Հրշեջ փրկարարներ. արխիվային լուսանկար

Ամառն անցավ, հրդեհներից պրծում չկա. մեղքն ընկնում է հովիվների, երեխաների ու որսորդների վրա

82
(Թարմացված է 18:41 16.11.2019)
Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հրդեհների քանակը 2.1 անգամ ավել է եղել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Վերջին օրերին հանրապետությունում կտրուկ ավելացել է հրդեհների թիվը, և դրանց առաջացման պատճառը մարդկային գործոնն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

Հայաստանի անտառներում հրդեհներ են. մեղավորը չոր աշո՞ւնն է, թե դիտավորյալ են այրում

«Այս տարի առհասարակ բավականին շատ է հրդեհների թիվը, լուրջ աճ կա մասնավորապես խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների թվի առումով։ Այսինքն` հրդեհների աննախադեպ աճ ունեինք ամռան ամիսներին ու այս սեզոնին էլ, նախորդ տարվա համեմատ, կրկին աճ կա»,–ասաց նա։

Հայրապետյանի խոսքով` այս սեզոնին հրդեհներ են բռնկվում նաև դժվարանցանելի վայրերում, և նման դեպքերում բավական բարդ է հասկանալ, թե ինչով է պայմանավորված կրակի բռնկումը։ Նա նշեց նաև, որ հրդեհների բռնկման գերակշիռ մասը մարդկային գործոնով է պայմանավորված և անփութության հետևանք է։

Հարցին, թե ցուրտ եղանակին ինչո՞վ է պայմանավորված հրդեհների աճն անտառային տարածքներում` Հայրապետյանը պատասխանեց, որ դրանք հիմա հիմնականում որսորդների կրակոցների կամ հովիվների վառած խարույկի մնացորդների հետևանքով են առաջանում։

«Իհարկե, լինում են դեպքեր, որ հրդեհները դիտավորյալ են առաջացնում։ Օրինակ, եղել է դեպք, որ  երեխաները խոտն այրել են, հրդեհ ստեղծել, քանի որ նրանց հետաքրքիր էր նայել, թե ինչպես են հրշեջները հանգցնում կրակը։ Սակայն նման դեպքերը, բարեբախտաբար, քիչ տոկոս են կազմում»,–ասաց նա։

ՀՀ արտակարդ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից էլ հայտնեցին, որ 2018–ի առաջին կիսամյակի համեմատ, 2019–ի առաջին կիսամյակում հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է: Ավելին, խոտածածկ տարածքներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ են գրանցվել։ Հրդեհների հետևանքով այրված տարածքների մակերեսը 2018–ի 1-ին կիսամյակի համեմատ 2019-ի նույն ժամանակահատվածում 5.7 անգամ ավել է եղել:

Մանկական խաղը վերածվել է հրդեհի. Խանջյան գյուղում խոտի դեզեր են այրվել

Ի դեպ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 79–րդ հոդվածը սահմանում է, որ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու համար քաղաքացիները կարող են տուգանվել սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` հարյուրհիսունապատիկի չափով:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր, որ բոլոր հրդեհների 90 տոկոսից ավելի դեպքերում առկա է մարդկային գործոնը։

82
թեգերը:
հրշեջ, Ֆելիքս Ցոլակյան, հրդեհ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
ԱԻՆ-ի շարքային կազմի աշխատավարձը շատ ցածր է. ինչ է պատրաստվում անել Ցոլակյանը
Հայաստանի ԱԻՆ–ը մտադիր է ուղղաթիռներ գնել Ռուսաստանից
ԱԻՆ–ում փոփոխություննե՞ր կլինեն. Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

47
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

47
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա
Շառլ Ազնավուրի հրապարակ, արխիվային լուսանկար

Շառլ Ազնավուրի հրապարակում նոր աստղեր կհայտնվեն

30
(Թարմացված է 18:01 12.07.2020)
Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։ Աստղերի բացման արարաղությունները կմեկնարկեն այս ամիս։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Երևանի Ազնավուրի հրապարակում հայ կինոյի աստղաբույլը կհամալրվի երկու նոր աստղերով՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի։ Նոր աստղերի բացման արարողությունը մեկնարկում է հուլիսից «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։

Հիշեցնենք՝ կինոփառատոնը ծրագրված է անցկացնել նոյեմբերի 1-8-ը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև այդ համավարակի պարտադրած սահմանափակումները գոնե մասնակի կվերացվեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրանի» թիմը նաև այլ սցենարներ ևս քննարկել է, եթե նոյեմբերին փառատոնն անցկացնելը հնարավոր չլինի կորոնավիրուսի պատճառով՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի։ Առայժմ, փառատոնը շրագրված է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։

Ազնավուրի հրապարակն ու Նիկոլայ I-ի Արարատը. Հայաստանն ինչով կզարմացնի զբոսաշրջիկին

Նշենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Դրա տարածումը կանխելու համար աշխարհում բազմաթիվ հայտնի ու մասսշտաբային մարզական ու մշակութային միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Մեկ տարով հետաձգվել են անգամ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։

30
թեգերը:
Երևան, կինո, Հրանտ Մաթևոսյան, Շառլ Ազնավուր
Ըստ թեմայի
Կինոյի հայ–ռուսական հիմնադրամի ապագան. մանրամասնում է Մակունցը
Հայ ոստիկանները ռուսաստանցի կինոգետին վերադարձրել են գողացված գումարը
Հայ ճարտարապետների նախագծով «շուռ տված» կինոթատրոն կկառուցվի Մոսկվայի սրտում
Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել
Այշվարիա Ռայ, արխիվային լուսանկար

Հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի, ամուսնու և դստեր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 

0
(Թարմացված է 20:03 12.07.2020)
Ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել էր դերասանուհու սկեսրայրը՝ Բոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուս է ախտորոշվել հոլիվուդյան հայտնի դերասանուհի Այշվարիա Ռայի, նրա ամուսնու՝ հնդիկ դերասան, ռեժիսոր Աբհիշեկ Բաչչանի և նրանց 8-ամյա դստեր՝ Արադհյայի մոտ։  Լուրը Twitter-ի իր էջում հայտնել է դերասանուհու ամուսինը։

«Այշվարիայի և Արադհյայի մոտ ևս կորոնավիրուսի թեստավորումը դրական արդյուն է տվել։ Նրանք կարանտինը կանցկանցնեն տանը։ Մեր ընտանիքի մյուս անդամների, նրանց թվում մորս թեստավորման պատասխանը բացասական է եղել։ Շնորհակալ ենք բոլորիդ բարեմաղթանքների և աղոթքների համար»,- գրել է նա։

Ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել Այշվարիայի սկեսրայրի՝ Բոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկի՝ Ամիտաբհա Բաչչանի մոտ։ Նա հոսպիտալացվել էր։ Դերասանը կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր շփվել են իրենց ընտանիքի հետ, անհապաղ թեստավորվել։ 77-ամյա դերասանը 15 անգամ արժանացել է Filmfare Awards։ Սա հնդկական կինոինդուստրիայի ամենահեղինակավոր և ամենահին մրցանակն է։

Ինչ վերաբերում է Այշվարիա Ռային, նա համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանանցի մեկը։ 1994 թվականին հաղթել է «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Նա նաև հայտնի դերասանուհի է Հոլիվուդում և Բոլիվուդում. նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

0
թեգերը:
Հնդկաստան, հնդիկ, դուստր, դերասանուհի, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակվածներից ևս 8–ը մահացել են. ամենաերիտասարդը 37–ամյա տղամարդ է
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 577-ով և հասել 31 969-ի
Հայտնի է` ինչն է կրկնապատկում կորոնավիրուսից մահանալու վտանգը
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 13 միլիոնին. նոր տվյալներ