Арцвик Минасян

Արծվիկ Մինասյանը հարցաքննվում է. ՔԿ

140
(Թարմացված է 18:11 07.11.2019)
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին կանչել են հարցաքննության վկայի կարգավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում այս պահին վկայի կարգավիճակով հարցաքննվում է ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր և նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Sputnik Արմենիայի հարցին, թե այս հարցաքննությունը կապ ունի արդյոք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարության հետ, ՔԿ մամուլի խոսնակը պատասխանեց` ոչ։

ՔԿ-ն տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ արդեն 2 օր է` ուսանողներն ու ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Ծաղիկ Ռուբոյի» քրոջ որդու նկատմամբ

Նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։ Նա ասաց նաև, որ իր դեմ սկսված բողոքի ակցիան կապված է կրթության ոլորտում ՀՅԴ ղեկավարների` նախկինում ունեցած ձախողումների հետ։ Ցուցարարները երեկ դատարկ արկղեր էին տարել նախարարության մոտ, «որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում»։ Նախարարն այսօր հայտարարեց` պատրաստվում է այն արկղերը, որ երեկ բերել էին, լցնել այդ ոլորտի վերաբերյալ տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել իրենց։

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ անդամ է, 2005-2018թթ. զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ։ Եղել է ՀՀ ԱԺ ՀՅԴ համամասնական ընտրացուցակով ընտրված պատգամավոր, տարբեր տարեթվերին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Բնապահպանության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնները։

140
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննություն, Արծվիկ Մինասյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

6
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

 

6
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

816
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

816
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

0
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

0
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով