Էմման

Էմման «տանը կմնա». ինչպիսի տեսք կունենա գրասենյակում 20 տարի աշխատած կինը

161
(Թարմացված է 13:20 25.10.2019)
Եվրոպացի գիտնականները մոդելավորել են գրասենյակային աշխատողի կերպարը, որը ստիպված է անհարմար պայմաններում աշխատել ավելի քան քսան տարի։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Գիտնականները հարցում են անցկացրել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ավելի քան երեք հազար գրասենյակային աշխատողների շարքում` հետաքրքրվելով նրանց աշխատանքի պայմաններով և առողջական վիճակով։ Ստացած պատասխանների հիման վրա հետազոտողները ստեղծել են Էմմա անունով մոդելը։ Այդ մասին հաղորդում է Daily Mail–ը։

Էմման մոնիտորի մոտ երկար ժամեր նստելուց հետո ունի կարմրած աչքեր, արհեստական լուսավորության պատճառով` դեմքի անառողջ գույն։ Բացի դրանից, նստած կենսակերպի պատճառով Էմմայի մոտ առաջացել է վարիկոզ, նա գիրացել է, մեջքը ծռվել է, այտուցվել են ոտքերն ու ձեռքերը։

Ուտել ու չգիրանալ. հայկական ուտեստների լավագույն 5-յակն առողջ ապրելակերպի սիրահարի համար

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի համոզեն գործատուներին բարելավել իրենց աշխատակիցների աշխատանքային պայմանները և կոչ անեն ավելի շատ ժամանակ հատկացնել սեփական առողջությանը։

161
թեգերը:
գործարար, աշխատանք, Կին
Ըստ թեմայի
Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք մրսում և հիվանդանում գրասենյակային օդորակիչների պատճառով
Գրասենյակային ամենատարածված հիվանդությունները
Կոստյումներով` ցեխի միջով. ֆլեշմոբ գրասենյակային աշխատաոճի դեմ