Զինված տղամարդ

Վենդետա հայկական ձևով, կամ ինչով են վտանգավոր դավաճանները

341
(Թարմացված է 23:01 27.10.2019)
Ահաբեկիչների պարագլուխ Նաիրի Հունանյանը, որն իր հանցակիցների հետ 1999-ին ԱԺ-ում 8 մարդ սպանեց, վաղաժամ ազատ արձակվելու դիմում է գրել։ Այդ հարցի շուրջ դեռ վերջնական որոշում չկա։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը մի պատմություն է հիշում, որը տեղի է ունեցել 90-ականներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Տարիներ առաջ Երևանի կայարանամերձ հրապարակում սպանվել էր քաղաքացի N․-ը։ Նրան մահափորձի համար դատապարտել էին երկարաժամկետ ազատազրկման, բայց ավելի ուշ խորհրդային ղեկավարությունը քաղաքացուն ներում էր շնորհել։ Իշխանությունը մեծահոգություն  էր դրսևորել, բայց տուժած կողմը չհամաձայնեց և իրագործեց սեփական դատավճիռը։ Ո՞վ և ինչո՞ւ սպանեց վաղաժամ ազատ արձակված քաղաքացի N-ին։

Քաղաքացին սպանվել էր նրա համար, որ հարձակում էր գործել այն տան վրա, որտեղ նրան երկար տարիներ ընկերավարի են ընդունել։ Հարձակման հետևանքով տանտերը ծանր վիրավորում էր ստացել, բայց փրկվել էր։

Օրը ցերեկով Երևանում՝ Սասունցի Դավիթ հուշարձանից ոչ հեռու, մի տղամարդ էր կանգնած, հավանաբար, ինչ-որ մեկին էր սպասում։ Այդ ժամանակ մոտակայքով «Վոլգա» էր անցնում, ղեկին` մեկ այլ տղամարդ։ Անցնելով քաղաքացու կողքով՝ վարորդն արգելակել էր այն և  ևս մի քանի մետր հեռավորության վրա կանգ առել ու իջել մեքենայից։ Մոտենալով հուշարձանի մոտ կանգնած տղամարդուն՝  նա, ամեն դեպքում, այդ տղամարդու անունն էր տվել, և երբ վերջինս արձագանքել էր, գրպանից հանել էր ատրճանակն ու կրակել։ Վեներա` հայկական ձևով...

Այն, թե ով է սպանել քաղաքացուն, պատմել է Հենրիխ Խաչատրյանը` 1980-ականջներին Երևանի Օրջոնիկիձեի շրջանի դատախազը, որը 1997թ-ին դարձավ  Հայաստանի գլխավոր դատախազը (ավելի ուշ Խաչատրյանին իր աշխատասենյակում սպանեց ծառայածներից մեկը)։

ՀՀԿ-ն առաջինն է սպասում «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմանը․ Շարմազանով

Սակայն վերադառնանք Սասունցի Դավիթ հուշարձանի մոտ տեղի ունեցած սպանությանը։ Պարզվեց`  տան վրա զինված հարձակման ժամանակ տուժած տղամարդու եղբոր հետ ծանոթ էի։ Նրա հետ ծանոթացել էինք Սևանում՝  «Աղթամար» ռեստորանում։ Եթե  ավելի մանրամասն պատմեմ մեր հանդիպման մասին, պարզաբանող մանրամասների անհրաժեշտությունն ինքնին կվերանա։

Սպասում եմ «Հոկտեմբերի 27-ի» գործով Հայաստանի իշխանության գնահատականին. Անահիտ Բախշյան

Մի անգամ, ավարտելով գործերը, ես և Սևանի շրջկոմի քարտուղար Դերենիկ Սիմոնյանը մոտեցանք «Աղթամար» ռեստորան՝ ընթրելու։ Կայանատեղում  կանգնած էր այդ ժամանակ հազվադեպ Nissan Patrol՝ լրացուցիչ լուսարձակների անհավանական քանակությամբ։ Սովորաբար մեքենաներն այդպես «զինում են գիշերայի որսի համար, բայց Nissan-ի փայլող մաքրությունից երևում էր` որսորդական կածաններից չի թեքվել այստեղ։

