Սիրուշո

«Մեկ տարում հսկայական աշխատանք ենք կատարել». Սիրուշոն կուրախացնի իր երկրպագուներին

132
(Թարմացված է 14:06 28.10.2019)
Հայտնի երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել իր թիմի հետ:

ԵՐԵՎԱն, 28 հոկտեմբերի - Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն, իր հանդիսատեսի համար ստեղծագործական նորություններ ունի: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում, հրապարակելով նոր լուսանկար:

«Հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ`վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք ենք կատարել, որը, սակայն, դեռ չենք լուսաբանել և չենք հանձնել հանդիսատեսին. 2 օրից պրեմիերա, 5 օրից` ելույթ Երևանում»,- գրել է երգչուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Սիրուշոյի երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել, շեշտելով, որ անհամբեր սպասում են  ստեղծագործական նորություններին:

«Անհամբերությամբ եմ սպասում պրեմիերաներիդ»,« հպարտանում ենք քեզանով և քո կատարած աշխատանքով»,« իդեալական եք»,-գրել են նրանք:

«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին

Հիշեցնենք, որ այս տարի երգչուհին տարբեր շրջագայություններ ունեցավ:

Փետրվարին նա մրցանակ ստացավ Դուբայում անցկացված DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ։ Այնուհետև Սիրուշոն  Բեյրութում էր, որտեղ մասնակցում էր հեղինակավոր Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը։ Օրեր անց երգչուհին մեկնեց Լատվիա և մասնակցեց Լայմա Վայկուլեի «Ռանդևու» փառատոնի փակմանը:

Սիրուշոն հարսի զգեստ է հագել ու սեր խոստովանել ամուսնուն. լուսանկարներ

132
թեգերը:
Երևան, երկրպագու, ելույթ, երգչուհի, Սիրուշո, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուշոն կնքամայր է դարձել. լուսանկար
Ինչո՞ւ է Սիրուշոն Բեյրութ մեկնել. երգչուհին նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել
Սիրուշոյի Summer Love–ը. երգչուհին հայտնել է` երբ կլինի նոր երգի պրեմիերան
«Չեք կարող, հայերեն սովորեք». երևանցի Լիանան օգտակար խորհուրդ է տվել Գալկինին