Կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգում կրկին շուն են բռնել. ինչպե՞ս կանխել հնարավոր վտանգները

263
(Թարմացված է 21:05 07.11.2019)
Կենդանաբանական այգու տարածքում թափառող շները ամեն օր փորձում են այգի ներթափանցել։ Այգու կենդանաբույժը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է` ինչի հետևանք կարող է լինել շների նման վարքը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Երևանի կենդանաբանական այգում հոկտեմբերի 31–ից այս կողմ արդեն 11 թափառող շուն են բռնել։ Այսօր լուսադեմին էլ այգու աշխատակիցները ևս մեկին բռնեցին, որը մուֆլոնների տարածքի մոտ էր շրջում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 31–ին կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ հաջորդ օրը` նոյեմբերի 1–ին, շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոն էր կերել։ Նույն օրը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։

«Շներն այգու «տեղն արել են»։ Խնդիրն այն է, որ այժմ շների զուգավորման շրջանն է, իսկ այդ ժամանակ, եթե ոհմակում էգ է լինում, որձերը փորձում են ինքնադրսևորվել ցանկացած ձևով։ Որս անելն էլ ինքնադրսևորման ձև է, կենդանիները մեղավոր չեն»,–ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով շների հարձակմանը մուֆլոնների և կենգուրուների վրա` նա նշեց, որ և՛ մուֆլոնը, և՛ կենգուրուն շանը վնաս տալու հնարավորություն չունեն. երկուսն էլ, գիշատիչ տեսնելով, ուղղակի փախուստի են դիմում։ Բացի այդ, ըստ կենդանաբույժի, այգում ապրող կենգուրուները մեծ չէին` 15-20 կգ քաշ ունեցող։

Շները չէի՞ն կարող երկրորդ անգամ ներս մտնել. սատկած կենդանիների աղմկոտ միջադեպի հետքերով

Հովհաննիսյանը ևս մեկ հետաքրքիր հանգամանք հայտնեց` նույնիսկ եթե մուֆլոններին կամ կենգուրուներին չուտեին շները, բայց երկար վազեին նրանց հետևից, թե՛ կենգուրուի, թե՛ մուֆլոնի մոտ սթրեսից ու վախից սրտի կանգ կառաջանար։

Главный ветеринар Ереванского зоопарка Арутюн Ованнисян
© Sputnik / Aram Nersesyan
Հարություն Հովհաննիսյան

«Մենք կենդանիների վրա հարձակվող շների հավանական թեկնածուներին արդեն բռնել ենք։ Սակայն հարցն այն է, որ մեր բռնած բոլոր շները «տան պահած» տեսք ունեն` լավ սնված են, ու մի քիչ անհասկանալի է նրանց` թափառական լինելը»,–ասաց նա։

Կենդանաբանական այգու հարակից տարածքների թափառող շներին վնասազերծում են. տեսանյութ

Ի դեպ, այս օրերին Երևանում է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայում մեծ կատվազգիների գծով կենդանաբույժ-խորհրդատու, Թեհրանի կենդանաբանական այգու տնօրեն Իման Մեմարիան, որն այգուն օգնում է փորձի փոխանակման հարցում։ Մեմարիան նշեց, որ տեղյակ է շների հարձակման դեպքի մասին և անակնկալի չի եկել, քանի որ նման դեպքերը բացառիկ չեն։

«Թափառող կենդանիները մեծ խնդիր են այս տարածաշրջանի համար։ Նրանք հիմնական սնունդ չունեն, ինչի պատճառով էլ սկսում են փնտրել դա` որտեղ պատահի։ Թափառող շների քանակը գնալով ավելանում է, ու դա լուրջ խնդիր է։ Լուծումը մեկն է` պետք է ցանկապատել այգու տարածքը»,–ասաց նա։

Նրա խոսքով` որքան էլ որսան շներին, միևնույն է, ուրիշ շներ մուտք կգործեն այգի։ Նա հիշեց, որ 6-7 տարի առաջ Իրանի կենդանաբանական այգու հետնամուտքը բաց էր մնացել, ու շներ էին ներս մտել տարածք։ Նրանք եղնիկների վանդակի մոտ էին կանգնել ու սկսել հաչալ` վանդակ մտնել չէր հաջողվել։ Մի քանի եղնիկներ վախից ինքնասպան էին եղել` իրենց հարվածելով պատերին։

Կենդանաբանական այգու թռչունների բաժնի պատասխանատու Գարեգին Խլղաթյանն էլ հայտնեց, որ նոյեմբերի 31–ից ուժեղացված հսկողություն է այգում սահմանվել. ամբողջ գիշեր 15 հոգով հսկում են տարածքը։ Նա նշեց` շներին բռնում ու փոխանցում են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ին։

Директор Тегеранского зоопарка Иман Мемариан
© Sputnik / Aram Nersesyan
Իման Մեմարիան

Ի դեպ, մեր` այգում գտնվելու ժամանակ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ի աշխատակիցները եկան ու այգու աշխատակիցների բռնած շանը տարան։ ՀՈԱԿ–ի աշխատակիցները հայտնեցին, որ թափառող շներին կատաղության դեմ են սրսկում, ինչպես նաև ստերջացնում ու բաց են թողնում այգուց մի փոքր հեռու տարածքում։

Նշենք նաև, որ այգու կենգուրուների վանդակն այս պահին դատարկ է. 3 կենգուրու կար, որոնց շները հոշոտել են։

  • Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
    Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իման Մեմարիանը և Հարություն Հովհաննիսյանը
    Իման Մեմարիանը և Հարություն Հովհաննիսյանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Գարեգին Խլղաթյան
    Գարեգին Խլղաթյան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Երևանի կենդանաբանական այգի
    Երևանի կենդանաբանական այգի
    © Sputnik / Aram Nersesyan
  • Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
    Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
    Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
    Երևանի կենդանաբանական այգում բռնած շունը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Երևանի կենդանաբանական այգու կենգուրուների`ազատ մնացած վանդակը
    Երևանի կենդանաբանական այգու կենգուրուների`ազատ մնացած վանդակը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 8
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնը

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները երեկ նամակ էին հանձնել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ դեմ են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականին։ Եկող շաբաթվա ընթացքում Խաչատրյանը կհանդիպի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. հանդիպումից հետո միայն հայտնի կլինի` Խաչատրյանը կպաշտոնավարի, թե՞ ոչ։

263
թեգերը:
մուֆլոն, Շուն, կենդանի, Կենդանաբանական այգի, Երևան
Ըստ թեմայի
«Կենդանաբանական այգու տնօրենը հարվածում է մեր երկրի վարկանիշին». Արտյոմ Վարդանյան
Զվարճալի ավազակները. պանդաները բարկացնում են կենդանաբանական այգու աշխատակցուհուն.տեսանյութ
Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն