Էրիկ Գրիգորյան

Կո՞ղմ եք, թե՞ դեմ. պատգամավորը նախարարից հստակ պատասխան պահանջեց

197
(Թարմացված է 13:33 29.10.2019)
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ–ում հայտարարեց` որպես նախարար Ամուլսարի շահագործման գաղափարին դեմ է։ Բայց Հայաստանը ստանձնել է պարտավորություններ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացման հեռանկար չի համարում։ Այս մասին նա հայտնեց այսօր Աժ–ում, 2020թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Պատգամավորը նախարարից հստակ պատասխան պահանջեց. «Ի վերջո, դուք կո՞ղմ եք Ամուլսարի շահագործմանը, թե՞ դեմ եք»։

«Կարծում եմ, որ Հայաստանն ունի զարգացման շատ մեծ հնարավորություններ, ներառյալ` կենսառեսուրսների առավել կայուն օգտագործում, էկոտուրիզմ, անտառներ։ Նաև ՏՏ ոլորտը Հայաստանի համար պետք է լինի առաջնային»,– ասաց Գրիգորյանը։

Այդուհանդերձ, Էրիկ Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը տարիներ առաջ հանքշահագործող կազմակերպությանը տվել է թույլտվություն և լիցենզիա։ Այսօր կան նաև մի շարք մտահոգություններ ու նոր եզրակացություններ, այդ թվում`«Էլարդ» միջազգային կազմակերպության և ԳԱԱ–ի ինստիտուտների կողմից տրված, որոնք անհամապատասխանություններ են գտել նախկին փաստաթղթերում։

Ամուլսարի քրգործով նոր տվյալներ են ի հայտ եկել. Արսեն Այվազյան

«Մեզ հանձնարարվել է, մենք ուսումնասիրել ենք ու ներկայացրել այդ անհամապատասխանությունները, որոնք հաստատվելու դեպքում կարող են էականորեն փոխել կազմակերպության ներկայացրած` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության գնահատականները»,– նշեց նախարարը։

Այս պահին, նախարարի խոսքով` իրավիճակն այսպիսին է. կան իրարամերժ տվյալներ, որոնք ամփոփվել ու ներկայացվել են բնապահպանական տեսչությանն ու քննչական մարմնին։

Ամուլսարի գործը պետք է դիտարկել միայն իրավական տեսանկյունից. Փաշինյան

«Եթե պարզվի, որ որևէ կողմ ոչ պատշաճ է իրականացրել իր գործառույթները` դա կլինի պետական մարմինը, թե «Լիդիանը», անհետևանք չի մնա»,– ընդգծեց նախարարը։ 

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։ Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնեբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Ջերմուկի բնակիչները կրկին բողոքի ցույց են անում. փողոց են դուրս եկել նաև դպրոցականները

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Օգոստոսի 30-ին ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կայացած Skype-կոնֆերանսի ընթացքում «Էլարդի» փորձագետները հայտարարել էին, որ չեն վստահում 2016թ–ին կատարված ՇՄԱԳ–ին ու դրա հիման վրա կազմված Ամուլսարի հանքշահագործման ծրագրին, և որ ծրագիրը նոր ՇՄԱԳ–ի կարիք ունի։

197
թեգերը:
հանք, Ամուլսար, Էրիկ Գրիգորյան, Նախարար, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Քանի կանք, ոչ մի հանք». հանուն Ամուլսարի փրկության քայլերթ է անցկացվում
Ջերմուկի բնակիչների բողոքի ակցիան հասել է Երևան. նրանք պայման են դրել
Բնապահպան ակտիվիստները Երևանում Ամուլսարի շահագործման դեմ մոբիլիզացիա են հայտարարել
Փաշինյանը որոշել է պարզել Ամուլսարի մասին ճշմարտությունը
Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

15
(Թարմացված է 23:32 27.07.2021)
Հարսանիքների ժամանակ հաճախ են զանազան զվարճալի պահեր ստեղծվում։ Այս դեպքն էլ բացառություն չէ։

Պսակադրության տեքստը կարդացող քահանան զարմացել է և սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Կադրերում երևում է, որ հարսն ու փեսան ձեռք-ձեռքի տված կանգնած են խորանի մոտ, իսկ քահանան կարդում է տեքստը։ Տղամարդը հանկարծ բարձրացնում է ձեռքը և հարվածում հարսի դեմքին։

«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Ակնթարթորեն հասկանալով, որ ներկաների աչքին դա շատ տարօրինակ է երևալու, նա շարունակում է ձեռքերը թափահարել հարսի դեմքի մոտ` ցույց տալով, թե ինչ-որ միջատի է քշում։

 

​Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ

Ուշադիր նայելու դեպքում իսկապես կարելի է նկատել, որ աղջկա շուրջը մեղու է պտտվում։ Հարսնացուին միջադեպը չի շփոթեցնում, նա ի պատասխան միայն ժպտում է։

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

15
թեգերը:
տեսանյութ, փեսա, հարս
«Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառում

Մասնագետները որոնում են Հայաստանի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը

25
(Թարմացված է 21:05 27.07.2021)
Քննարկումների գերնպատակը մեկն է՝ ունենալ բոլորի համար հասանելի առողջապահական համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ համատեղ քննարկումներ են սկսվում բժշկական հանրության և մասնագետների հետ, որոնք ուղղորդում են` գտնելու մեր երկրի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը:

Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են

«Մեր քաղաքացիները բազմաթիվ գումարներ են ծախսում, որպեսզի ստանան առողջապահական ծառայություն, շատերն անգամ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել` բուժօգնություն ստանալու, ուստի նպատակը մեկն է` ունենալ հասանելի առողջապահություն բոլորի համար»,- նշել է Նանուշյանը:

Միջոցառումը կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով:

Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը

25
թեգերը:
Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը