաև այսպիսին, երբ հարսանիքին տարոսիկի փոխարեն ծառ է տնկվում»։

Անտառահատումների և ծառահատումների դեմ պայքարի խնդիրը Հայաստանում հատկապես արդիական դարձավ իշխանափոխությունից հետո։ Կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարվա հուլիսին առաջարկեց օրինագիծ, որը խստացնում է ծառահատումների համար նախատեսված պատիժը։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի ամռանը ծառահատումների և իշխանության «հարաբերությունները» սրվեցին։ Տավուշի մարզում բողոքի ակացիաներ անցկացվեցին։ 2019 թվականի հուլիսի 17-ին մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը։ Ոստիկանությունը որոշեց նրանց դուրս բերել ճանապարհից, բայց մարդիկ քարեր ու մահակներ գործադրեցին իրավապահների նկատմամբ` մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց։

«Տաշի–տուշիին» կարոտելով. Տավրուս գյուղում մոռացել են մարդաշատ հարսանիքները

138
թեգերը:
Էրիկ Գրիգորյան, հարսանիք, Հայաստան
Ըստ թեմայի
Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը հարսանիքին. տեսանյութ
Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