Հայ զինծառայողները` մարտական հերթապահություն իրականացնելիս

Դիրքապահները. Արծրուն Հովհաննիսյանը մարտական հենակետից լուսանկարներ է հրապարակել

95
(Թարմացված է 14:59 08.11.2019)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այցելել է մարտական դիրքեր և հետևել, թե ինչպես են սահմանապահ զինծառայողները կազմակերպում մարտական հերթափոխը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից նկարագրել է, թե ինչպես է անցնում հերթափոխ իրականացնող զինծառայողների առօրյան։

«Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։

ՀՀ ՊՆ խոսնակը նաև ընդգծել է, որ դիրքի ավագը` սերժանտ Արա Կարապետյանն աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով։

«Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»,- գրել է Հովհաննիսյանը։

95
թեգերը:
զինծառայող, Լուսանկար, դիրքեր, Արծրուն Հովհաննիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես են ցնցուղ ընդունում արցախյան դիրքեր գնացող զինծառայողները. լուսանկարներ
Արմեն Սարգսյանը մեկնել է Սյունիք. լուսանկարներ
Ոստիկանության զորքերի հերթափոխը մեկնեց առաջնագիծ. լուսանկարներ
Ժամկետային զինծառայողները այսուհետ կարող են իրենց մոտ ունենալ հեռախոս, բայց մի պայմանով