Բողոքի ակցիա` Արայիկ Հարությունյանի  հրաժարականի պահանջով

«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

153
(Թարմացված է 13:54 07.11.2019)
Բողոքի ակցիայի մասնակիցները վստահ են, որ ԿԳՄՍՆ-ը նոր նախարարի կարիք ունի:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. «Ո՛չ ապազգային դրամաշնորհներին», «Պատվով հեռացի՛ր, Արայիկ Հարությունյան».  այս և նույնաբովանդակ կոչերով և պաստառներով ՀՅԴ Երիտասարդական միության անդամները շարունակում են ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Բողոքի ակցիային են միացել նաև ՀՀ բուհերի ուսանողները: Ըստ երիտասարդների՝ Հարությունյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որը վնասում հայագիտությանը, չի խթանում դրա զարգացմանը:

«Մենք պահանջում ենք, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Նա իրեն որպես նախարար տապալել է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Պարոն Հարությունյան, Դուք լեզուն ու մշակույթը Ձեր տանից չեք բերել, ուստի այն մարդը, որը կփորձի պայքարել մեր լեզվի ու մշակույթի դեմ, կարժանանա անփառունակ վախճանի»,-ավելացրեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:

Այս պահին նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է կառավարության շենքում և մասնակցում է հերթական նիստին: Երիտասարդները շարունակում են պնդել, որ այնքան են պայքարելու, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի:

Հայտնել էինք, որ ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ի վաղ առավոտից դասադուլ են անում. ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Յուրաքանչյուր բուհ իրավասու է հայոց լեզուն և պատմությունը դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ

«Թեպետ աշխատանքային քննարկման ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացել, սակայն նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»,–նշված է հայտարարության մեջ։

«Երիտթուրքերը կնախանձեին այս իրավիճակին». դասախոսները միացել են ուսանողների բողոքին

Ըստ այդ հայտարարության` ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։ Նշվում է նաև, թե օրենքի նախագծով նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

Հարված գոտկատեղից ներքև. ո՞ւմ է խանգարում հայոց լեզուն

Այսպիսով, ըստ նախարարության,  օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը։

Հիշեցնենք, որ երիտասարդները շարունակում են նախագծի դեմ սկսած ստորագրահավաքը։

153
թեգերը:
Երիտասարդ, Նախարար, ՀՀ կառավարություն, Հրաժարական, Արայիկ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախարարը խոստանում է դաշնակցականների բերած արկղերը լցնել նրանց վերաբերյալ քրգործերով
«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է
Հարությունյան. «Սահմանադրությունը փոխելու նախադրյալներ այս պահին չկան»
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է
Լևոն Արոնյան

«Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով». Արոնյանը հաստատել է, որ իր կյանքում նոր կին կա

487
(Թարմացված է 09:30 07.08.2020)
Լևոն Արոնյանը նշել է, որ իր հանգուցյալ կինը միշտ ուզում էր, որ ինքն ազնիվ լինի մարդկանց առջև, և ինքն էլ իրականում այդպիսին է, դրա համար էլ անկեղծանում է և պատմում իր կյանքում եղած փոփոխության մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ երջանիկ է, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված է սիրով: Facebook-ի իր էջում նա նամակ է գրել իր հետևորդներին, հայտնելով, որ իր կյանքում, այո,  նոր կին կա։

Արիանան նաև երգում էր․․․

Ավելի վաղ համացանցում էին հայտնվել Անիտա Այվազյանի և շախմատիստի սիրառատ լուսանկարները։ 

«Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ։ Ի՞նչ իմաստ ունի լաց լինելը։ Միայն այդ ժամանակ կհասկանաս` կյանքն արժանի է, որ իրեն ժպտան»,- գրել էր Անիտան։

Դրանից հետո Արոնյանի կյանքում հնարավոր փոփոխությունը բուռն քննարկման թեմա դարձավ համացանցում։

«Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»,–գրել է Արոնյանը Facebook–ի իր նամակում:

Նա նշել է, որ Արիանային կորցնելն ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էր, բայց այդ դժոխքի միջով անցնելը ստիպել է  հասկանալ ինքն իրեն ու վերլուծել կյանքը: Նա նշել է, որ իր հանգուցյալ կինը միշտ ուզում էր, որ ինքն ազնիվ լինի մարդկանց առջև, և ինքն էլ իրականում այդպիսին է, դրա համար էլ անկեղծանում է և պատմում իր կյանքում եղած փոփոխության մասին:

«Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար»,–գրել է Արոնյանը։

Նա հայտնել է նաև, որ եթե իր առողջությունը թույլ տա, շախմատ կշարունակի խաղալ մինչև իր կյանքի մայրամուտը, որովհետև հավատում է, որ եկել է այս աշխարհ շախմատիստ լինելու, իր սկզբունքներին նվիրված և հավատարիմ մնալու համար:

Լևոն Արոնյանը սիրառատ նկարներ է հրապարակել և շնորհավորել կնոջը` Արիանային

«Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»,–եզրափակել է Արոնյանը:

Հիշեցնենք` շախմատիստի կյանքում ամիսներ առաջ դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։

Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։

Լևոն Արոնյանը շախմատիստ է, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցաշարերի հաղթող, ՖԻԴԵ-ի աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն, կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

487
թեգերը:
Արիանա Կաոիլի, Կին, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Լևոն Արոնյանը «վերադառնում» է կյանք. նա սկսել է պատրաստել և Պոնչիկի հետ մարզվել
Դանիլ Խաչատուրովը Ուլյանա Սերգեենկոյի հետ

Միլիարդատեր Խաչատուրովի դուստրը մեծացել է ու իսկական գեղեցկուհի դարձել

156
(Թարմացված է 22:55 06.08.2020)
Վասիլիսան ժառանգել է աստղային մայրիկի ազնվական գեղեցկությունը, բայց ոմանք նրան նմանեցնում են նաև հորը` հայազգի միլիարդատեր, «Ռոսգոսստրախի» նախկին նախագահ Դանիլ Խաչատուրովին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոն Instagram-ի իր էջում հրապարակել է գեղեցկադեմ դստեր`Վասիլիսայի լուսանկարները:

Ինչպես երևում է, աղջիկը ժառանգել է աստղային մայրիկի ազնվական գեղեցկությունը, բայց հոր գեներն էլ չեն շրջանցել նրան:

Վասիլիսան լուսանկարվել է դիզայներ մայրիկի հավաքածուի նորաոճ բլուզով ու ջինսե տաբատով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ulyana Sergeenko (@ulyanasergeenko)

«Առաջին բեմելից յոթ տարի անց Վասիլիսան վերադարձել է»,–գրել է դիզայներն ու երկրպագուներին պատմել, որ 2013 թվականին Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ փոքրիկ Վասիլիսան մոր հետ պոդիում է վազել։

Forbes-ը հրապարակել է ամենաշատ եկամուտ ունեցող ռուսաստանցի աստղերի ցանկը

«Ինչ գեղեցիկ է, մայրիկի նման ազնվական գեղեցկություն ունի, խոսքեր չեմ գտնում»,– գրել են հետևորդները։

Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը

Հիշեցնենք, որ Խաչատուրովն ու Սերգեենկոն ամուսնացել են 2008 թվականին, իսկ 2015 թվականին ամուսնալուծվել են։ Սերգեենկոն նաև 19–ամյա որդի ունի ռեստորանատեր Ալեքսեյ Մակեևից։

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին առաջարկություն է արել միլիարդատիրոջ դստերը

156
թեգերը:
Լուսանկար, Դանիլ Խաչատուրով, դուստր
Ըստ թեմայի
Բաբկինան կորոնավիրուսից հետո անճանաչելիորեն գեղեցկացել է. լուսանկար
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
Խարիզմատիկ Ժան Տատլյանը, կամ ինչպես էին «ֆրանսիական դևերը» պարում հայի գինետանը
Ֆենոմենալ հիշողություն և հայկական գեն. 3–ամյա Սամվելի անունը գրվել է «Դյուցազնագրքում»
Վլադիմիր Պուտին

Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում առկա իրավիճակը

0
(Թարմացված է 18:31 07.08.2020)
ՌԴ նախագահը հանդիպել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելու աշխարհում տիրող իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել աշխարհում տիրող իրավիճակը` շեշտը դնելով հետխորհրդային տարածքում առկա իրավիճակի վրա: Նա նշել է, որ դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

«Նրանք մեր մերձավոր հարևաններն են, մեր դաշնակիցները, բազմաթիվ հարցերում` և՛ տնտեսական, և՛ քաղաքական, մեր շահերը, որպես կանոն, համընկնում են։ Դա անկասկած մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է», – ԱԽ անդամների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։

Ենթադրաբար խոսքը վերաբերել է Բելառուսին, որտեղ 32 ռուսաստանցի է ձերբակալվել։ Մինսկը նրանց մեղադրում է նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում իրավիճակն ապակայունացնելու մեջ։

Նիստում քննարկվել են նաև Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին աջակցություն ցուցաբերելու քայլերը։

«Բոլորս տեսնում ենք` ինչ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Լիբանանում։ Գիտեք, որ իմ հանձնարարությամբ ԱԻՆ ուժերի խմբավորում է ձևավորվել, որին ՌԴ առողջապահության նախարարությունից լրացուցիչ ուժեր են կցված։ Մեր գործընկերներն արդեն աշխատանքի են անցել Լիբանանի մայրաքաղաքում նավահանգստում որոտացած պայթյունից հետո։ Կմտածենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել Լիբանանի ժողովրդին օգնելու համար», – խորհրդակցության սկզբում հայտարարել է Պուտինը։

Նշենք, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցից հետո։

Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը

0
թեգերը:
Բելառուս, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Իսրայելա-լիբանանյան կոնֆլիկտն ու Բեյրութի պայթյունը. ինչ կապ ունի «Հըզբոլլահը»
«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել
Բանակցությունները լռություն են սիրում, կամ ռուսական ալիքների վրա կախված «դամոկլյան սուրը»