00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ն առաջինն է սպասում «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմանը․ Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanЗаместитель Председателя Национального Собрания Армении Эдуард Шармазанов в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван
Заместитель Председателя Национального Собрания Армении Эдуард Шармазанов в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված քաղաքական շահարկումներն անթույլատրելի են։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն ամենից շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ճշմարտությունը բացահայտելու հարցում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն». Վաղարշակ Հարությունյան

«Դա հանցագործություն էր մեր պետականության, մեր երկրի առաջնորդների դեմ։ Մենք կորցրել ենք մեր առաջնորդին․ սպարապետ Վազգեն Սարգսյանը նախևառաջ մեր առաջնորդն էր։ Ուստի մենք ամենից շատ ենք շահագրգռված այդ հանցագործությունը բացահայտելու հարցում», - նշեց Շարմազանովը։

Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ գործով մանրամասներ ներկայացնել, քանի որ այդ ժամանակ զբաղեցրել է ԱԱԾ ղեկավարի պաշտոնը, Շարմազանովը պատասխանեց․ «Ո՞վ ասաց, որ ժամանակին չի ներկայացրել: Այդ մասին ավելի լավ գիտեն Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որն այդ ժամանակ դարձել է վարչապետ, Գագիկ Ջհանգիրյանը, որը վարել է քննությունը և ուրիշներ»։

Շարմազանովը ընդգծեց, որ անընդունելի է, երբ այս կամ այն ուժերը փորձում են շահարկել ՀՀԿ անունը։

Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան

«Այն, որ մահացածների հարազատները զգացմունքային են արտահայտվում, լիովին բնական է, նրանց կարելի է հասկանալ։ Բայց քաղաքական շահարկումներն անընդունելի են։ Եթե կան ինչ-որ փաստեր, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները», - ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Премьер-министр почтил память жертв 27 октября - Sputnik Արմենիա
Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Ստեփանյան. «Եթե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր, ուրեմն արմատները շատ խորն են»

Լրահոս
0