Армен Джигарханян

Նիկոլ Փաշինյանը կայցելի Արմեն Ջիգարխանյանին

59
(Թարմացված է 21:43 25.10.2019)
Մոտ մեկ տարի առաջ դերասանին տեսակցելու էր գնացել վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Հիմա էլ Փաշինյանն է որոշել այցելել նրան։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով այս պահին Մոսկվայում է, կայցելի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Այս մասին Sputnik–ին հայտնեց Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից անմիջապես հետո Փաշինյանը գնացել է դեսպանատուն` լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հետ հանդիպման։ Սիմոնյանը վերջերս նշել է 93–ամյակը։

Դրանից հետո վարչապետն այցելելու է Ջիգարխանյանին։

Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին

Հիշեցնենք` անցած տարվա նոյեմբերին դերասանին էր այցելել նաև Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը։

Արմեն Ջիգարխանյանին ծափերով են դիմավորել թատրոնում. նա գոհ է մնացել ներկայացումից

59
թեգերը:
Արմեն Ջիգարխանյան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ԶԼՄ–ներին մի հավատացեք. Ջիգարխանյանն արդեն տանն է
«Անձնագրային տվյալներին համապատասխան». ինչպես է իրեն զգում Արմեն Ջիգարխանյանը
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել
Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան

0
Միքայել Մինասյանը -յան տեսաուղերձի միջոցով պատասխանել է իր հետևորդների հարցերին: Անդրադարձ է եղել նաև հայաստանյայց եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը շարունակում է Facebook-ի իր էջում տեսաուղերձների շարքը։ Այս անգամ նա որոշել էր արդեն բացօթյա պատշգամբից պատասխանել օգտատերերի՝ իրեն ուղղված հարցերին։ Տեսանյութի նկարագրությունում նա ասաց, որ վերջին երկու շաբաթում ստացել է բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ:

Պատասխանելով օգտատերերից մեկի՝ հայաստանյայց եկեղեցուն վերաբերող հարցին, Մինասյանը նշեց, որ հետևում է կատարվող իրադարձություններին, և դրանք որակեց որպես «պատերազմ»։

«Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն։ Օգտագործելով արդեն ավելի քան տասը տարիների աշխատանքի արդյունքները, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները վատն են, կաշառակեր են և այլն, և օգտվելով մարդկանց՝ երևի թե հաճախ օբյեկտիվ զայրույթից, նա քանդում է եկեղեցին և դա անում է անթաքույց»,- հայտարարեց Մինասյանը՝ հավելելով, որ դա Փաշինյանը հետևողական իրականացնում է «իր պատվիրատուների պատվերը»։

Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ

Մինասյանի պնդմամբ՝ Փաշինյանը պայքարում է եկեղեցու դեմ, որը շատ լավ գիտի՝ հայ հասարակությունը հենման երեք բևեռ ունի՝ լեզուն, պատմությունն ու հիշողությունը, որի հիմքում եկեղեցին է, ընդ որում՝ կապ չունի՝ հավատացյալ ես, թե ոչ։

Նա ցավով արձանագրեց, որ այդ գործում ՀՀ վարչապետին օգնում են հենց եկեղեցականները, որոնք ձևացնում են, թե դա իրենց չի վերաբերում, թող ուրիշները պայքարեն։ Մինասյանի կարծիքով՝ եկեղեցին պետք է արձագանքի, որովհետև սա ազգային ազատագրական պայքար է, որը պետք է ղեկավարի հենց եկեղեցին։

«Իրենք անթաքույց զբաղված են հայերին ատելով։ Իրենք անթաքույց զբաղված են պետությունն ու հասարակությունը քանդելով։ Իրենք ստեղծում են Նոր Հայաստան։ Այո, այդ մի հարցում նրանք ազնիվ են»,- ընդգծեց Մինասյանը՝ նշելով, որ Նոր Հայաստանում ստեղծվում է նոր հայի տեսակ, որը չպետք է ունենա հայրենիք, որովհետև նոր հայի տեսակը ֆեյսբուքահայաստանն է։

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը՝ իր «Ստի վերջը» խորագրով տեսանյութերից մեկում հայտարարել էր, որ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ու նրա եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ներգրավված են ծխախոտի մաքսանենգության գործում։

0
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Միքայել Մինասյան
 Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին

«Ես շատ տխուր եմ»․ Հռոմի պապը մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը

50
(Թարմացված է 18:54 12.07.2020)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ մեկնաբանել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին տխրեցրել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Այդ մասին հայրապետը հայտարարել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ։

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, Սուրբ Սոֆիայի մասին և շատ տխուր եմ»,-ասել է նա՝ դիմելով հավատացյալներին։

Հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու մասին 1934թ-ի որոշումը։ Նույն օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը։

2019թ-ի մարտին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը մուսուլմանների անունից պատասխան է Իսրայելում ԱՄՆ գործողություններին։ Այդպիսով Թուրքիան պատասխանում է ամերիկյան պետությանը, որն աջակցում է Իսրայելի ինքնիշխանությանը Հոլանի բարձունքներում։

ՀՀ ԱԳՆ–ին մտահոգում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումը

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով՝ մ․թ․ 6-րդ դարում։ Կոնստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սպառնալիք է քրիստոնեական աշխարհի համար. Կիրիլ Առաջինը դեմ է Թուրքիայի ծրագրերին

50
թեգերը:
մզկիթ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, որոշում, Հռոմի պապ, Թուրքիա, Սուրբ Սոֆիայի տաճար
Ըստ թեմայի
Էրդողանը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին Աթաթուրքի որոշումը
Թուրքերը զանգվածաբար աղոթում են մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ. տեսանյութ
Սուրբ Սոֆիայի մզկիթ դառնալը կբարդացնի շատերի կյանքը. Կարո Փայլան
Վերադարձ դեպի անցյալ. ինչո՞ւ է Էրդողանը աչք դրել Սուրբ Սոֆիայի տաճարի վրա