Պարկուճ

Գավառում կրակահերթ են բացել ավտոմեքենայի վրա, կա զոհ. չի բացառվում վենդետայի վարկածը

814
(Թարմացված է 15:25 02.11.2019)
Գեղարքունիքի մարզում լուրեր են տարածվել, որ սպանությունը կարող է կապված լինել Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 09:15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Ըստ նույն աղբյուրի` մահացածը Նորատուս գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Հակոբյանն է, վիրավորը` նրա 56-ամյա համագյուղացի Արևշատ Ղազարյանը:

Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապարհի՝ Նորատուսից դեպի Գավառ տանող ճանապարհին:

Վարդաշենում 64-ամյա կնոջ դաժան սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են УАЗ մակնիշի 31 ԼՏ 878 համարանիշի ավտոմեքենա` կրակոցների բազմաթիվ հետքերով ու ինքնաձիգից արձակված 5 պարկուճ:

Նախնական տեղեկություններով՝ արձակվել է 20-ից ավելի կրակոց: Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները shamshyan.com-ին հայտնել են, որ  սպանվածը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի նախկին մարզպետ Հակոբյանի տղայի սպանության գործով դատարանի բակում հավաքվածների ուղղությամբ, քանի որ տեղեկացել էր, որ այնտեղ իր հորը ծեծի են ենթարկել: Ըստ լուրերի, այսօր տեղի ունեցած դեպքը, հնարավոր է` վրեժխնդրության հետևանք է։

814
թեգերը:
որդի, Մարզպետ, վենդետա, Սպանություն, կրակոց, Գեղարքունիքի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1917)
Ըստ թեմայի
Սպանության փորձի կասկածյալը ձերբակալվել է. մանրամասներ վանաձորյան կրակոցներից. տեսանյութ
Սարսափելի սպանության գործով նոր փաստեր են ի հայտ եկել. կասկածյալներից մեկը մյուսի քեռին է
Ինչպես են բերման ենթարկել ոստիկանի սպանության մեջ կասկածվող եղբայրներին. տեսանյութ