«Աղթամարում», ինչպես գրեթե բոլոր ռեստորաններում, կային այսպես կոչված հատուկ սենյակներ, որոնք պահում են բարձրագույն ղեկավարության համար, և երբ Սիմոնյանը մոտեցավ  անհրաժեշտ դռներին, վազելով մոտեցավ տագնապից մատուցողը, ինչ-որ բան շշնջաց քարտուղարի ականջին և ուղեկցեց կողքի սենյակ։ «Աղթամարի» գլխավոր սենյակում, ինչպես պարզվեց, ճաշել է Միշա Ա․-ն, որն ավելի ուշ կայարանամերձ հրապարակում տեսնելու էր վաղաժամ ազատ արձակված քաղաքացի N-ին և առանց երկմտելու կրակելու էր նրա վրա։

Միաժամանակ, այդ պահի նրբությունն այն էր, որ «Ախթամարում» ճաշող Միշա Ա․-ն այդ օրերին պետք է գտնվեր Սևանի գաղութում և ոչ թե լճի ափի ռեստորանի VIP-սրահում։ Բայց փողը շատ բան է փոխում, իսկ շատ փողը՝ գրեթե ամեն ինչ։

Այս դեպքում խնդիրներ չեն եղել․ Միշայի եղբայրները հայ «ցեխավիկների» առաջին տասնյակում էին, նրանք, ըստ էության, բարձրակարգ գործարարներ էին, որոնք գործերը վարելիս և՛ հանրապետության տնտեսությունն էին զարգացնում, և՛ իրենց նեղություն չէին տալիս։ Այսօր նման գործարար քաղաքացիները դառնում են օրինական միլիոնատերեր, իսկ խորհրդային շրջանում համարվում էին` ընդհատակյա։

«Նա խոսի չխոսի, պետք է մինչև կյանքի վերջը նստի». Ստեփան Դեմիրճյանը` Նաիրի Հունանյանի մասին

Բայց վերադառնանք Միշա Ա․-ին։ Այնպես էր պատահել, որ այդ ամիս անհետացել էր ընկերոջս տղան՝ Վարդան Կարապետյանը։ Պաշտոնական հետախուզությունը ոչինչ չէր տվել, և օգտվելով առիթից՝ ես որոշել էի դիմել ոչ պաշտոնականին։ Միշա Ա․-ն, որին քրեական աշխարհը լավ գիտեր, կարող էր ինձ օգնել, և նա խոստացել էր դա անել։ Եվ ծանոթության համար կենացների, Nissan Patrol-ով գիշերային որսի մասին պատմությունների արանքում ես ուշադիր զննում էի զրուցակցիս դեմքը ու լսում նրան։

Ահա թե ինչ եմ հիշում․

-          ոչ մի բան մի արա, որը կարող է վնասել բոլորին, քանի որ դրանից կտուժի մեզանից յուրաքանչյուրը

-          մարդը չպետք է ապրի եղբայրների հաշվին, ստի ընկերներին, զրպարտի և ազգային հողի վրա թշնամանք դրսևորի

-          կյանքի, և ոչ թե հնդկական կինոյի գլխավոր կանոնը` գտել ես՝ լռիր, կորցրել ես՝ լռիր, գողացել ես՝ լռիր։ Երկար լեզվով երկար չեն ապրում»

-          շատ հասկացություններ կապված են կովկասյան ավանդույթների հետ։

Մենք չխոսեցինք վենդետայի մասին, բայց դավաճանության համար վրեժխնդրության մասին Միշա Ա․-ն ասաց մոտավորապես նույնը, ինչ «Կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն․ «Դավաճանությունը չարժե ներել թեկուզ այն պատճառով, որ հենց դավաճանները իրենց երբեք չեն ների, նշանակում է`  նրանք միշտ վտանգավոր կլինեն և կրկին կդավաճանեն»։

Մի մանրուք․ Սևանի շրջկոմի քարտուղար Դերենիկ Սիմոնյանը չցանկացավ «Ախթամարի» VIP-սրահում շփվել բանտարկյալ Միշա Ա․-ի հետ։ Վերջինս այդպես էլ չօգնեց գտնել ընկերոջս որդուն, թեև փորձեց (ավելի ուշ տղային սպանված գտան Երևանի արվարձանում)։

