Հայկ Սարգսյան

«Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է

5196
(Թարմացված է 18:56 01.11.2019)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանը դատարանում հետաքրքիր մանրամասներ է պատմել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանը վստահեցնում է, որ ինքը Դավիթ Սիմոնյանին կրակելու հետ ոչ մի կապ չունի։ Նա այս մասին ասաց այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ։

«Նարեկ Սարգսյանը (Հայկ Սարգսյանի եղբայր. խմբ) իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել` ներքաշելով մի պատմության մեջ, որի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ո՛չ գիտեմ` ով է կրակել, ո՛չ էլ դեպքի վայրում եմ եղել։ Միայն լսել եմ այդ մասին, այնպես, ինչպես դուք»,– ասաց վկան, որը նաև Սարգսյանների հարևանն է։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, պնդեց` դատարանին հայտնել այն ամենը, ինչ հայտնի է նրան։

«2007թ–ի ապրիլի 1-ին, 19։30-ի սահմանում Նարեկն ինձ զանգահարեց, ասաց` շուտ իջի, շեֆն ինչ կասի, կասես` հա։ Սաշիկ ձյան ասեց` Նարեկը հանկարծակի Դավիթի ոտքին է կրակել, վերցրու քո վրա, ամեն ինչ լավ է լինելու, մի մտածի»,– ասաց Ղևոնդյանը։

Նա նաև պատմեց, որ հրաժարվել է կատարել Ալեքսանդր Սարգսյանի ասածը, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իրեն հրավիրել է նկուղ, հայհոյել, գոռգոռացել։ Առաջացած աղմուկից նկուղ է եկել նաև Նարեկի հայրը` Ալեքսանդր Սարգսյանը և որդուն նկատողություն արել։

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են վերադարձնելու թալանածը». Փաշինյան

«Հետո ոստիկաններն եկան, դալանի տակ պարկուճներ գցեցին, կավիճով նկարեցին ու ինձ տարան ոստիկանություն։ Ոստիկանությունում, քննիչն ինչ թելադրել է, գրել եմ։ Հարցրեցի` ոտքին շա՞տ բան է եղել։ Ասացին` ոտքին չի, փորին է կրակել։ Ինչ-որ բան գրեցին, ոչ էլ կարդացել եմ`ինչ են գրել, ստորագրել եմ։ Արդեն չէի գիտակցում` ինչ է կատարվում»,– ասաց նա։

Ղևոնդյանը նաև պատմեց, որ գործի ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, որտեղից տարիներ անց վերադարձել է, հանդիպել է Դավիթին, իմացել, որ ապաքինվել է, իր կյանքով ապրում է. Սարգսյաններն էլ նրա համար ավտոմեքենա են գնել։

«Գալիս էի, տեսնում` ինքը փողերի մեջ, լավ ապրում է։ Ես այդ ժամանակ չէի մտածում, որ ինքը կարող էր երիկամ պատվաստած լիներ, ինչի մասին այս ամբիոնից հայտարարում էր։ Ես կասեի` ինքն իր պահանջն ստացել է, ազատության մեջ է։ Հետո` մինչև 2017թ–ը, ինչ–որ կոնֆլիկտ է ունենեցել Սաշիկ Սարգսյանի հետ։ Սաշիկ Սարգսյանը նրան հեռացրել է աշխատանքից, որից հետո նա սկսել է թմրանյութ օգտագործել ու դրանքց առուվաճառքով զբաղվել։ Ես այդպես եմ լսել։ Հեղափոխությունից հետո նա ամբողջ մեղքը բարդել է Հայկ Սարգսյանի վրա։ Սա է իրողությունը։ Ինչ կա, ճշմարտությունը բարձրաձայնում եմ»,– ասաց վկան։

Հիշեցնենք` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2007թ.–ին կատարված սպանության փորձի համար։

2007 թ.–ի ապրիլի 1-ի երեկոյան Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25–ամյա Դավիթ Սիմոնյանը։

«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Նույն օրը ոստիկանություն է ներկայացել նրա ընկեր Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը, և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից և անզգուշությամբ կրակել ընկերոջ վրա։

Այս փաստով հարուցված քրեական գործը որոշ ժամանակ անց կարճվել էր` տուժողի հետ հաշտվելու հիմքով, քանի որ Դավիթ Սիմոնյանը բողոք չէր ներկայացրել։

11 տարի անց` 2018 թ.–ի հունիսի 29-ին, Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝  նշելով, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը  իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Պրահայի դատարանը հնարավոր է համարել Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնումը Հայաստան

Իսկ ընկերը կեղծ ցուցմունք էր տվել, քանի որ Սարգսյանները սպառնացել էին` հակառակ դեպքում երկար չի ապրի։

12 տարի առաջ կարճված քրեական գործը նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո վերաբացվել էր։

5196
թեգերը:
Աննա Դանիբեկյան (դատավոր), Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյան, Դատավոր, Դատարան, Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան
Սամվել Ալեքսանյանը հերքեց Սաշիկ Սարգսյանի որդու դեմ տված նախկին ցուցմունքը
Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է
Աթանեսյան. «Մանիպուլյացիա է` իբր Ալեքսանդր Սարգսյանը հատուցել է Վլադիմիր Գասպարյանի վնասը»
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը վերահաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

374
(Թարմացված է 23:44 01.03.2021)
Հայտարարությունում շեշտվում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

374
թեգերը:
հայտարարություն, Բանակ, շտաբ, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը
Ուղևորներ

ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով

48
(Թարմացված է 22:04 01.03.2021)
Հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար պարզեցնում է տեղաշարժի գործընթացը` միևնույն ժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։

«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։

Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։

Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։

«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին

48
թեգերը:
հավելված, կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան