«Հաղթանակ» կամուրջ. արխիվային լուսանկար

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, մյուս մայթից օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել

2200
(Թարմացված է 18:27 05.11.2019)
Մոտ 30 տարեկան տղամարդը ողջ է մնացել, սակայն անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Հիվանդանոցում է նաև նրան օգնության շտապած ոստիկանը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 30 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը։ Նախքան նետվելը կամրջի մյուս հատվածում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցը տեսել է նրան ու շտապել օգնության։

Ինչպես են մարդիկ օգնության հասնում Կիևյան կամրջից նետված աղջկան. տեսանյութ

Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ոստիկաններ ու հրշեջ փրկարարներ։

Նրանք քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։

Ի՞նչ վիճակում է «Սատանի կամրջից» ընկած 16-ամյա տղան. մանրամասներ 

Վերջինս անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներից մեկը։

Իրավապահները պարզում են նրա ինքնությունը։

Այլ մանրամասներ մեզ հայտնի դառնալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է։

2200
թեգերը:
Վրաերթ, Ոստիկանություն, տղամարդ, ինքնասպանության փորձ, ինքնասպանություն, Հաղթանակի կամուրջ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Ըստ թեմայի
Երևանում ողբերգական դեպք է կանխվել. տղամարդը թույլ չի տվել, որ կինը նետվի կամրջից
Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել
Երիտասարդ աղջիկը նետվել է Կիևյան կամրջից ու ողջ է մնացել
Արխիվային լուսանկար

Հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են ստանում. պարգևատրումներ ոստիկանությունում

0
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

0
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Լամպ. արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

13
(Թարմացված է 09:11 05.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,

10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,

10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,

10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

13
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան