Նիկոլ Փաշինյան

Թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով. Փաշինյան

43
(Թարմացված է 15:00 13.11.2019)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանին պետք են ինժեներներ՝ երկու պատճառով։ Նա հայտնել է, թե որոնք այդ պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կրթական համակարգում փոփոխություններ պետք է լինեն, որ աղքատությունը հաղթահարվի։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց նոյեմբերի 12-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ուզում ենք թամադաներ պատրաստող կրթական համակարգը փոխարինել ինժեներներ պատրաստող համակարգով։ Հայաստանին այսօր պետք են ինժեներներ  երկու պատճառով. առաջինը՝ ինժեները բարձր վճարվող աշխատանք կգտնի աշխատաշուկայում, երկրորդ՝  կկարողանա լուծել այն առաջադրանքները, որ այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը կդնի իր առաջ»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով` այսօր ՀՀ–ում 100 տոկոսով երաշխավորված է, որ  կրթություն ունեցող երիտասարդը հայաստանյան չափանիշներով բարձր վճարվող աշխատանք կգտնի ՏՏ ոլորտում։ Ըստ վարչապետի` այս պահին ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես 3-4 հազար թափուր աշխատատեղ կա:

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

Փաշինյանն ասել է նաև, որ  այսօր կառավարությունը հնարավորություն ունի ոչ միայն ուղղակի աղքատության հաղթահարման համար լուրջ քայլեր անել,  այլև մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովել:

«Կրթության ոլորտում բարեփոխումների մեր տեսլականը հենց սրա հետ է կապված: Մենք հիմա նայում ենք, թե ինչ փոփոխություններ կարող են մտցնել, որպեսզի երեխային ճիշտ ճանապարհով տանենք դեպի ոչ թե աղքատության հաղթահարում, այլ միանգամից բարեկեցության հաստատում»,–ընդգծեց նա։

Փաշինյանն ու Մակրոնը խոսել են վիզայի ազատականացման մասին

Վարչապետի խոսքով` ուզում են կենացների շուրջ կառուցված իրականությունը փոխարինել ստեղծարար ընդունակությունների զարգացման շուրջ կառուցված իրականությամբ: Փաշինյանը նշեցն  նաև, որ Հայաստանի կառավարության համար աղքատության հաղթահարումն առաջնային խնդիր է:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

43
թեգերը:
Ֆրանսիա, Հայ համայնք, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), թամադա, ինժեներ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին
ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան
Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է