«Լիդիան»

«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ

80
(Թարմացված է 18:02 17.11.2019)
«Լիդիան Արմենիան» պահանջում է, որպեսզի Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին նախարարությանը բարենպաստ որոշում կայացնի։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2 դատական հայց է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիան Արմենիայի ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է: «Լիդիան Արմենիան» դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ և  նախկին հրամանն անվավեր ճանաչել»,–տեղեկանում ենք կայքից։

Մյուս հայցը վերաբերում է «Լիդիանի» կողմից Արփա գետից ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու մասին նախարարությանը բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելուն։

Ծառուկյանը հստակեցրեց` Ամուլսարի հարցում երբ կկանգնի ժողովրդին կողքին

Նշենք, որ ամռանը «Լիդիանը» դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու։ Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը և դիմել` 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝  հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի` հոկտեմբերի 25-ին ստորագրած ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:

Նշենք, որ ընկերության հայցերից մեկը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, մյուսն` Էդվարդ Նահապետյանին:

«Մենք հետքայլ անողը չենք». ջերմուկցիները կբանակցեն միայն Ամուլսարի փակման համար

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի 14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել էր այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և, նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Չենք կարող բնությունը կամ պետության վարկանիշը ռիսկի տակ դնել. Ալեն Սիմոնյանը` Ամուլսարի մասին

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակել համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

80
թեգերը:
Ջերմուկ, Դատավոր, Դատարան, Լիդիան, Հայաստան
Ըստ թեմայի
Կո՞ղմ եք, թե՞ դեմ. պատգամավորը նախարարից հստակ պատասխան պահանջեց
Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ
Հանքարդյունաբերության և մեդիադաշտի իրական տերերը կբացահայտվեն. նախարար
Յուրա Իվանյանը Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել. ՔԿ նախագահ