Նիկոլա Ազնավուրը և կինը

Ազնավուրի քույրն ու աղջիկը զվարճացնում են փոքրիկ Միսակին. տեսանյութ

378
(Թարմացված է 14:47 14.11.2019)
Աշխարհահռչակ երգչի դուստրը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ երաժշտությունն իրենց կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում:

ԵՐԵՎԱՆ, 14 Նոյեմբեր — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ընտանիքի ուրախ առօրյայից:

«Խենթ ավանդույթները շարունակվում են: Դա անհրաժեշտ է: Եվ ես զվարճացնում եմ Աիդային՝ երգելով ամեն տեսակի երգեր, որովհետև դա նրան դուր է գալիս»,- տեսանյութին կից գրել է Սեդա Ազնավուրը:

Տեսանյութում Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, դաշնամուր է նվագում, իսկ նրա կողքին կանգնած է շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը  որդուն՝ Միսակին, գրկած: Նիկոլայի կողքին կանգնած է կինը՝ Քրիստինա Սարգսյանը:

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրը 2019 թվականին ընտանիք հետ տեղափոխվել է Հայաստան և մշտական բնակություն հաստատել Գյումրիում։ Նա հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել էր, որ որդուն անվանել է նախապապերի պատվին։

Հիշեցնենք` Նիկոլա Ազնավուրն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2015թ.–ին Շառլ Ազնավուրի հետ` Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով։

Նշենք, որ Նիկոլա Ազնավուրը ծնվել է 1977 թվականին։ Կինը` Քրիստինե Սարգսյանը, հայուհի է, ծնվել է Երևանում, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ Նիկոլան ու Քրիստինեն ունեն մեկ որդի։

378
թեգերը:
զվարճալի տեսանյութ, տեսանյութ, երգիչ, երաժշտություն, Շառլ Ազնավուր, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները երգում են Լևոն Օգանեզովի նվագակցությամբ. տեսանյութ
‹‹Ազնավուր հիմնադրամը›› 10 միլիոն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաքին››
Նիկոլ Փաշինյանը «լավ ընկերների» հետ նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցում
«Շառլը»՝ Հոլիվուդում. ամերիկացիներն առաջինը կտեսնեն Ազնավուրի կյանքի մասին մյուզիքլը
Երեխա

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա

9
(Թարմացված է 18:55 05.06.2020)
Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են։ Կավասակիի համախտանիշի նոր դեպք չի գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մինչև հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան։ Կավասակի համախտանիշ է հաստատվել մեկ երեխայի մոտ»,– գրված է մեր հարցման պատասխանում։

Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Կավասակի համախտանիշի դեպք է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

Կավասակիի համախտանիշն առաջին անգամ բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին՝ 1967թ-ին։ Բժշկի անունով կոչված անսովոր համախտանիշը գրանցվում է միայն երեխաների մոտ, մեծ մասամբ՝ մինչև 5 տարեկան։ Հիվանդությանը բնորոշ է արյունատար անոթների բորբոքումն ու ախտահարումը, որոնց  հետևանքով կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջանալ։

Կավասակիի համախտանիշ ուներ Ջեթ Տրավոլտան՝ հայտնի հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջոն Տրավոլտայի որդին։ Ջեթի մահը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկու տարեկանում Տրավոլտա-կրտսերի մոտ Կավասակիի համախտանիշ էին ախտորոշել։ 2009 թ-ին 16-ամյա պատանին լոգարանում կորցրեց գիտակցությունը, ընկավ և վնասվածք ստացավ, որն էլ նրա մահվան պատճառ դարձավ։ Ենթադրվում է, որ Ջեթը կորցրել է գիտակցությունը էպիլեպտիկ նոպայի պատճառով, որը հանդիպում է Կավասակիի համախտանիշով տառապող մարդկանց հետ։

Մինչև կորոնավիրուսի համավարակը Կավասակիի համախտանիշի վիճակագրությունը համեմատաբար ցածր էր։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ համախտանիշն առավել հաճախ հանդիպում էր ասիական երկրներում․ օրինակ՝ Ճապոնիայում տարեկան 26 հազար դեպք էր գրանցվում, ԱՄՆ-ում հիվանդությունը 4200 երեխայի էր ախտահարում։

Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաև Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, և հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 183 դեպք։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 7 մահ է արձանագրվել. նոր տվյալներ

9
թեգերը:
երեխա, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ
Շաքարային դիաբետ ու սրտանոթային խնդիրներ ունեցող 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից
Ոստիկանությում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը
Ռուստամ Բադասյան

Ներկայացված է դեպքի միայն մի մասը. Բադասյանն անդրադարձել է քաղաքացուն բերման ենթարկելուն

4
(Թարմացված է 18:43 05.06.2020)
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է դիմակ չդնելու համար քաղաքացուն բերման ենթարկելու հետ կապված մեծ աղմուկ բարձրացրած դեպքին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է` այսօր սոցիալական ցանցում տարածված դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը։ Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է։ Սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները, տեսանելի չեն»,–գրել է նախարարը։

Բադասյանի խոսքով` ակնհայտ է, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և ոստիկանության գործողությունների համաչափությունը։

Արդարադատության նախարարը նշել է նաև, որ արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության:

Հիշեցնենք, որ այսօր Facebook-յան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ Երևանի այգիներից մեկում ոստիկաններն ուժ են կիրառել դիմակ չունեցող քաղաքացու նկատմամբ։

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

4
թեգերը:
դիմակ, ծեծ, ՀՀ Ոստիկանություն, Ռուստամ Բադասյան
Ըստ թեմայի
Հանրային բաց վայրերում դիմակ կրելը պարտադիր կլինի. Տիգրան Ավինյան
Պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն հանրային վայրերում. որտեղից հնարավոր կլինի դրանք ձեռք բերել