Ջեյ Քեյ

Հուզվում է համերգից առաջ. ինչո՞ւ Jamiroquai խմբի ֆրոնթմենը հյուրանոցից դուրս չի գալիս

91
(Թարմացված է 17:28 06.11.2019)
Բրիտանական լեգենդար Jamiroquai ջազ-ֆանկ խումբն այսօր երեկոյան արդեն մեծ համերգով հանդես կգա Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Jamiroquai լեգենդար բրիտանական ջազ–ֆանկ խմբի ֆրոնթմեն Ջեյսոն Քեյը շատ հուզված է Երևանում կայանալիք համերգից առաջ։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Silk Note փառատոնի կազմակերպիչները։ Փառատոնի շրջանակում այսօր երեկոյան խումբը հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Նա յուրաքանչյուր համերգից առաջ շատ է հուզվում։ Սիրում է փակվել հյուրանոցի իր սենյակում և դուրս չգալ ամբողջ օրը», – հայտնեցին կազմակերպիչները։

Այնուամենայնիվ, լրագրողներին հաջողվեց «որսալ» երաժիշտին, երբ վերջինս հայտնվեց հյուրանոցի նախասրահում։ Կարճ զրույցում Ջեյ Քեյը պատմեց, որ Հայաստանում իրեն ամենաշատը  դուր է եկել ուտելիքը։

Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին

Նույն հյուրանոցում այսօր անցկացվեց նաև Jamiroquai–ին նվիրված ասուլիսը, սակայն խմբի մասնակիցներից ոչ ոք ներկա չէր։ Խմբի համերգը կազմակերպվել է Հայաստանի մշակութային զբոսաշրջության միջազգային ասոցիացիայի, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող Berin Iglesias Art միջազգային գործակալության աջակցությամբ։ Գործակալության ներկայացուցիչ Խորխե Իգլեսիասը լրագրողներին հայտնեց, որ իրենց առաջին համագործակցությունը Հայաստանի հետ բավական արգասաբեր էր։

«Մենք նախատեսում ենք հետագայում ևս համագործակցել, քանի որ համարում ենք, որ Հայաստանում  մեծ ներուժ կա համերգների և նման նախագծերի համար», – ընդգծեց Իգլեսիասը։

«Հայաստանի մասին շատ եմ լսել, Լոնդոնում մեծ համայնք կա». Jamiroquai բենդը ժամանեց Երևան

Ի դեպ, Խորխե Իգլեսիասը ոչ միայն հայտնի փոփ երգիչ Էնրիկե Իգլեսիասի ազգանվանակիցն է, այլև նրա հորեղբոր տղան։ Իհարկե, լրագրողները հետաքրքրվեցին իվենթ–մենեջերից, թե Հայաստանում երբ կանցկացվի իր հայտնի ազգականի համերգը, ինչին նա կարճ պատասխանեց` տեսնենք։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն իր խոսքում ընդգծեց, որ փառատոնի կազմակերպման համար հիմնադրամը դոնորներ է ներգրավել և նոր հանգանակություններ ստացել։

«Այս փառատոնը հնարավոր դարձավ նոր ներդրումների շնորհիվ, և ոչ թե մեր մյուս նախագծերի հաշվին», – ավելացրեց նա։

Jamiroquai  խումբը հանդես է գալիս 1992 թվականից։ Jamiroquai–ը իրոկեզներ ցեղի անվանումն է, որից, վարկածներից մեկի համաձայն, սերում էր խմբի վոկալիստ և հիմնադիր Ջեյսոն Քեյի հայրը։ Խումբը համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին, երբ լույս տեսավ իրենց երրորդ Travelling Without Moving ալբոմը, որը վաճառվեց 11 միլիոն օրինակով։

Այս ալբոմի գլխավոր հիթն, ամենայն հավանականությամբ, կատարում են նույնիսկ նրանք, ովքեր այդքան էլ ծանոթ չեն խմբի ստեղծագործական գործունեությանը։ Խոսքը Virtual Insanity–ի մասին է։ Այս երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը։

91
թեգերը:
Ջեյսոն Քեյ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, փառատոն, Երևան, Հյուրանոց, ջազ, Համերգ, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Սթենլի Քլարք, Լարս Դանիելսոն և այլ արտիստներ. Երևանում կմեկնարկի Yerevan Jazz Fest 2019-ը
Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին
«Ապագայի երաժշտությունը փնտրեք անցյալում». «ԱրտԲոքսի» հյուրն աշխարհահռչակ Դենիելսոնն է
Փաշինյանը տիկնոջ ու դստեր հետ մասնակցել է ջազի տոնին. լուսանկարներ
 Замначальника полиции Еревана полковник Артур Худинян у парламента во время обсуждения вопроса лишения Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн

ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել

4
(Թարմացված է 15:59 06.07.2020)
Բողոքի ակցիայի ժամանակ ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝ ԿԲ-ի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչը ՀՀ քաղաքացի Մանուել Մանուկյանն էր: Նա իր դժգոհությունն էր արտահայտել բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ:

Ակցիայի ժամանակ, երբ Մանուկյանը լրագրողներին հարցազրույց էր տալիս, ԿԲ-ին էր մոտեցել բեռնատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ էին նետել շենքի ուղղությամբ: Մանուկյանը ևս բարձրացել էր բեռնատարի թափք, որից հետո նրանք միասին հեռացել էին: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

4
Գրքեր

Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունն առաջին անգամ կներկայացվի համացանցում

24
(Թարմացված է 13:27 06.07.2020)
Միքայել Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Միքայել Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգությունը հասանելի կդառնա համացանցում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Համացանցում հասանելի կլինեն չափածո և արձակ գեղարվեստական գործերը, գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածները, մատենախոսությունները, ուսումնասիրությունները, «Հիշատակարանը» (1859-1860), նամակները, զանազան գրությունները և այլն։

Առցանց շնորհանդեսը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:

Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով։ 

Ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրենը

24
թեգերը:
համացանց, Միքայել Նալբանդյան, գրքեր, Հայաստան
Ըստ թեմայի
Սփյուռքահայերն այս տարի չեն կարող գալ Հայաստան. ի՞նչ է առաջարկում «Քայլ դեպի տուն» ծրագիրը
Ինչ է Սունդուկյանի թատրոնն իր հանդիսատեսին խոստանում ամռան ամիսներին
Պարտադիր առարկաները կնվազեն, աշակերտներին չեն համեմատի իրար հետ. նոր փոփոխություններ
«Մայրիկի», «Արարատի», «Կտոր մը երկնքի» ստեղծողները և ոչ միայն․ 5 հայ հանճարեղ ռեժիսորները
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման

0
(Թարմացված է 16:02 06.07.2020)
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում։ Այն համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:

Президент Армении Армен Саркисян во время посещения отряда российских пограничных войск (5 июля 2020).
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական սահման

Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ:

0
թեգերը:
դրոշ, Ռուսաստան, Հայաստան, Արմեն Սարգսյան