Ալեն Սիմոնյան

«Ռուս գործընկերները Հայաստանից հեռացան սիրահարված». Ալեն Սիմոնյան

250
(Թարմացված է 13:41 08.11.2019)
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը յուրահատուկ կերպով է ամփոփել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ում ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի Գյումրիում անցկացված 32-րդ նիստի աշխատանքները։

«Մեր ռուս գործընկերները հեռացան Հայաստանին սիրահարված և արդեն` որպես ընկեր»,– գրել է նա։

Սիմոնյանը նիստի աշխատանքներից ու աշխատանքից դուրս պահերի լուսանկարներ է հրապարակել և  հիշեցրել, որ նիստն իր առաջարկով է անցկացվել Գյումրու «Սև բերդ» ամրոցում:

«Առանց ակցենտի». հայ և ռուս պատգամավորներն այցելել են Գյումրու դպրոցներից մեկը. տեսանյութ

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Գյումրիում մեկնարկել էր նոյեմբերի 6–ին։

Միջոցառման անցկացման վայրի ընտրությունը թերևս պատահական չէ։ Գյումրու «Սև բերդ» ամրոցը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ է. այն կառուցել են ռուս զինվորներն ու սպաները` 1834թ–ին։

Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունները ներդաշնակեցնելու հարցը։

«Սև ագռավը»` Սև բերդում. Պետդումայի պատգամավորը երգել է Գյումրիում. տեսանյութ

Հանձնաժողովի համանախագահ, Դաշնությունների խորհրդի ղեկավարի տեղակալ Յուրի Վորոբյովը հայտնել էր, որ ԵԱՏՄ շրջանակում հանձնաժողովը հաջող աշխատանք է կատարել։

Հայաստանը 2019թ–ից նախագահում է Եվրասիական միությունում։ Հայաստանի նախագահության շրջանում միության և Սինգապուրի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու համաձայնագիր։ Ուժի մեջ է մտել նաև Իրանի հետ նույնանման համաձայնագիր։

250
թեգերը:
Գյումրի, Ռուսաստան, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սև բերդը` որպես բարեկամության խորհրդանիշ. մեկնարկել է հայ–ռուսական միջխորհրդարանական նիստը
Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ
Փաշինյանն ու կինը անակնկալի են բերել գյումրեցիներին
Գյումրու բրենդ, թե՞ քաղաքապետի բիզնեսների գովազդ