00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույն թուրքն անմխիթար վիճակում է թողել մեր հազարավոր եկեղեցիները. հայոց թեմը վրդովված է

© Photo : Arsen TumasyanРазвалины армянской церкви в Ани
Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական ԶԼՄ–ները գրում են, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում արարողություն է անցկացվել։ Բերիո Հայոց թեմն արձագանքել է այդ հրապարակումներին։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Բերիո Հայոց թեմը դատապարտում է Սիրիայի Թել Աբյադ քաղաքում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու նորոգումն ու այնտեղ եկեղեցական արարողություն կազմակերպելու թուրքական նախաձեռնությունը: Այս մասին նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։

«Լիահույս ենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի». Արագած Ախոյան

Վերջերս թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրեցին Թուրքիայի կողմից բռնագրավված Թել Աբյադ քաղաքի հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում կատարված աղոթքի մասին։ Բերիո Հայոց թեմը դատապարտել է այդ նախաձեռնությունը մի քանի նկատառումով։

«Թուրքիայի և հայ ժողովրդի միջև մինչ այսօր կա Հայոց ցեղասպանության չլուծված հարցը։ Նույն թուրքն ավելի քան 100 տարի նույն անմխիթար ու լքված վիճակում է թողել Թուրքիայի տարածքում գտնվող մեր հազարավոր եկեղեցիները, իսկ թուրքական պետությունը տարիների ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ամենը կասեցնելու համար։ Սիրիայում կան նաև հայկական այլ եկեղեցիներ, որոնք գտնվում են թուրքական կողմի և նրան ենթակա խմբավորումների վերահսկողության տակ։ Ուստի անհասկանալի է Թել Աբյադի հայկական եկեղեցու նկատմամբ հետաքրքրության պատճառները»,– նշված է հայտարարության մեջ։

Բերիոյ Հայոց թեմը նշում է, որ Թել Աբյադը սիրիական հող է, որն այս պահին բռնագրավել է Թուրքիան։ Քանի դեռ Թել Աբյադն ամբողջովին չի ազատագրվել, չի կարելի մեկնել այնտեղ և ծիսակատարություն անցկացնել եկեղեցում։ Ահաբեկչական տարբեր խմբավորումները Սիրիայի պատերազմի տարիներին պղծել են Բերիոյ Հայոց թեմին պատկանող Սուրբ Խաչ եկեղեցին։ Թել Աբյադն ազատագրելուց և եկեղեցին վերաօծելուց հետո միայն կարելի է այնտեղ եկեղեցական արարողություն կատարել, իսկ այն, ինչ հիմա կատարվում է գրավված քաղաքում, քարոզչական նկատառումներով կատարվող ոտնձգություններ են։

Նշենք, որ թուրքական ԶԼՄ–ներ գրում են, որ եկեղեցին վերանորոգվել է և անցած կիրակի արդեն սկսել է գործել։

Поврежденный армянский Апостольский Собор Сорока Мучеников в районе Старого Алеппо (9 декабря 2016). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիայի հայկական եկեղեցին` թուրք–քրդական կռվախնձոր. թուրքական ԶԼՄ–ները դավեր են նյութում

Սուրբ Խաչը կառուցել են Հայոց ցեղասպանությունից փրկված և Սիրիայում հաստատված հայերը 1923թ-ին:

Նախկինում Թել Աբյադը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն Թուրքիայի զինված ուժերի իրականացրած «խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո այն անցավ թուրքերի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության տակ:

Բերիո Հայոց թեմը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմն է։ Առաջնորդանիստը Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին է:

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը թանգարանի կվերածվի

Լրահոս
0