Ձյուն

Սուրենյանն ասել է` երբ ձյուն կտեղա

501
(Թարմացված է 16:01 18.11.2019)
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ անկում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին. տեսանյութ

«Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով»,–գրել է նա։

Նրա տեղեկացմամբ` մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ կլինեն, ոչ էլ ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկություններով` առաջիկա օրերինը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:Երևանում ևս նոյեմբերի 18-22-ը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +10-ից 12, երեկոյան +4-ից +6, գիշերային ժամերին`-1-ից -3 աստիճան։

501
թեգերը:
ձյուն, Արցախ, Հայաստան, եղանակ, Գագիկ Սուրենյան
թեմա:
Եղանակը Հայաստանում (612)