00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում հեմոդիալիզ ստացող հիվանդների թիվն ավելացել է

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн
Пресс-конференция министра здравоохранения Арсена Торосяна по итогам первого года пребывания на посту (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարը հայտնել է, որ հիվանդները ստիպված են հեմոդիալիզի համար 3 օրը մեկ անգամ Սիսիանից հասնել Գորիս, Տավուշի մարզի հեռավոր գյուղերից` Նոյեմբերյան, Գեղարքունիքի այլ բնակավայրերից` Գավառ։ Իսկ Արագածոտնի մարզում ընդհանրապես նման հնարավորություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 1 Նոյեմբեր — Sputnik. Հեմոդիալիզի ծառայությունների համար հատկացվող պետական միջոցներն 2020թ–ի համար աճել են։ Այս մասին այսօր ԱԺ–ում, բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Հեմոդիալիզի թեման փակված չէ. դատախազությունը նոր գործեր է հարուցել

«Շատ վատ է, որ աճել է, որովհետև քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներն են շատացել, որոնք ստիպված պետք է հեմոդիալիզ անցնեն։ Այսինքն` մենք շատ ուրախ կլինեինք, որ ոչ դրամ աճ չլիներ և պացիենտների քանակը մնար նույնը»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ մարզերի բնակիչները հեմոդիալիզ ստանալու համար երբեմն ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել։ Օրինակ` Սիսիանից հասնել Գորիս։ Տավուշի մարզի միակ հեմոդիալիզի սարքը Նոյեմբերյանի հիվանդանոցում է, Գեղարքունիքինը` Գավառում։ Արագածոտնի մարզում ընդհանրապես նման հնարավորություն չկա։

«Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում շաբաթական 3 անգամ հեմոդիալիզի համար տնից հասնել այլ քաղաք։ Այդ մարդիկ պարզապես այլ բանով չեն կարող զբաղվել։ Ճիշտ է` ապրում են, բայց շատ ցածր կյանքի որակով»,– ասաց Թորոսյանը։

Նախարարը կարևորեց, որ պետությունը կարողանա սոցիալական կամ ՏԻՄ ծրագրերով ապահովել հիվանդների ճանապարհածախսը։ Իսկ Առողջապահության նախարարությունը փորձում է հարցը լուծել այլ ճանապարհով` ավելացնելով հեմոդիալիզ իրականացնող բուժհիմնարկների թիվը։ Նրա խոսքով` առաջիկայում այդ սարքավորումով կապահովվի Մարտունու հիվանդանոցը, որտեղ հիվանդների թիվը բավական մեծ է։

Городская больница имени Архиепископа Луки в Тамбове  - Sputnik Արմենիա
Հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթում կոպիտ խախտումներ են հայտնաբերվել

«Երբ որ մեր երազած երկիրը ունենանք, օրինակ` փոխպատվաստում անենք և իջեցնենք հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների թիվը, մենք կարող է հասնենք նրան, որ ամեն անհատ իր տանն ունենա անհատական դիալիզատորը, ինչպես ԱՄՆ–ում է, բայց մենք առայժմ շատ հեռու ենք դրանից»,– ասաց Թորոսյանը։

Նշենք, որ 2019թ–ին Հայաստանում հեմոդիալիզ ստացող հիվանդների թիվը կազմել է շուրջ 1000։ Յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը վճարում է 18 հազար 100 դրամ։

2020 թ-ին հատկացումն աճել է շուրջ 201 մլն դրամով։

Լրահոս
0