Բանվորներ

Փաշինյանը նկատեց իր այցի պատվին բանվորների` կես ժամ առաջ հագած նոր շորերը

1899
(Թարմացված է 18:08 18.11.2019)
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանվորներին արտահագուստ տրամադրելու մշակույթ պետք է ձևավորել, քանի որ դա հարգանք է աշխատողի հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բանվորների արտահագուստ ունենալու մշակույթը պետք է կամաց–կամաց կյանքի կոչվի։ Այս մասին վարչապետն ասաց Facebook սոցիալական ցանցի իր էջով ուղիղ եթերի ժամանակ։

Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթանում է Եղվարդից դեպի Աշտարակ կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին։

«Ինչո՞ւ պետք է բանվորը ճղած, կարկատած շոր հագնի. արտահագուստ տրամադրելու մշակույթ պետք է ձևավորել, քանի որ դա հարգանք է աշխատողի հանդեպ։ Բանվորի շորը իր ունեցած հին շորն է. երբ նախարարը գնում է գործի, իր տան հին շորերը չի հագնում, չէ՞։ Նույնն էլ բանվորի դեպքում պետք է լինի»,–ասաց նա։

Ի դեպ, Փաշինյանն այս թեմային անդրադարձավ, երբ տեսավ ճանապարհին շինարարական աշխատանքներ կատարողներից մեկի նոր արտահագուստը։ Վարչապետը կատակեց, թե` կես ժամ առաջ շոր են տվել, չէ՞,  քանի որ իմացել են, որ ինքն է անցնելու այդ տարածքով։

«Մեզ ասում են` գետինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք». Փաշինյան

Փաշինյանի խոսքով` շինարարական կազմակերպությունները պետք է կազմակերպեն արտահագուստ տրամադրելու հարցը։

«Չեմ ասում` փայտն առած պետք է ընկնենք հետևներից, բայց այդ խնդիրը պետք է լուծվի։ Աղբ հավաքող մեքենան պետք է մաքուր լինի` ներսից ու դրսից լվացվի։ Աղբը հավաքողի հագուստն էլ պետք է մաքուր լինի, որ ինքն էլ իր աշխատանքին ավելի հարգանքով վերաբերվի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանը ծանոթացել էր նաև Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում մեկնարկած խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներին. 1.5 կմ երկարությամբ նոր ջրագծի շնորհիվ գյուղացիները շուտով մշտական ջուր կունենան։

1899
թեգերը:
հագուստ, աշխատանք, Գյուղ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (876)
Ըստ թեմայի
Փաշինյանը ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ է հրավիրել
Նիկոլ Փաշինյանը «լավ ընկերների» հետ նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցում
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել և ազատման դիմում ստորագրել