Забастовка в ЕГУ (6 ноября 2019). Ереван

Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է

295
(Թարմացված է 10:56 06.11.2019)
Դասախոսները նշում են, որ 21-րդ դարում խիստ բացասական հետևանքներ կարող է ունենալ մայրենի լեզվի նահանջը փոքր ազգի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Այսօր առավոտից ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները դասերը բոյկոտել են, մայր բուհում դասադուլ է։ Ուսանողները բողոքում են աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից ըստ որի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկանները պարտադիր չեն լինելու այլ ֆակուլտետների ուսանողների համար։

«Մեր ֆակուլտետի գիտխորհուրդը բացասական կարծիք ունի այս օրինագծի մասին։ Բոլորս էլ հասկանում ենք, թե 21-րդ դարում ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ մայրենի լեզվի նահանջը փոքր ազգի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայ բանասիրության դոցենտ Արշալույս Գալստյանը։

Բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դասադուլը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև նախարարությունը որոշում կայացնի, որ վերոնշյալ առարկաները պետք է լինեն պարտադիր։

«Արդեն իսկ ստորագրահավաք ենք սկսել, որին միացել են նաև մարզային բուհերի ուսանողները։ Ստորագրահավաքը շարունակվելու է, ու համապատասխան 2-3 հազար ստորագրություն հավաքելուց հետո մեր պահանջը` դիմումի հետ կներկայացնենք պատկան մարմիններին», – նշեց նա։

Ուսանողները նոր Հայաստանի ղեկավարությունից պահանջում են մայրենի լեզվի և պատմության նոր և ավելի բարձր մակարդակի ուսուցում և պահանջում են դա ամրագրել օրենքով։ Այս պահին դասադուլը շարունակվում է։

ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Հիշեցնենք, որ մասնագիտացված կառույցներում աշխատանքային քննարկման է ներկայացվել նախագիծ կրթության և գիտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով ոչ մասնագիտական ֆակուլտետներում չի նախատեսվում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում։

295
թեգերը:
Հայոց պատմություն, Հայոց լեզու, Ուսանող, դասադուլ, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Ըստ թեմայի
Ինչպես հայազգի ալքիմիկոսը ոսկի չգտավ, բայց միլիոնատեր դարձավ
Կարաբեկյան. «Կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունն օրենքով չի սահմանվում»
«5 րոպե Դուլյանի հետ». Խաղաղության ոչ դյուրին ուղին