Հայաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպում

Խմել է և մատ ցույց տվել. Հայաստան–Հունաստան խաղի ժամանակ սկսված ծեծկռտուքի մանրամասները

398
(Թարմացված է 17:10 16.11.2019)
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երկրպագուների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի որոշ մանրամասներ հայտնի են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Եվրո 2020-ի շրջանակում երեկ՝ նոյեմբերի 15-ին, «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ երկրպագուների միջև վեճ է սկսվել նկարելու պատճառով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տրիբունայում գտնվողներից մեկը սկսել է նկարել Հայաստանի հավաքականին երկրպագող տղաներին։

Երկրպագուներից մեկը խնդրել է դադարեցնել տեսանկարահանումը, նկարող երիտասարդը համաձայնել է, բայց խնդրողի հետևից մատ է ցույց տվել։ Խնդրող տղայի ընկերը նկատել է այդ ժեստը և բացատրություն պահանջել։ Զրույցին է խառնվել նաև նկարող տղայի ընկերը։

Նկարող երիտասարդն ու նրա ընկերը ոչ սթափ վիճակում են եղել, նույնիսկ հենց այդ պահին ոգելից խմիչք է եղել նրանց մոտ։ Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, որին խառնվել են տասնյակ մարդիկ։

Վեճն ընդհատվել է միայն այն ժամանակ, երբ երկու կողմերից մեկական մարդ առանձնացել են և բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի եկել։

Ոստիկանության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել չորս քաղաքացու։ Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարածքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:

Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։ Տուժածը հրաժարվել են հաղորդում տալ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղի ժամանակ Հայաստանը Հունաստանին պարտվեց 1։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի երկրպագուները երթ են կազմակերպել Երևանի փողոցներում. տեսանյութ

398
թեգերը:
երկրպագու, Ծեծկռտուք, Հունաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը սխալվեց աքլորի ու կանանց պատճառով. Ուտկինը` Գրիգորյանից հրաժարվելու մասին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզվում է Հունաստանի խաղից առաջ. վառ կադրեր
«Հայկական ֆուտբոլը գնալով ավելի է քաղաքականացվում». Արարատ Ճաղարյան