90-ականների սկիզբը՝ կարգերի փոփոխությամբ և արյունալի հաշվեհարդարներով, հաստատեց՝  կյանքն իրականում  հնդկական կինո չէ։

«Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի». Արմեն Սարգսյանը` Նաիրի Հունանյանի մասին

341
թեգերը:
ԱԺ, Սպանություն, հանցագործություն, պատմություն, Նաիրի Հունանյան, Հոկտեմբերի 27, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի խոշոր բիզնեսը «հարմոն է նվագում». ո՞ր ոլորտներն են «ակտիվացել»
Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան
Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
«Լինում են հանցագործություններ, որոնք բացահայտվում են 30-40 տարի անց». Դավիթ Տոնոյան
Գյուղ

Ստեփանը թույլ չտվեց, որ հայրն Ալեքսին սպանի. 7-ամյա տղայի սկանդալային տեսանյութի հետքերով

423
(Թարմացված է 23:43 30.05.2020)
Խարբերդում ապրող 7 տարեկան Ալեքսի մասին շատերն իմացան Facebook-ից։ Փոքրիկին նկարել էին կիսաքանդ կառույցում ու վստահեցնում էին, որ նա ապրում է անմարդկային պայմաններում։ Sputnik Արմենիան որոշեց պարզել այս պատմության մանրամասները և այցելեց Ալեքսի ընտանիքին։

Աստղիկ Սուքիասյան, Sputnik

Օրեր առաջ սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տարածվեց 7-ամյա Ալեքս Ստեփանյանի մասին պատմող տեսանյութը։ Խոսվեց, որ Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում ապրող երեխային պարբերաբար նվաստացնում են, քնում է սառը բետոնի վրա, օրերով քաղցած է մնում:

7 տարեկան Ալեքսի մասին պատմող աղմկահարույց պատմությունը հուզեց հազարավոր մարդկանց, արձագանքեցին մի շարք հանրային դեմքեր, իսկ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջամտությամբ երեխան տեղափոխվեց «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։

Տեսանյութը նկարել և տարածել էր «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ՀԿ-ն։ Պարզվեց, որ այդ տանը մեծանում են ևս երկու փոքրիկներ։ Կատարվածի հանգամանքները պարզելու հույսով Sputnik Արմենիան այցելեց ընտանիքին։

Դժվարությամբ, բայց կարողացանք գտնել երեխայի ծնողներին։ Կիսաքանդ շինության դռների դիմաց մեզ դիմավորեց երեխայի խորթ հայրը՝ Ստեփան Սաֆարյանը, որը բավականին զարմացավ, երբ պարզեց, որ ցանկանում եմ կատարվածի հետ կապված նաև իրենց տեսակետը լսել։

Երևանի հարակից մի քանի գյուղեր մնացել են մայրաքաղաքից կտրված

Տան պայմաններն իսկապես սարսափելի էին։ Շինությունը կիսաքանդ էր, ծածկը` ոչ լիարժեք։ Տան հատակն ամբողջությամբ բետոնածածկ էր, կահույք գրեթե չկար, մի քանի մահճակալներ էին ու մի պահարան։

Ալեքսի տատիկը` տիկին Հռիփսիմեն, պատմեց, որ «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ՀԿ-ի տնօրեն Հերմինեի հետ առաջին անգամ հանդիպել է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին, երբ թոռանը դպրոց է տարել։ Տեսնելով նրա վատ հագուկապը` Հերմինեն մոտեցել է տիկնոջն ու իր օգնությունն առաջարկել՝ պայմանով, որ պետք է գնա նրանց տուն և տեսանյութ նկարահանի։

Նույն օրը ՀԿ-ի տնօրենը այցելել է ընտանիքին և տեսանյութ նկարահանել նրանց մասնակցությամբ ՝ խոստանալով դրամական աջակցություն տրամադրել։ Սակայն դրանից հետո 1-2 անգամ մի տոպրակ սնունդ է բերել ու ընտանիքին այլևս չի այցելել։

Ամիսներ առաջ ընտանիքն իմացել է, որ իրենց օգնելու նպատակով բազմաթիվ մարդիկ են գումար փոխանցել Հերմինեի հաշվին (մեկ այլ օգնության ֆոնդից ընտանիքին հայտնել են այդ մասին)։ Ալեքսի տատիկը կապ է հաստատել Հերմինեի հետ և փորձել է ճշտել իրեն փոխանցած լուրի իսկությունը։

