Երևանի ճանապարհներ

Հայաստանի ճանապարհների անվտանգությունը կվստահեն սերբիական ընկերությանը

518
(Թարմացված է 11:56 07.11.2019)
Եվրոպական ներդրումային բանկը 5,15 մլն․ եվրոյի դրամաշնորհ է հատկացրել հայաստանյան ավտոճանապարհները ժամանակակից անվտանգության միջոցներով ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Սերբիայում գրանցված «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերությունը կիրականացնի ՀՀ ավտոճանապարհների անվտանգության ապահովման ծրագիրը։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Խոսքը վերաբերում է ճանապարհային այն բարդ հատվածներին, որոնք կարիք ունեն լրացուցիչ հետազոտման, անվտանգ միջավայրի ապահովման»,- ասաց նախագծի զեկուցող ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով` ծրագիրը լայնածավալ է ու թույլ կտա նոր կառուցվող ճանապարհներն ապահովել ժամանակակից անվտանգության միջոցներով, ինչը կնվազեցնի դժբախտ պատահարների ու մահվան դեպքերի տեսակարար կշիռը։

Գործուղումների փողերն էլի քիչ են. կառավարության այցերն արդեն հատել են 1 միլիարդի սահմանը

Սերբիական ընկերությունը Հայաստանում զբաղվելու է քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակմամբ,  տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի, տրանսպորտային ուղիների արհեստական կառույցների  շինարարության որակի տեխնիկական հսկողությամբ։

Փաշինյանը դարձյալ անդրադարձել է ՀԴՄ–ների թեմային

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվելու է Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով, որոնցով ֆինանսավորվելու է «ՍԵՍՏՐԱ ՍՊԸ ԲԵԼԳՐԱԴ» ընկերության Հայաստանում կատարած աշխատանքը։

Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհը կազմում է 5,15 մլն․ եվրո։

518
թեգերը:
նախագիծ, Վաչե Տերտերյան, Ճանապարհ, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երբ կոշիկի կապերը պինդ չես ձգում, կամ ինչ է պետք անել «աղետի գոտուն» հրաժեշտ տալու համար