ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Արարատի մարզի Դարբնիկ գյուղի հանրակացարանի բնակիչները ստացել են Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակի պատասխանն ու հասկացել` իրենց կյանքում ապագայում էլ ոչինչ չի փոխվելու։

«Մեզ ասում են` երբ բյուջեում փող կլինի, ձեր հարցը կլուծենք։ Կներեք, իսկ բյուջեում ընդհանրապես փող լինո՞ւմ է։ Եթե 30 տարվա մեջ բյուջեում այդ փողը չի եղել, հիմա կլինի՞»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կառավարությունից ստացած պատասխանը վկայակոչելով, ասաց կյանքի 30 տարին Դարբիկ գյուղի հանրակացարանում ապրած Իրինա Վաղիմյանը։

Բանն այն է, որ կառավարությունից ստացած նամակում գրված է. «1988-1992թթ–ին Ադրբեջանից բռնի տեղահանված և վերոհիշյալ ծրագրերում ընդգրկված կարիքավոր ընտանիքների բնակապահովման հարցը քննության կառնվի ՀՀ պետբյուջեում այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման առկայության դեպքում»։

Հենց այս ձևակերպումն էլ հուսահատության է հասցրել հանրակացարանի բնակիչներին։
Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման վերջնական փուլը մեկնարկեց
«Մեզ արդեն 30 տարի ասում են` առաջնահերթ եք, առաջնահերթ եք։ Մինչև ե՞րբ։ Արդեն մեր երեխեքի երեխեքն են այս պայմաններում մեծանում»,– ասաց Անահիտ Սարգսյանը` ցույց տալով հոկտեմբերի 10-ին կառավարությունից ստացած նամակը։

Դրանով գործադիրը հանրակացարանում բնակվող շուրջ 30 ընտանիքներին հայտնել է, որ խնդիրը քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության և Արարատի մարզպետարանի հետ։

Բնակիչներին հիշեցնում են, որ դեռ 2005թ.–ին իրենց տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, բայց իրենք չեն հասցրել սահմանված ժամկետում բնակարան գնել և ԲԳՎ–ները չեղարկվել են։
Այդուհանդերձ, բնակիչները 2004թ.–ից առ այսօր շարունակում են դիտարկվել որպես «առաջնահերթ կարիքավորներ»։

Բնակիչները վստահ են` իրենց նամակը Փաշինյանին չի էլ հասել, պատասխանել է մեկը, ով ոչինչից տեղյակ չէ։
«Մեզ գրել են` դուք արդեն ՀՀ քաղաքացիներ եք։ Այո՛, մենք չենք հրաժարվում, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, բայց փախստականի կարգավիճակը պահպանվում է, չէ՞»,– ասաց Իրինա Վաղիմյանը։
Ինչ վերաբերում է ԲԳՎ–ներին, հանրակացարանի բնակիչները հայտնեցին, որ դրանք համարժեք էին 5 000 դոլարի, իսկ այդ գնով 2005թ.–ին անհնար էր բնակարան գնել։

1988թ.–ին նախկին Ադրբեջանի ԽՍՀ–ի Շահումյանի շրջանից տեղահանված ու Դարբնիկի հանրակացարանում տեղավորված Էլեչկա Մեժլումյանը մեզ ուղեկցեց իր սենյակն ու ցույց տվեց պատի մոտ շարված թասերը։

«Որ անձրև է գալիս, պատը լրիվ թրջվում է, ջուրը` լցվում տուն։ Ստիպված` թասեր ենք շարում կաթոցների տակ։ Ամբողջ ձմեռ խոնավ սենյակում ենք ապրում, խոնավ անկողնում քնում։ Տեղ էլ չկա, որ անկողինը գցենք, չորանա»,–ասաց նա։
Փորձել եք ճաշ եփել զուգարանակոնքի վրա. ինչպես են Երևանում ապրում Ադրբեջանից բռնագաղթածները
Անահիտ Սիմոնյանն էլ պատմում է, որ հանրակացարան են տեղափոխվել 1993թ.-ին ու 1 սենյակում 7 հոգով տեղավորվել` ինքը, ամուսինն ու 5 երեխաները։

«Ամուսինս ու 2 երեխաներս այստեղ են մահացել, որովհետև պայմաններն ահավոր էին»,–ասաց նա։
Միայն մի քանի տարի առաջ, երբ ավագ որդին սկսել է աշխատել հարևան գյուղում, կարողացել են փոքր–ինչ կարգի բերել իրենց` արդեն 2 սենյականոց կացարանը, բայց դա էլ չի փրկել. ամեն ինչ փլվում է։
«Գիշերը քնած էինք, ջահն առաստաղից պոկվեց-ընկավ։ Կտուրը վերանորոգել ենք, բայց էլի ամեն տեղից ջուր է թափվում։ Սա մի հոգու լուծելու խնդիր չէ»,–ասաց տիկին Անահիտը։
Խնդիրը լուծելու համար իշխանությունները դեռ տարիներ առաջ առաջարկել են սեփականաշնորհել հանրակացարանի սեյակները, բայց բնակիչներն այդ տարբերակին համաձայն չեն։ Կարծում են, որ այդկերպ պատկան մարմիններն ուզում են ազատվել գլխացավանքից։

«Թեկուզ 10 սենյակ էլ տան, ես չեմ ուզում։ Այստեղ պատերը փլվում են։ Սա ապրելու տեղ չէ»,– ասում է Անահիտ Սիմոնյանը։

Բնակիչներն առաջարկում են պետական միջոցներով գոնե ընդհանուր տարածքները, ջրագծերը, կոյուղին կարգի բերել, ասում են` սենյակներն իրենք մի կերպ կնորոգեն։

Հիշում են, որ 1988–ին, երբ հանրակացարանն իրենց է հանձնվել` այն նոր էր կառուցվել ուսանողների համար ու դեռ չէր շահագործվել։ Բայց շենքը շատ արագ շարքից դուրս եկավ. ջրագծերը վթարվեցին, տանիքից սկսեց ջուր հոսել։
Հանրակացարանից` նոր հանրակացարան, բայց արդեն սանհանգույցով. գյումրեցիների նոր տանիքը
Պակասը լրացրին բնակիչները, ովքեր ցուրտ ու մութ տարիներին տանիքի ու միջանցքների բոլոր փայտե կառուցատարրերն այրեցին տաքանալու համար։

Ի դեպ, շենքի բնակիչներն այսօր էլ դեռ փայտի վառարաններով են տաքացնում իրենց սենյակները։ «Գազպրոմ Արմենիան», բնակիչների խոսքով, հրաժարվում է նման պայմաններում գազիֆիկացնել շենքը, թեև շենքի առաջին հարկի մի հատվածում գործող գյուղի մանկապարտեզում գազ կա։

Տարիների ընթացքում փլվել ու վտանգավոր են դարձել նաև շենքի պատշգամբները։ Բայց բնակիչները ստիպված են ամրանների վրա կանգնելով դուրս գալ պատշգամբ` լվացք փռելու։

Խոհանոցներն ընդհանուր են, յուրաքանչյուր միջանցքում` մեկական։

Ստելլա Հարությունյանը, ով շենքի հնաբնակներից է, մեզ ցույց տվեց սանհանգույցները։ Յուրաքանչյուր հարկում մեկական զուգարան ու բաղնիք կա` նախատեսված հարկի բոլոր բնակիչների համար։ Բայց բաղնիքներում ո՛չ ջուր կա, ո՛չ ծորակ ու ցնցուղ։

Ջուրը տաքացնում են էլեկտրական ջեռուցիչով, հիմնականում լողանում իրենց սենյակներում կամ պարզապես լողանալու համար գնում բարեկամների տուն։

Շենքի կոյուղատարը հաճախակի խցանվում է։ Կոյուղաջրերը մեր այցելության պահին էլ դուրս էին հոսում դիտահորից ու լցվում բակ։

Գյուղապետարանի հաշվարկով` նոր կոյուղագծի կառուցման համար շուրջ 4 մլն դրամ գումար է անհրաժեշտ։

3000 քմ տարածք ունեցող հանրակացարանում այսօր 30 ընտանիք է բնակվում։ Ադրբեջանից տեղահանված փախստականներից բացի տարիների ընթացքում այստեղ են տեղավորվել նաև մարզի անապահով մի քանի ընտանիքներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:
«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամսվա համար, մեկն էլ արդեն միանվագ:
Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,
11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,
10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,
10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,
11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,
13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,
10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,
10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,
11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,
10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,
10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,
11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,
10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,
12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի


