Բողոքի ակցիա

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն անժամկետ նստացույց են սկսել

140
(Թարմացված է 14:34 07.11.2019)
Ուսանողներն ու ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները պատրաստվում են կաթվածահար անել նախարարության աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչներն ու նրանց միացած ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել նախարարության դիմաց։ Նրանք վստահեցնում են , որ կաթվածահար են անելու նախարարության աշխատանքը։

«Սա միայն Դաշնակցության պահանջը չէ։ Արայիկ Հարությունյանը կարող է պարզապես իջնել մետրո ու մարդկանց տեսակետները լսել իր աշխատանքի մասին։ Ցավում եմ իրենց համար, եթե թիմը այս ամենը չի տեսնում»,– ասաց նստացույցի մասնակիցներից մեկը` արձագանքելով մամուլում տարածված այն տեսակետին, թե նախարարի հրաժարականը պահանջում է միայն ՀՅԴ–ն։

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 6-ին, ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Ավելի ուշ նրանք դատարկ արկղեր տարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում։  Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հերթական ակցիան տեղի ունեցավ նաև այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ, կառավարության նիստին զուգահեռ։ Հավաքի մասնակիցներն այնուհետև երթով շարժվեցին դեպի նախարարության շենք։

Հարությունյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։

140
թեգերը:
նստացույց, Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախարարությունը որոշել է ուշացած նվերներ մատուցել լավագույնը ճանաչված մանկավարժներին
Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է