Մելինե Դալուզյան

Կո՞ղմ, թե՞ դեմ. «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ կրքերը չեն հանդարտվում

4422
(Թարմացված է 17:21 14.11.2019)
Մեծ աղմուկ բարձրացրած «Մել» վավերագրական ֆիլմը, որը պատմում է սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի ձեռքբերումների և Ծաղիկի (պայմանական անուն) հետ նրանց սիրո մասին, փորձագիտական եզրակացությունների է արժանանում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանը մեծ վաստակ ունի Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ. ավելի ճիշտ կլիներ ֆիլմում նրան այդ տեսանկյունից ներկայացնել` բացառելով սեռական կողմը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը` խոսելով աղմուկ հանած «Մել» ֆիլմի մասին։

Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։ «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Քոչարյանի կարծիքով` տրանսգենդերիզմն ուղղակի բիզնես է: Եթե մարդն իրեն ներշնչի, որ ինքը հակառակ սեռի ներկայացուցիչ է և ամեն օր հորմոններ ընդունի, որից հետո վիրահատվի, ապա կծախսի հազարավոր դոլարներ:

Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին

«Պատկերացրեք`այդ քարոզի ընթացում, եթե 10.000 հոգի որոշի սեռափոխվել, ապա միլիարդի հասնող եկամուտ կլինի համապատասխան կլինիկաներին և հորմոններ վաճառող ընկերություններին»,-ասաց Քոչարյանը։

Ասուլիսին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով` Հայաստանը չպետք է ունենա տրանսգենդեր «հերոսներ»:

Ինչպես է ԱՄՆ-ի հայտնի հեռուստաալիքի փոխտնօրենը «որսում» հայ դերասաններին

«Որքան էլ մեզ փորձեն իրենց պատմություններով լացացնել, թե իրենք պաշտպանության կարիք ունեն, ուզում եմ հարցնել, իսկ մեր երեխաներին իրենցից ո՞վ պետք է պաշտպանի: Եթե 13 տարեկան երեխան այդ ֆիլմը դիտի, ի՞նչ ապրումներ պետք է նա ունենա»,-ասաց հոգեբանը` շեշտելով, որ հասունացման տարիքում դեռահասները փորձում են շրջապատից առանձնանալ իրենց հագուկապով, պահվածքով և դա կարող է ազդել նրանց վրա:

Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիլմի ու ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն է ստացել դրա ռեժիսորից` Իննա Սահակյանից։ Մեկնաբանություններից ու շահարկումներից խուսափելու համար պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։ 

«Մել Դալուզյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը դեռ նկարահանումների փուլում է։ Որպես ռեժիսոր խնդրում եմ սպասել ֆիլմի արտադրության ավարտին։ Դրա ցուցադրությունից հետո պատրաստ եմ բաց քննարկման։ Ֆիլմը բացառապես մարդկային պատմություն է։ Հիմքում ընկած է անհատի՝ երջանիկ և հասկացված լինելու համար պայքարը, ինչն էլ այն դարձնում է համամարդկային, իսկ հերոսներին՝ հոգեհարազատ հանդիսատեսի համար։ Մել Դալուզյանն իր սպորտային կարիերայի վերելքում եղել է մեր բոլորի պարծանքը, և նրա հաջողություններով ու ռեկորդով հպարտացել ենք բոլորս։ Ֆիլմը նաև պատմում է նրա անցած դժվարությունների ու խոչընդոտների մասին։ Ֆիլմը սկսել եմ զարգացնել դեռևս 2016 թվականից։ Այդ ընթացքում ես ձեռք եմ բերել շատ գործընկերներ միջազգային ֆիլմարտադրության ոլորտում, ինչը մեծ պատիվ է թե՛ ինձ, թե՛ հայկական կինոյի համար և ինչը նաև վկայում է ֆիլմի համամարդկային լինելու մասին։ Այն մի քանի պետությունների համատեղ արտադրություն է»,–ասաց ֆիլմի ռեժիսորը։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ երբ ասում են` պետությունը գումար է տվել, պետք է խոսեն նաև գումարի տրամադրման մեխանիզմների մասին։

Իտալացի ռեժիսորը «Երիտասարդ Պապը» սերիալի համար հայ դերասանների է փնտրում

«Այնպես չէ, որ նախարարը վերևում նստած որոշում է, թե ով պետք է դրամաշնորհներից օգտվի։ Նախարարությունը կինոյին հատկացրած տարեկան բյուջեն տրամադրում է Ազգային կինոկենտրոնին։ Ազգային կինոկենտրոնը ձևավորում է մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ անկախ փորձագետներ են, և նրանց գործունեությանը մենք սկզբունքորեն չենք միջամտում»,-ասել է Խզմալյանը և հավելել, որ  ֆիլմը դեռ պրոցեսում է, բայց հասարակության մեջ արդեն բացասական վերաբերմունք կա`շեշտելով, որ մեզ կնայեն որպես խավարամիտների, հետամնացների։

Նշենք, որ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» լիամետրաժ ֆիլմի ֆիլմարտադրող ընկերությունը «Բարս Մեդիան» է, պրոդյուսերները՝ Իննա Սահակյանը և Վարդան Հովհաննիսյանը։ Իննա Սահակյանը նաև ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է։

«Ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է». Փաշինյանը` Մել Դալուզյանի ֆիլմի մասին

4422
թեգերը:
տրանսգենդեր, ֆիլմ, ծանրամարտ, Մելինե (Մել) Դալուզյան
Ըստ թեմայի
Կարեն Հովհաննիսյանի ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատար
Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը
Մարտիրոսյան․ «ՌեԱնիմանիա» փառատոնը կբացի «Բունոելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմը