Սիրիա, արխիվային լուսանկար

Ի՞նչ խնդիր են լուծում ռուսական «Պանցիրն» ու «Իսկանդերը». հայ-սերբական ընդհանրություններ

173
(Թարմացված է 09:16 06.11.2019)
Սերբիայի, ինչպես և Հայաստանի համար, ռուսական հրթիռային համալիրներն անվտանգության ապահովման հարցում կարևորագույն նշանակություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի –Sputnik.  «Պանցիր» հրթիռային համալիրները Սերբիայի անվտանգության կարևոր բաղկացուցիչը կդառնան։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սերբիայի Սկուպշչինայի պատգամավոր Յովան Պալալիչը, որը սերբական պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել որպես դիտորդ՝ մասնակցելու Երևանում անցկացվող ՀԱՊԿ ԽՎ–ի նիստին։

Նա ընդգծեց, որ Սերբիայի սպառազինության թարմացման գործում Ռուսաստանը կարևոր դեր ունի։ Ակնհայտորեն դա արտահայտվեց «Սլավոնական վահան» զորավարժությունների ժամանակ, որտեղ ցուցադրվեցին և՛ «Պանցիրը», որը Բելգրադն արդեն գնել է, և՛ «Ս-400», որը սերբ զինվորականները սովորել են գործածել Ռուսաստանում։

Депутат Народной Скупщины Сербии Йован Палалич на заседании Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Յովան Պալալիչ, Սերբիայի Սկուպշչինայի պատգամավոր

«Այս ամենը խոսում է մեր երկրների մտերմության, առանցքային խնդիրների շուրջ համատեղ արձագանքի կարևորության մասին։ Սպառազինության հարցում Սերբիայի և Ռուսաստանի բոլոր համաձայնագրերը կիրականացվեն», – հայտնեց Պալալիչը։

Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերին Կոսովոյում անջատողականները զինված ուժեր են ստեղծել։ Այդուհանդերձ, ըստ Պալալիչի, Սերբիան նրանցից չի վախենում։

«Մենք մտածում ենք ուժեղացնել մեր անվտանգությունը և չեզոք երկրի քաղաքականություն ենք վարում։ Մեզ համար կարևոր է լավագույն զենք և ուժեղ բանակ ունենալ։ Մենք որևէ մեկին չենք սպառնում, բայցև կկարողանանք դիմակայել ցանկացած արհավիրքի, որը կփորձի ներխուժել մեր երկիր։ Ինչ վերաբերում է Կոսովոյին և Մետոհիային, ապա դրանք Սերբիայի անբաժան մասն են», – ասաց պատգամավորը։

Նշենք, որ Թուրքիան Արցախի հարցում մշտապես ընդգծում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միևնույն ժամանակ Թուրքիան առաջիններից մեկն է ճանաչել Կոսովոն՝ սատարելով մուսուլման և թուրքամետ անջատողականներին։ Հայաստանն իր հերթին երբեք չի հայտարարել Կոսովոն ճանաչելու մտադրության մասին։

«Բելգրադում դա չեն մոռանում։ Հայաստանին բարեկամական երկիր են համարում, հայերին` բարեկամ ժողովուրդ։ Սերբերը, ինչպես և հայերը, իրենց պատմության մեջ բազմիցս են ողբերգություններ տեսել. դարերով հայ ժողովրդին կոտորում էր Օսմանյան Թուրքիան, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորվաթ կոլաբորացիոնիստները դրա համար համակենտրոնացման ճամբարների ցանց էին ստեղծել»,- նշեց պատգամավորը։ 

Խաղաղ Հայաստանը պետք է ուժեղ լինի. մոսկովյան բանակցությունների «սուխոյ» շեշտադրումը

Վերջապես, 1999 թվականին ՆԱՏՕ–ի ավիացիան ուրանով ռումբեր է կիրառել Հարավսլավիայի դեմ։

«Սերբերը, ինչպես և հայերը, իրենց պատմության մեջ ցեղասպանություն են վերապրել, ծանր ժամանակներ։ Ազատության և անկախության համար պայքարը մեր ժողովուրդների ընդհանուր ժառանգությունն է, այդ իսկ պատճառով էլ մենք շատ լավ ենք հասկանում միմյանց», – ասաց Պալալիչը։

Թեև Սերբիան և Հայաստանը միմյանցից հեռու են, սակայն այժմ նրանք զարգացման նոր հնարավորություն ունեն, քանի որ Սերբիան ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրեց։ Իսկ վերջերս Բելգրադ այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը նոր խթան հաղորդեց համատեղ տնտեսական նախագծերի համար։

Հայաստանը կարող է նոր վարկ ստանալ Ռուսաստանից. Տոնոյան

Պալալիչն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան. առաջին այցի շրջանակում սերբական պատվիրակությունն այցելել է պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ ու քրիստոնեական վանքեր, եղել նաև հարավսլավացի օդաչուների հուշարձանի մոտ, որոնք մահացան 1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի երկրաշարժից հետո օգնություն հասցնելու ճանապարհին։

«Այս անգամ մեր ժամանակը խիստ սահմանափակ է, սակայն դարձյալ չէինք կարող այնտեղ չայցելել», – ավելացրեց նա։

Նշենք, որ 2019 թվականի մայիսին Երևան էր ժամանել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը, որը հայ գործընկերների հետ պայմանավորվել է ամրապնդել ռազմական կրթության հարցում համագործակցությունը։

173
թեգերը:
Սերբիա, Պատգամավոր, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Սելֆի` վարդագույն լույսի տակ. ՀԱՊԿ խորհրդարանականները Երևանում շրջեցին միկրոավտոբուսով
Սահմանային խախտումների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ–ին. Զատուլին
ՀԱՊԿ–ը վերածվել է անվտանգության ճկուն կառույցի. Հայաստանում Բելառուսի դեսպան
Սուր բանավեճերը չպետք է ստվերեն անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի կարևորությունը. ՌԴ դեսպան