Հենրիխ Մխիթարյանն ու նրա կինը

Հենրիխ Մխիթարյանի կինը հղի է. տեսանյութ

3522
(Թարմացված է 14:30 30.10.2019)
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են հանրահայտ ֆուտբոլիստն ու նրա հղի կինը։ Դատելով Բեթիի տեսքից` կարելի է ենթադրել, որ փոքրիկը 3-4 ամսից լույս աշխարհ կգա։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա։ Համացանցում հրապարակվել է ֆուտբոլիստի ու նրա կնոջ տեսանյութը։

Տեսանյութին կից գրված է, որ Մխիթարյանը Հռոմում զբոսնում է հղի կնոջ հետ։

Հիշեցնենք` Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ի երեկոյան հարսանեկան լուսանկար հրապարակեց գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Նրանց հարսանեկան արարողությունը կայացավ Սուրբ Ղազար կղզում։

Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո Մալդիվներ է մեկնել. լուսանկար

3522
թեգերը:
տեսանյութ, Կին, հղի, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (295)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանն ու հարսը պարում են. նոր տեսանյութեր
Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ
Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը
Անժելա Սարաֆյան, արխիվային լուսանկար

Վառ ու տաղանդավոր․ ովքե՞ր են Հոլիվուդի ամենահեռանկարային հայերը

18
(Թարմացված է 19:50 14.07.2020)
Հայկական բազմաթիվ անուններ Հոլիվուդի պատմության մեջ են մտել, և այդ գործընթացը շարունակական է։ Sputnik Արմենիան պատմում է Հոլիվուդի երիտասարդ ու ամենահեռանկարային հայերի մասին։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Առաջին հայացքից գուցե զարմանալի թվա, բայց հայերը կարևոր դերակատարում ունեն Հոլիվուդի ստեղծման գործում։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել անվանի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին, Բրոդվեի աստղ ու ամերիկյան համր կինոյի առաջին աստղ Զաբել Մանգասարյանին, պրոդյուսեր Լևոն Չալուկյանին, որը մոտ 250 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմ է հնչունավորել, մի քանի կինոստուդիայի նախկին սեփականատեր ու գործարար Քըրք Քըրքորյանին և ուրիշների։

«Ախ, այդ Բեգաշվիլին». վրացի մոդելը փորձում է նմանվել Քարդաշյանին

Ամերիկյան կինոարտադրության մեջ կարևոր դերակատարում ունեցող հայերի ցանկն իսկապես ահռելի է։ Սակայն այսօր էլ պարբերաբար էկրաններին են հայտնվում վառ աստղեր, որոնք կարող են իրենց տեղը զբաղեցնել Հոլիվուդում։

Անժելա Սարաֆյան

Ամերիկահայ դերասանուհին ծնվել է Երևանում, սակայն չորս տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում։ Դերասանուհի դառնալուց առաջ նա զբաղվել է բալետով։

2000 թվականին Անժելան իր առաջին էպիզոդիկ դերն է խաղացել «Արդար Էմին» հեռուստասերիալում, հետո սկսել է նկարահանվել հեռուստանովելներում։ Երիտասարդ հայուհին բազում դերեր է կատարել նաև ֆիլմերում, օրինակ՝ «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2”, «Պարանոյա», «Իրազեկիչները», «Էմիգրանտ։

Актриса Анжела Сарафян
Անժելա Սարաֆյան

Որպես առաջատար դերասանուհի Անժելա Սարաֆյան  նկարահանվել է «Գեղեցիկ կյանք» ու «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմերում։

Այնուհետև դեր է ստացել HBO-ի «Վայրի Արևմուտքի աշխարհը» սերիալում։ Երկու տարի անց Սաֆարյանը մարմնավորել է Մարալին՝ Հայոց ցեղասպանության մասին Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմում։ Իսկ 2019 թ-ին խաղացել է Ջոնանիի դերում՝ «Գեղեցիկ, վատ, չար» ֆիլմում։

Հյուզ եղբայրներ

Ալեն ու Ալբերտ Հյուզ երկվորյակ եղբայրները ծնվել են աֆրոամերիկացու ու հայուհու ընտանիքում։ Երբ տղաները երկու տարեկան էին, ծնողները ամուսնալուծվեցին։ Նրանք մնացին մոր՝ Աիդայի հետ։

Պատանի տարիքում Ալենն ու Ալբերտը տարվեցին կինոմատոգրաֆիայով, ու մայրը նրանց տեսախցիկ նվիրեց։ Նրանք իրենց ազատ ժամանակն ամբողջությամբ անցկացնում էին կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելով։

«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը

1980-ականների վերջին Հյուզ եղբայրները նկարահանեցին «Կալանք» կարճամետրաժ ֆիլմը, որը օգնեց նրանց Հոլիվուդում պրոդյուսեր դառնալ։ Ալենի ու Ալբերտի մասնագիտական կարիերան սկսվեց HollywoodRecords ձայնագրման ստուդիայում։ Նրանք հայտնի երաժիշտների համար տեսահոլովակներ էին նկարահանում։ Այդ երաժիշտների թվում էր նաև հիփհոփի լեգենդ Թուփաք Շակուրը։

Режиссеры Аллен и Альберт Хьюз на обсуждении Книги Илая (The Book of Eli) в Apple Store Soho (13 января 2010). Нью-Йорк
© AFP 2020 / Henry S. Dziekan III / Getty Images / AFP
Հյուզ եղբայրներ

1993 թվականին թողարկվեց Հյուզ եղբայրների առաջին լուրջ աշխատանքը՝ «Սպառնալիք 2: Հասարակություն» ֆիլմը հայտնի դերասան Սամուել Լ․ Ջեքսոնի մասնակցությամբ։ Ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում ու հակասական արձագանք ստացավ, սակայն իրականությունն իրատեսական պատկերելու համար բավականին ճանաչում ունեցավ։

Եղբայրների հաջորդ ֆիլմը Մարտին Շինի ու Կրիս Թոքերի մասնակցությամբ «Մահացած նախագահներ» ռազմական դրաման է, որը պատմում է Վիետնամի պատերազմի սարսափների մասին։ 1995 թվականին այն ցուցադրվել է Նյու Յորքի կինոփառատոնում։

Ֆրունզիկ, այնտեղից հետևիր մեզ. խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին

Չորս տարի անց «Սանդերս» անկախ կինոյի փառատոնում կայացավ Հյուզ եղբայրների «Ամերիկացի կավատ» լիամետրաժ վավերագրական նախագծի պրեմիերան։ Ֆիլմը պատմում էր ԱՄՆ-ում մարմնավաճառների ու կանաց ստրկության մասին։

Դենզել Վաշինգտոնի ու Գերի Օլդմենի մասնակցությամբ «Եղիայի գիրքը» ֆիլմը 2010 թվականին ներառվել է ամերիկյան ֆիլմերի լավագույն տասնյակում։

Ադամ Սևանի

Պրոֆեսիոնալ պարող Ադամ Սևանին ծնվել է պարուսույց Գագիկ Մանուչարյանի ու երաժիշտ Էդիթ Մանուչարյանի ընտանիքում։ Տղան մանուկ հասակից պարել է։

2004 և 2005 թվականներին Ադամը նկարահանվել է JC Penney մանկական հագուստի գովազդում դերասանուհի ու պարուհի Էլիսոն Սթոուների հետ։ Նա նաև երգում էր FlyKidz խմբում CBS ռադիոկայանում։

Ադամի կարիերան կինոյում սկսվել է 2007 թվականին, երբ նրան դեր են առաջարկել «Քայլ առաջ 2․ փողոցներ» երաժշտական պարային ֆիլմում։ Դա մեծ առաջխաղացում էր նրա ստեղծագործական կյանքում։ Հետագայում նա նկարահանվեց այս ֆիլմի հաջորդ մասերում։

Адам Севани на мировой премьере фильма STEP UP 3D (2 августа 2010). Голливуд
© AP Photo / Eric Charbonneau / Invision / AP Images
Ադամ Սևանի

Սևանին մարմնավորեց Ռոբերտ Ալեքսանդր III-ին և արժանացավ The New York Times-ի և մի շարք այլ պարբերականների բարձր գնահատականին։

Երիտասարդ դերասանը "Young Hollywood Award" ամերիկյան մրցանակի դափնեկիր է։ Մրցանակը տրվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին։

Բացի այդ, Սևանին նկարահանվել է հայտնի երաժիշտների բազում տեսահոլովակներում։

18
թեգերը:
ֆիլմ, դերասանուհի, դերասան, հայ, Հոլիվուդ, Անժելա Սարաֆյան
Երևան

Հայաստանում հուլիսյան օրերը փոքր–ինչ կտաքանան. եղանակի տեսություն

22
(Թարմացված է 19:16 14.07.2020)
Հանրապետության որոշ հատվածներում կարկուտ կտեղա, փոխարենը` մայրաքաղաքում մի քանի օր շարունակ անձրև չի գա։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հուլիսի 15-18-ը գիշերային ժամերին և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 20-25 մ/վ–ի: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին տեղումները կդադարեն։

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Եղանակի կանխատեսում

Երևանում առաջիկա օրերին ` հուլիսի 15-19-ը, տեղումներ չեն գրանցվի

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +32-ից +34-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +17։

Հիշեցնենք, որ հունիսի 13–ին Գյումրիում այնպիսի հորդառատ անձրև էր տեղացել, որ ավտոմեքենաները գրեթե թաղվել էին ջրի մեջ։

«Նման բան մեկ էլ 170 տարի առաջ էր եղել». Գյումրիում հաշվարկվում են աղետի պատճառած վնասները

22
թեգերը:
Քամի, Կարկուտ, Անձրև, եղանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անակնկալ է մատուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին
«Շան տեղ մի դիր». Նարինե Աբգարյանի հայրը կրակոցների տակ մորի է հավաքում Բերդում
Նախարարը հանձնարարել է պատրաստ լինել Տավուշի բնակավայրերից բնակչության տարհանմանը
Մելիս Բաբայանն իր էկզոտիկ այգում

Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում

31
(Թարմացված է 09:01 15.07.2020)
Սահմանամերձ Այգեձոր գյուղում 79-ամյա Մելիս պապիկն իր ձեռքերով դրախտային, էկզոտիկ այգի է ստեղծել, որը տեսնելու համար Երևանից Շամշադին է հասել նույնիսկ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը։

Մի քանի մետրանոց փարթամ արմավենիներ, երկու հարյուրից ավելի դափնու ծառեր, հսկայական ագավաներ, մուշմուլայի, ավոկադոյի ծառեր, կիվիի թարմաներ, բանանենիներ ու այլ՝ մեզ համար անսովոր ծառեր։ Կզարմանաք, բայց սա շամշադինցի Մելիս Բաբայանի այգին է։

Президент Армен Саркисян и губернатор Тавуша Айк Чобанян посетили жителя села Айгедзор Тавушской области Мелса Бабаяна в его саду
© Photo : provided by Mels Babayan
ՀՀ նախագահը հյուր է գնացել Մելիս Բաբայանին

Եթե որոշեք ձեր ընկերներից մեկին անսովոր անակնկալ մատուցել, կարող եք նրա աչքերը փակել ու Մելիս պապի այգի տանել։ Նա զարմանքից քար կկտրի՝ ինչպես կարելի էր Երևանից երեք ու կես ժամում մեքենայով Աֆրիկա կամ Հարավային Ամերիկա հասնել։ Շամշադինի Այգեձոր գյուղը երկրի վրայի դրախտի հասցեն է։

«Բիձեքն» էլ կարող են մի քիչ խենթ լինել

Մելիս պապու դրախտային այգու սկիզբը դափնու ծառերը դրեցին։ «Սովորական թոշակառու եմ, այգեպան եմ ու մեղու եմ պահում»,- ինքն իր մասին համեստորեն ասում է պապիկն ու ավելացնում, որ իր մեծ երազանքն էր այգում այնպիսի ծառեր աճեցնել, որ ամբողջ տարին կանաչ լինի։ Հիմա իր դրախտային  այգում 2 հարյուրից ավելի դափնիներ են աճում։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Մի փոքր խենթություն է. բիձեքն էլ կարող են խենթ լինել»,- կատակում է Մելիս պապն ու շարունակում պատմել, թե ինչպես շամշադինյան մի կտոր հողը հարավամերիկյան տեսք ձեռքբերեց։

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

Քանի որ ամեն տարի Մելիս պապիկը ծովափնյա հանգստի էր մեկնում, վերադարձին իր հետ տարբեր էկզոտիկ բույսերի տնկիներ էր բերում։ Կիվին Այգեձորում «իրեն գտավ», ասում է՝ անցյալ տարի 40-45 կգ բերք է տվել՝ և՛ իրենց ընտանիքի պահանջարկն է բավարարել, և՛ վաճառել են։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Ըստ Մելիս պապի՝ հայկական կիվին շուկայում շատ ավելի «հարգված է», քան՝ ներմուծվողը։ Ամենից շատ զարմացավ, երբ տնկված բանանենիները ծաղկեցին ու պտուղ տվեցին։ Բանանները փոքր են, բայց համով շուկայում վաճառվողին չեն զիջում։ Մի խուրձ բանան էլ անցյալ տարի քաղեց ու իր տուն հյուր եկած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նվիրեց։

Երբ հյուրդ երկրի նախագահն է

«Մի օր զանգ ստացա, ներկայացան, թե նախագահի գրասենյակից են։ Ասացին՝ վաղը նախագահը մեր տուն է գալու, այգիս տեսնի»,- իր պատմությունը սկսում է Մելիս պապն ու ավելացնում, որ այդ ժամանակ շինարարություն էին անում, տարածքը մի քիչ թափթփված էր։Դե նախագահն ամեն օր քո տուն չի գալիս։ Մի ամբողջ գիշեր Մելիս պապն ու տիկինը՝ Մելանյան, չքնեցին, որ հավաքեն, կարգի գցեն ամեն ինչ։ Ու իսկապես՝ հաջորդ օրը նախագահն անձամբ եկավ։ Ոչ թե գյուղ էր եկել այցի և այդ ընթացքում Մելիս պապի տուն եկավ, այլ՝ հենց Մելիս պապի տուն։

Президент Армен Саркисян и губернатор Тавуша Айк Чобанян посетили жителя села Айгедзор Тавушской области Мелса Бабаяна в его саду
© Photo : provided by Mels Babayan
ՀՀ նախագահն ու Տավուշի մարզպետը հյուր են գնացել Մելիս Բաբայանին

«Ես էլ էի զարմացած։ Չեմ էլ հասկանում, թե որտեղից էր իմացել իմ ու իմ այգու մասին։ Իրեն էլ ասացի՝ իմ ամենաֆանտաստիկ երազում չէի պատկերացնի։ Հետո էլ թղթակիցներ եկան, նախագահի այցի մասին հարցրին, ես էլ ասացի՝ մի բիձա երկու ստից ծառ է դրել, այդքան բան»։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

Մելիս պապն ասում է՝ նախագահը մոտ երկու ժամ իրենց տանը մնաց, դրանից գրեթե մեկ ժամը սեղանի շուրջն անցկացրին։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Իրար գովում էինք»,- կարճ ու կոնկրետ իրենց զրույցը բնութագրում է Մելիս պապն ու չի մոռանում ավելացնել, թե ինչքան լավ տպավորություն է նախագահն իր վրա թողել։

Էլի կրակում են

«Մի տեսակ բթացել ենք, կրակոցի ձայնը ոնց որ սովորական լինի։ Լսում ենք, եթե ուրիշ զենքից են կրակում կամ էլ շատ են կրակում»,- վերջին օրերի կրակոցների մասին է պատմում Մելիս պապը։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Ձեր տունն ու այգին սահմանից հեռո՞ւ են հարցիս ի պատասխան Մելիս պապը ծիծաղում է՝ Շամշադինի սահմանամերձ գյուղերում սահմանից հեռու կամ էլ ապահով դիրքում տուն չկա։ Նույնիսկ երբեմնի շրջկենտրոն Բերդն էլի ապահով չէ։ Հիշում է 93-94թթ.-երը։ Այդ տարիներին իրենք Բերդի բնակելի շենքերից մեկում էին ապրում։ Գրադը երկու անգամ հենց իրենց շենքին է հարվածել։

«Հետքերը հիմա էլ կան, դիմացի գարաժները լրիվ մաղ են։ Որ խփում էին, ամբողջ շենքը ծխով էր լցվում, խեղդվում էինք, բաղնիքներում թաքնվում էինք, հետո երեսներս պնդացրած դուրս էինք գալիս»,- հիշում է պապը։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Երբ նոր տուն տեղափոխվեցին, առաջին գործերից մեկը դարձավ «բունկերի» կառուցումը։ Հաստ պատերով բետոնե կառույց է,  տանիքին էլ այնքան հող է լցրել, որ վարդակակաչներ է աճեցնում։ Երկաթե նեղ դուռ է դրել, որ եթե գրադը հենց առջևում էլ պայթի, ներսում գտնվողները չվնասվեն։ Հպարտությամբ ասում է՝ միայն ավիահարվածը կարող է ազդել։ Առայժմ որպես պահեստ են օգտագործում և Աստծուն աղոթում, որ անհրաժեշտ չլինի «բունկերն» այլ նպատակով օգտագործել, քան տանձ ու խնձոր պահելն է։

Աշխարհի կենտրոնն Այգեձորն է

Երևանում էլ տուն ունեն։ Ուսանող թոռնիկներն են այնտեղ մնում, ինքն էլ գնում, գալիս է։ Հարևանները սպասում են Մելիս պապի գալուն, որ շախմատային պարտիան շարունակեն, այսքան տարի անց էլ՝ առիթը բաց չեն թողնում ողջ մնացած կուրսընկերներով հանդիպելու համար։ Գործերը վերջացնում է թե չէ, հետ գնալու ժամանակն է։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Ասում են՝ երեխայի բնավորություն եմ ձեռքբերել։ Դե հիմա, ես էլ էդպիսին եմ։ Կրակում են, չեն կրակում, կապ չունի՝ տունս Այգեձորում է, ոնց բոլորը, էնպես էլ՝ մենք»,- ասում է պապն ու խնդրում խոսքերը ճիշտ հասկանալ, բարձրագոչ չհամարել։ Ասում է՝ այն, ինչ ինքն է զգում, արտերկրում ապրող հայերին է բնորոշ, որ կարոտում են իրենց տունն ու տեղը։ Իսկ ինքը գյուղում լինելով՝ շրջապատից չի հագենում։

«Մեկ-մեկ ասում են՝ հեռու եք, ասում եմ՝ դուք եք հեռու, մենք հեռու չենք։ Էս էլ իմ աշխարհի կենտրոնն է»։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Զրույցի վերջում առաջարկում է վաղն առավոտյան 9:15 տեղի քահանա Տեր Աբելի Facebook-ի ուղիղ եթերին միանալ։ Ասում է՝ ամեն առավոտ աղոթում են աշխարհի ու Հայաստանի խաղաղության համար։ Իրենց՝ երկինք ուղարկվող աղոթքի ձայնն ավելի բարձր է, քան սահմանի մյուս կողմից հնչող կրակոցները։

31
թեգերը:
Սահման, կրակոց, Շամշադին, Արմեն Սարգսյան, պապիկ, Այգի, Տավուշ
Ըստ թեմայի
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը
Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը
Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն