00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեի նախագահը լրագրողներին պատմել է Ամուլսարի հանթքշահագործման թույլտվության վերաբերյալ հարուցված քրեական գործում նոր զարգացումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ամուլսարի հանքշահագործման ծրագրի վերաբերյալ հարուցված քրեական գործով ձեռք են բերվել նոր տվյալներ, որոնց հիման վրա քննություն է իրականացվում նոր ուղղությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Глава следственной группы по делу Амулсара Юра Иванян на пресс-конференции (26 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Յուրա Իվանյանը Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել. ՔԿ նախագահ

«Ի հայտ են եկել մի շարք փաստաթղթեր, որոնք փորձագետներին չէին տրամադրվել, որոնց մասին տեղյակ չենք եղել։ Եվ դա պայմանավորում է քննության նոր զարգացում»,– ասաց նա։

Հայկ Գրիգորյանը նշեց, որ այդ փաստաթղթերը միտումնավոր թաքցնելու խնդիր չկա։ Ինչ վերաբերում է գործը վարող քննիչ Հովհաննես Իվանյանի` բնապահպանության նախկին նախարարի ազգականը լինելու հանգամանքին, ՔԿ նախագահը հայտնեց, որ կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքում Իվանյանի դեմ փաստեր չեն բացահայտվել։

«Իվանյանը ոչ մի բովանդակային և փաստական կապ, ոչ մի շահագրգռվածություն չի ունեցել»,– ասաց Գրիգորյանը։

Իսկ թե ինչու են փաստաթղթերը նոր ի հայտ եկել, Հայկ Գրիգորյանի խոսքով` հիմա քննությունը հենց այդ հարցի պատասխանն է փնտրում։ 

Հանքարդյունաբերության և մեդիադաշտի իրական տերերը կբացահայտվեն. նախարար

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ, ինչը բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա

Օգոստոսի14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կայացած Skype-կոնֆերանսի ընթացքում «Էլարդի» փորձագետները հայտարարել էին, որ չեն վստահում 2016թ–ին կատարված ՇՄԱԳ–ին ու դրա հիման վրա կազմված Ամուլսարի հանքշահագործման ծրագրին, և որ ծրագիրը նոր ՇՄԱԳ–ի կարիք ունի։

Յուրա Իվանյանը Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել. ՔԿ նախագահ

Իսկ օգոստոսի 29-ին infocom.am կայքն  հոդված էր հրապարակել «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարն ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Հոդվածում նշվում էր, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունը 2016թ.–ին տվել է Արարատի մարզի Ավշար գյուղում ծնված բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը։

Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը

Միաժամանակ, հոդվածագիրը մեջբերել էր Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի կենսագրությունը, որից պարզ էր դառնում, որ նա ևս ծնվել է Ավշարում ու ազգակցական կապ ունի Արամայիս Գրիգորյանի հետ։

Այս փաստով Քննչական կոմիտեում ծառայողական քննություն էր իրականացվել, որի արդյունքում Իվանյանի դեմ փաստեր չէին հայտնաբերվել։

Լրահոս
0