ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Գիշերային ժամերին ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի մարզերի որոշ հատվածներում, որտեղ կգրանցի մինչև -9 աստիճան ցուրտ։ Համեմատաբար տաք եղանակ կլինի Սյունիքում և Արցախում, որտեղ ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան տաքություն։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը օդի ջերմաստիճանը կհասնի 0–ի, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 13-ից 15 աստիճան տաքություն։