* ՀԱՅԱՍՏԱՆ * Արա բաբլոյան, ՀՔԾ, սահմանադրություն, մեղադրանք, կասկածյալ, Hayastan, novosti Armenii, HQC, sahmanadrutyun, mexadranq, kaskacyal
Արա Բաբլոյան

«ՀՔԾ–ում բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ». Արա Բաբլոյանին մեղադրանք չի առաջադրվել

105
(Թարմացված է 19:26 24.10.2019)
Արա Բաբլոյանը լրագրողներին հայտնեց, որ ինչ արել է, օրենքի և Սահմանադրության շրջանակում է արել և որևէ խախտում թույլ չի տվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք չի առաջադրվել, նա դեռ կասկածյալի կարգավիճակ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը։

Նշենք, որ Բաբլոյանը քիչ առաջ դուրս եկավ Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ նրան մի քանի ժամ է` հարցաքննում էին։

«Իմ կարգավիճակը չի փոխվել։ ՀՔԾ–ում բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ և կարծում եմ՝ ինչ արել եմ, արել եմ օրենքի և Սահմանադրության շրջանակում»,–ասաց նա։

Ի դեպ, դեռ ՀՔԾ-ում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ում նույնպես հարցաքննում են։

Հիշեցնենք` Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Արսեն Բաբայանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ՀՔԾ–ի միջնորդությունը

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝  Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։

Քանի որ ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, նա 2018 թվականի մարտի 1-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել։

Այս դիմումն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018-ի մարտի 5-ին, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես չի ստացել  Գագիկ Հարությունյանի դիմումը,  սակայն 2018–ի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում  ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ նիստը՝ 2018թ. մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին։  Իսկ այդ դեպքում անհնար կլիներ մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ։

105
թեգերը:
կասկածյալ, Մեղադրանք, Սահմանադրություն, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արա Բաբլոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆինանսների փոխնախարարն ԱԱԾ չի հրավիրվել ու չի հարցաքննվել
Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան
Բաբլոյանը վստահեցնում է` իրեն մի բանի համար կարող են մեղադրել, և դա կապված է Փաշինյանի հետ
Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը
Ալբերտ Հովհաննիսյան

Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը «քաղաքական բացահայտումների համար» հրավիրվել է ՀՔԾ

70
(Թարմացված է 21:07 24.06.2021)
Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Facebook-ի իր էջում գրառում է արել ու ամոթանք տվել իրավապահներին անհարգալից վերաբերմունքի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ «քաղաքական բացահայտումների համար»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

«Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես` որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո'չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար»,–գրել է Հովհաննիսյանը և կից հրապարակել ՀՔԾ ծանուցումը։

Արտակ Հովհաննիսյանը որպես գրառման հետգրություն նշել է. «Վերջապես հարգել սովորեք»։

Հայտնի լուսանկարի Ալբերտը. ընկերները պատմում են միշտ հաղթող տղայի մասին

Հիշեցնենք, որ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հերոսին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով։

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը որդու մահից հետո իր անձնական մեքենան նվիրեց հայոց բանակին։

70
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), մայր, Զինվոր, Զոհ, Ալբերտ Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Պատիվ ունեմ. Արայիկ Հարությունյանը կարդացել է որդուն կորցրած հոր խնդրանքը
Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը
Իսկ տղաները պատերազմ են գնում, կամ հայերի «անմահ գունդը»
«Տղաս անմահացավ». լուսանկարի հերոսի հայրը խնդրում է որդուն հիշել որպես անսահման լավատեսի
Կինոյի տուն

Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են

115
(Թարմացված է 20:32 24.06.2021)
Կինոյի տան գլխավոր մուտքը մի քանի օրում ապօրինի կերպով փոփոխության է ենթարկվել։ Նախ քանդել են հսկայական թեքահարթակը, դրա փոխարեն աստիճաններ կառուցել, հետո արագ տեղադրել Գագիկ Ծառուկյանի լուսանկարը դրա վերևում, ապա նորմերին չհամապատասխանող թեքահարթակ կառուցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Մինչ շատերը զբաղված էին նախընտրական քարոզարշավի թոհուբոհով` որոշ մարդիկ առիթից օգտվել և Կինոյի տան գլխավոր մուտքում «իրենց սրտով» ձևափոխություններ են արել։

Главный вход в Дом кино
© Sputnik / Asatur Yesayants
Կինոյի տան մուտքը

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանի տերերը հունիսի 12-ին սկսել են քանդել Կինոյի տան աստիճաններին կից թեքահարթակը: Ի դեպ, թեքահարթակն ուներ ավելի քան 7,5 մետր երկարություն և 1,2 մետր լայնություն։

«Թեքահարթակը քանդելուն հաջորդեց դեպի սրճարան տանող նոր աստիճաններ կառուցելը։ Այսինքն` շատ արագ ինչպես մեր թեքահարթակը քանդեցին, այնպես էլ Խանջյանի կողմից դեպի իրենց սրճարան աստիճաններ կառուցեցին։ Դրանից հետո մենք դիմեցինք պատկան մարմիններին»,–պատմեց Մանուկյանը` հավելելով, որ այդ տարածքում պատ էր` դեպի սրճարան մուտք չկար։

Խանջյան և Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանը 2 մուտք ունի Արամի փողոցից, սակայն դեպի Խանջյան մուտք ունենալը բոլորովին այլ նշանակություն ունի սրճարանի համար։ Մանուկյանն ասաց, որ մինչև այս երկու հոգի այցելել են իրենց և առաջարկել Խանջյանի հատվածում` Կինոյի տան բակում, սրճարան կառուցել։ Միության նախագահությունը մերժել է այդ գաղափարը, քանի որ նպատակ ունեին բակը աստղային հրապարակի վերածել` բացելով Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի և Մհեր Մկրտչյանի անվան աստղեր։

Главный вход в Дом кино
© Sputnik / Asatur Yesayants
Կինոյի տան մուտքը

Կինեմատոգրաֆիստների միությունից մերժում ստանալով, ըստ Մանուկյանի, որոշել են ապօրինի կերպով սրճարանի գաղափարը կյանքի կոչել։

Главный советник председателя Союза кинематографистов Араик Манукян
© Sputnik / Asatur Yesayants
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյան

Մանուկյանը պատմեց նաև, որ երբ բողոքել են ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, հաջորդ օրը սրճարանի վերևում հայտնվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզչական պաստառը։

Следы от демонтированного пролета для людей с ограниченными возможностями у главного входа в Дом кино
© Photo : Union of Cinematographers of Armenia
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզչական պաստառը

«Մեր աղմուկ բարձրացնելուց հետո սրճարանի տերերը բերեցին ու Գագիկ Ծառուկյանի պաստառը տեղադրեցին` հավանաբար մեզ հուշելու համար, թե ում հետ գործ ունենք։ Դրանից հետո երկրորդ քայլն արեցին` առանց մեզ հարցնելու որոշեցին, որ պետք է նոր թեքահարթակ կառուցեն` մեր գլխավոր մուտքի աստիճանների վրա։ Այդ թեքահարթակի միջոցով բարձրանալ և իջնել հնարավոր չէ»,–ասաց Մանուկյանը` հավելելով, որ ավելի շուտ «ընկնելու» թեքահարթակ է կառուցվել` ոչ մի նորմերին չհամապատասխանող։

«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյան

Նա հայտնեց նաև, որ արդեն 4 անգամ Կադաստրի պետական կոմիտե հարցում են ուղարկել` ճշտելու` աստիճանների հատվածը շենքին` իրե՞նց է պատկանում, թե՞ Երևանի քաղաքապետարանին։ Սակայն 4 անգամն էլ կադաստրից նույն փաստաթուղթն են տրամադրել` շենքի ներսի մասին տեղեկություն տալով։ Մանուկյանն այսօր արդեն 5-րդ դիմումն է պատրաստվում ուղարկել կադաստր` ասելով, որ արդեն կասկածներ ունեն, որ կադաստրը ու սրճարանի տերերն իրար հետ ինչ-որ կապեր ունեն։

Главный вход в Дом кино
© Sputnik / Asatur Yesayants
Կինոյի տան մուտքը

Նրա խոսքով` Կենտրոն վարչական շրջանն արդեն սրճարանին տուգանելու արձանագրություն է կազմել, իսկ ոստիկանությունն էլ իրենցից ցուցմունքներ է վերցրել. առաջիկայում գույքի բռնազավթման հատկանիշներով պետք է քրգործ հարուցվի։ Ընդհանուր հաշվարկով` 3-4 մլն դրամի վնաս է կրել Կինոյի տունը։

Մանուկյանը չի բացառում, որ օրեր անց տեղում արդեն կարող է մի քանի սեղան հայտնվել ու սրճարան սկսի գործել։ Ի դեպ, այժմ այդ տարածքում շինարարություն է ընթանում. տեղում աշխատողներ կային, սակայն վստահեցրին, որ չգիտեն, թե ովքեր են սեփականատերերը և ինչ է լինելու տարածքում. իրենք իրենց իրենց գործն են անում։ 

Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին` օպերատիվ արձագանքել են Կինեմատոգրաֆիստների միության ահազանգին, սակայն խնդիրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է։ Ոստիկանները տեղում հասարակական կարգ են ապահովել` թույլ չեն տվել ապօրինությունը շարունակվի և քաղաքապետարանից պատասխանատու անձ են կանչել։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր հերթին հայտնեց` քաղաքապետարանը տեղյակ է խնդրի մասին և արդեն իսկ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչական իրավախախտումն արձանագրել է։

«Մեր վերոհիշյալ վարչության պետի տեղակալն արդեն իսկ հանդիպել է միության ղեկավարների հետ և հայտնել քաղաքապետարանի դիրքորոշումը, այն է` պարտավորեցնել սրճարանի սեփականատերերին վերացնել իրավախախտման հետևանքները»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այժմ վարչական գործընթաց է գնում, և տեղյակ են նաև, որ իրավապահները քրեական վարույթ են հարուցել գույքի վնասի կամ ոչնչացման առնչությամբ։ Երևանի քաղաքապետարանը նույնպես կադաստրի պետական կոմիտեից փորձում է ճշտել` Կինոյի տան մուտքի աստիճանների հատվածը փաստաթղթերով ում է պատկանում։

Ի դեպ, Կինոյի տունը 515 տեղանոց դահլիճ ունի, որտեղ պարբերաբար անվճար կինոդիտումներ են կազմակերպվում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսանողների համար։ Նշենք նաև, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն արդեն իսկ հանվել է տարածքից։

Կրիմինալ խմբավորումներ են գործում. քաղաքապետը՝ Երևանում ապօրինի շինարարության մասին

115
թեգերը:
Կինոյի տուն, Ապօրինի, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Լկտիությունը հասել է գագաթնակետին. քանդվում են մի գիշերում հայտնված ապօրինի շինությունները
Քանդում են նաև Էրեբունու և Նոր Նորքի ապօրինի շինությունները. լուսանկարներ
ՀՀ-ում ավելի հեշտ է ինքնակամ շինություն կառուցել, քան գնալ օրինական ճանապարհով. Թունյան
Քվեաթերթիկներ

ԿԸՀ-ն ներկայացրել է ևս 3 տեղամասերի վերահաշվարկի արդյունքները

0
(Թարմացված է 21:28 24.06.2021)
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ այսօր թիվ 9, 23, և 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 16 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ:

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները (- նվազում, + ավելացում):

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն -1
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 0
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն -5
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն -1
  5. «Ազատություն» կուսակցություն 0
  6. «Պատիվ ունեմ» դաշինք –2
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն 0
  8. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» 0
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն -1
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն –1
  11. «Հանրապետություն» կուսակցություն 0
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն 0
  13. «Ազատ հայրենիք» դաշինք -2
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն +20
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» –1
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն +2
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն –2
  18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» –2
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն -1
  20. «Վերելք» կուսակցություն -2
  21. «Ազատական» կուսակցություն -0
  22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» 0
  23. «Հայաստան» դաշինք -2
  24. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 0
  25. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0

Նշենք, որ երեկ`հունիսի 24–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ էր իրականացրել, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները՝ 659-ով, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքինը` 5-ով։
Վերահաշվարկվել էր ընդհանուր թվով 65 տեղամասերի քվեարկության արդյունքները, արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չէր արձանագրվել, 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չէր արձանագրվել:

0