ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Արմեն Ջիգարխանյանին (2019թ. հոկտեմբերի 25): Մոսկվա

«Ամեն րոպե ուզում եմ գալ Հայաստան». Ջիգարխանյանը` Փաշինյանին. տեսանյութ

104
(Թարմացված է 01:20 26.10.2019)
ՀՀ վարչապետն այցելեց հանրահայտ դերասանին, ծանոթացավ նրա հետ ու հրավիրեց Հայաստան։ Դերասանը կարոտով խոսեց հայրենիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում այցելեց հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանին և խոստովանեց, որ վաղուց էր ուզում տեսակցել նրան։

«Շատ ուրախ եմ ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար։ Վաղուց էի ուզում գալ։ Ո՞նց եք զգում»,– ասաց նա։

«Նորմալ։ Պառավություն ա»,– պատասխանեց Ջիգարխանյանը։

Փաշինյանը հետաքրքրվեց` չե՞ք ուզում Հայաստան գալ։

«Շատ եմ ուզում։ Իմ հայրենիքն ա։ Տարիների ընթացքում ես հասկանում հայրենիքի կարևորությունը։ Ամեն րոպե ուզում եմ գնալ Հայաստան»,– ասաց դերասանը։

Ջիգարխանյանը խոսեց նաև իր ղեկավարած թատրոնի մասին, ասաց, որ այնտեղ ամեն ինչ իր հունով է գնում, ներկայացումներ են ցուցադրվում, ինքն էլ է լինում թատրոնում։

Փաշինյանը նշեց, որ պատրաստ է կազմակերպել Ջիգարխանյանի հայաստանյան այցը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը Մոսկվա է մեկնել այսօր` Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Անցած տարվա նոյեմբերին դերասանին էր այցելել նաև Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։

104
թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին
Արմեն Ջիգարխանյանին ծափերով են դիմավորել թատրոնում. նա գոհ է մնացել ներկայացումից
Երիտասարդացե՞լ է, թե՞ սարսափելի տեսք ունի. Վիտալինայի և Ստեփանի կարծիքը Ջիգարխանյանի մասին