«Այդ օրից Հերմինեն թարսվեց մեր ընտանիքի հետ։ Անընդհատ ուզում էր մի վատ բան անել։ Ուզում էր` մարդիկ դադարեն մեզ հավատալ, որ ասում էինք` նա խաբեբա է։ Երեխային լողացնելու պատրվակով երկու անգամ բռնել–տարել է փողոցից, մենք չենք իմացել, հետո կռվով-դավով մեր երեխուն հետ ենք բերել»,- հուզված պատմեց Ալեքսի տատը։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

Ճակատագրական տեսանյութի օրը Հերմինեն պատահական այցելել է ընտանիքին։ Այդ ժամանակ երեխաները բետոնին լցրած ծածկոցի ու բարձերի վրա խաղալիս են եղել։

Տղայի մայրը` Արաքսյան, չի հասկանում` միտումնավոր է Հերմինեն այդ ամենը տեսագրել ու մարդկանց ներկայացրել, թե իսկապես մտածել է, որ Ալեքսը բետոնին է քնում։ 

«Ոչ ոք բետոնին չի քնում, այդ հատվածում երեխաները միայն խաղում են»,– վստահեցրեց նա։

Տեսանյութը նկարահանելուց օրեր անց Արաքսյայի տատիկը, որն ապրում է հարևան փողոցում, այցելել է նրանց և ասել, որ կարոտել է Ալեքսին, ուզում է մի քանի օրով իր մոտ պահել։ Ընտանիքը համաձայնել է, չնայած հիմա փոշմանում են ու տատին մեղադրում Հերմինեի հետ համագործակցելու մեջ։

«Մենք անձամբ ենք Ալեքսին տատիկիս մոտ տարել։ 3 օրվա մեջ 2 անգամ այցելել ենք ու համոզվել, որ տատ ու ծոռ լավ են, իսկ 5-րդ օրը, երբ ամուսինս արդեն գնում էր, որ Ալեքսին տուն բերեր, թաղապետարանից զանգահարեցին ու հարցրին, թե արդյոք համոզված ենք, որ Ալեքսը տատիկիս տանն է։ Պարզվեց` Հերմինեն, որը տատիկիս ժամանակ առ ժամանակ օգնություն է տանում, այցելել է ու տեսել, որ Ալեքսն այնտեղ է։ Տատիկիս տնից կա՛մ նախնական պայմանավորվածությամբ, կա՛մ խաբեությամբ վերցրել է Ալեքսին ու իր տուն տարել, հետո զանգել ոստիկանություն ու ասել, որ երեխա է գտել, որը երկու օր դրսում է մնացել»,-պատմեց մայրը։

Երեխայի ծնողները պատմեցին, որ վերջին օրերին այնպիսի պատմություններ են լսում իրենց մասին, որ շոկի են ենթարկվում։

Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

«Ասում են, թե ամուսինս հարբեցող է, Ալեքսիս խմացնում է, մեզ ծեծում է։ Ես էլ չգիտեմ` մարդկային երևակայությունն ինչ սահմաններ ունի։ Ստեփանն իմ երկրորդ ամուսինն է։ Ես անհեր աղջիկ եմ, մայրս շուտ է մահացել, ինձ հարազատներս են պահել։ Երբ առաջին ամուսնուցս 3 ամսական հղի էի,17 տարեկան էի, բաժանվեցինք։ Նախկին ամուսինս դեղ էր առել, որ խմեմ, տղաս չծնվի։ Ստեփանը, որ ամուսնուս ծանոթներից էր, իմացել էր մեր պատմությունը ու թույլ չէր տվել, որ իմ Ալեքսին հայրը սպանի»,- ձայնը դողալով ասաց Արաքսյան։

Այդ օրվանից Ստեփանն իր թևի տակ է առել Արաքսյային ու դեռ չծնված Ալեքսին։

«Ես միշտ ասում եմ, որ երեք երեխա ունեմ ու Ալեքսն էլ է իմը։ Հա, ես միլիոնատեր չեմ, օրվա հացով ապրող մարդ եմ, բայց իմ ընտանիքին սոված չեմ պահում։ Մի օր գյուղում եմ շինարարություն անում, մի օր ուրիշ տեղ են կանչում։ Մենք լավ տուն չունենք, ճիշտ է, բայց սրտներս մաքուր է, ճակատներս՝ պարզ»,-վստահ ասաց հայրը։

Ընտանիքն այս պահին անում է ամեն ինչ, որ Ալեքսն օր առաջ տուն վերադառնա։

Քանի որ այս պատմությունը լայն տարածում է գտել, շատ կարևոր էր լսել բոլոր կողմերին, այդ թվում` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Մեզ հետ հեռախոսազրույցում Զոհրաբյանը պատմեց, թե ինչպես է իմացել խնդրի մասին և ինչ է մտածում այդ առնչությամբ։

«Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ բացառել, որ ոմն Հերմինեն կարող է նման մանիպուլացիաներ անել։ Հերմինե անունով կնոջ չեմ ճանաչում։ Բայց ես Խարբերդում բազմաթիվ ծանոթներ ունեմ, որոնցից մանրամասներ եմ ճշտել այդ ընտանիքի վերաբերյալ, ըստ որոնց` երեխան պահվում էր անմարդկային պայմաններում։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մինչև ամեն ինչի բացահայտումը երեխան մնա խնամքի կենտրոնում»,–ասաց նա։

Նշենք, որ անձամբ խոսել ենք հարևաններից մի քանիսի հետ։ Երբ հարցուփորձ էինք անում ընտանիքի մասին և հարևաններին հարցրինք` արդյո՞ք հայրը հարբեցող է և Ալեքսին բռնության է ենթարկում, հարևաններից մեկը մեզ ամոթանք տվեց, մյուսը մեղադրեց, թե ինչի ենք բարդացնում այդ ընտանիքի` առանց այդ էլ դժվար պայմանները։ Երրորդը խորհուրդ տվեց մեկ շաբաթ ապրել հարևանությամբ ու համոզվել, որ այդ ամենը հորինված պատմություններ են։

Նշենք, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մեզ հավաստիացրեց, որ այժմ ոստիկանները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները, կատարվում է հետաքննություն, որն ամեն ինչ իր տեղը կդնի։

Դեպքից հետո Շենգավիթի թաղապետարանից ընտանիքի համար խալիներ, մահճակալներ, վարագույրներ են բերել, որպեսզի փոքր–ինչ բարելավեն կիսաքանդ տան կենցաղը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները դեպքի առնչությամբ ցուցմունք են վերցրել ընտանիքի անդամներից։ Գործը վարող քննիչը Ստեփանին հավատացրել է, որ ամեն ինչ լավ կլինի և 20 օր հետո Ալեքսն արդեն տանը կլինի։

Մենք կհետևենք այս պատմության շարունակությանն ու կհայտնենք հանգուցալուծման մասին։ Իսկ այն բարի կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

423
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, ընտանիք, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում
Արցախի գյուղերից մեկի երեխաներն արևոտ եղանակին բաց երկնքի տակ են դաս անում. լուսանկարներ
«Արյան կանչով». ինչպես ամերիկացի լրագրողը հասավ Մուսալեռ և գտավ տատի գյուղը
Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան

51
(Թարմացված է 22:51 30.05.2020)
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները հիմա առավել քան պահանջված են, լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ` իհարկե հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։

«Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։

Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

Ծառայության պատասխանատուներն առաջարկել են ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, որը բժշկական կազմակերպություններում կուսումնասիրի բուժական գործընթացը, կիրառվող մեթոդները և այլն։

Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։

Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։

Ամփոփելով հանդիպումը` որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։

Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի։ Այսօր գրանցվել է մահվան 7 դեպք։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։ Դիմակների առկայությունը պարտադիր է նաև բոլոր փակ տարածություններում։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook-ում դիմել էր անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին։ Նրա խնդրանքն ու հորդորն էր միանալ այն բուժաշխատողներին, որոնք օր ու գիշեր պայքարում են նաև մեր երկրին պատուհասած կորոնավիրուսի համավարակի դեմ։

51
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 6 միլիոնի սահմանագիծը
Կորոնավիրուսից մահացել է ԱԺ պատգամավորի հայրը
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

0
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

0
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում