Ընթերցող

Քաղաքը գիրք է կարդում. Գրքի երևանյան փառատոնը զգացմունքների հրավառություն է խոստանում

275
(Թարմացված է 10:28 19.11.2019)
Գրքի երևանյան երրորդ փառատոնը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 22-24–ը։ Ծրագիրը հագեցած կլինի, կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` գրքերի տոնավաճառից մինչև «վինիլային պոեզիա»։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայ օգտատերերը սոցցանցերում արդեն մի քանի շաբաթ է` տարածում են տեսահոլովակներ, որոնցում երևանցիները գիրք են կարդում հասարակական տրանսպորտում, սրճարանում, թատրոնում և նույնիսկ յոգայի ժամանակ։ Գործարկվել է #քաղաքըկարդումէ հեշթեգով ֆլեշմոբ, որի շրջանակում ամենահետաքրքիր վայրերում գիրք կարդացող մարդիկ տեսանյութ են նկարում և այն հրապարակում համացանցում։ Ֆլեշմոբին կարող են միանալ առանձին անհատներ և կազմակերպություններ։

Տարածված են նաև տարբեր գույնի և ձևի աչքերով վառ պաստառները, որոնք խորհրդանշում են մարդկանց կարդացած տարբեր ժանրերի և բովանդակության գրքերը։ «Քաղաքը կարդում է» կարգախոսը կարողացել է իր շուրջը համախմբել Երևանի բոլոր գրքասերներին, հրատարակիչներին և Գրքի երևանյան երրորդ փառատոնի կազմակերպիչներին։

«Այս հանգստյան օրերը գրքոտ և անմոռանալի են լինելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչներից Անի Հակոբյանը։

Член группы организаторов III  Ереванского фестиваля книг Ани Акопян
© Photo : provided by Ani Hakobyan
Անի Հակոբյան

Փառատոնը տեղի կունենա Երևանում նոյեմբերի 22-24–ը։ Այս օրերի ընթացքում կկազմակերպվեն գրքի տոնավաճառներ, որտեղ շուրջ 30 հրատարակչություններ կներկայացնեն իրենց նոր գրքերը և 40 տոկոս զեղչով վաճառք կկազմակերպեն։

Կկազմակերպվեն նաև տարբեր թեմաներով զրույցներ և վարպետության դասեր` հայկական կոմիքսների պատմությունից մինչև գրական մարքեթինգ։

«Այս տարի ծրագիրը գրեթե երեք անգամ ավելի հագեցած է, միջոցառումներ կկազմակերպվեն միանգամից երկու հարթակներում։ Մուտքն ազատ կլինի բոլոր այցելուների համար»,– ասաց նա։

«Գիրք չի կարդում...». ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխան սմարթֆոնը փոխարինի գրքով

Հակոբյանն ավելացրեց, որ կլինեն հատուկ հյուրեր` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, կինոգետ Կարեն Ավետիսյանը, հումորիստ Նարեկ Մարգարյանը, լրագրող Արտակ Ալեքսանյանը։ Նրանք բոլորը կվարեն աշխատարաններ (workshop) և կներկայացնեն առանձին թեմաներ։

Ի դեպ, աշխատարանների շրջանակում կներկայացվի հայկական կոմիքսների պատմությունը։ Կլինի նաև համերգային ծրագիր, ելույթ կունենան Nemra ռոք խումբը, Վահագն Հայրապետյանի ջազային քառյակը, «Հովեր» կամերային երգչախումբը։ Կանցկացվի «վինիլային պոեզիայի» երեկո, որի ընթացքում ելույթ կունենա դիջեյ Վահագն Մարտիրոսյանը։

Գրքի երևանյան փառատոնն անցկացվում  է 2017 թվականից։

Անահիտ Չոբանյանի գրադարանային կյանքը, կամ ինչպես են ապրում Սանկտ Պետերբուրգի հայերը

Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող կապի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նոր գրականության ստեղծմանը նպաստելը։ Փառատոնը տաղանդավոր ստեղծագործողներին բացահայտելու և նրանց առաջխաղացմանը նպաստելու հնարավորություն կտա։

275
թեգերը:
սոցցանցեր, հրավառություն, փառատոն, գիրք, Հայաստան
Ըստ թեմայի
Մալկովիչը Գրիգոր Նարեկացու արվեստին քաջատեղյակ էր նախքան Հայաստան գալը
Գրադարանավարի օր. ընթերցանության տոնն ու ապագայի գրադարանը
Դարձ առ գիրք. քաղաքական գործիչներն ու գրողները դիմում են երիտասարդությանը
Մարգարյան. գրադարանավարին է վստահված գրքի նկատմամբ սերը պահպանելու գործը
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել

5
(Թարմացված է 13:39 03.03.2021)
ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:

«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:

Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

5
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

9
(Թարմացված է 13:31 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

9
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Ըստ թեմայի
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Նոր դանակահարություն Գյումրիում. 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց