Քլոե Քարդաշյան

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանը կախել է վզից ու լուսանկարվել

971
(Թարմացված է 13:05 24.10.2019)
Քիմ Քարդաշյանի քույրն իր հետևորդների ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանի վրա «թանկարժեք» լուսանկարով։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Քլոե Քարդաշյանը` ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, սոցիալական ցանցի իր էջերում լուսանկար է հրապարակել, որում երևում է նրա պարանոցից կախված վզնոցը` հայկական զինանշանի նմանությամբ պատրաստված կախազարդով:

«Հայկական զինանշանը` պարանոցիս»,- լուսանկարին կից գրել է Քլոեն:

Երկրպագուներն անմիջապես արձագանքել են նրա գրառմանը: Լուսանկարը միայն Facebook սոցիալական ցանցում ավելի քան 39.000 like–ի է արժանացել։

«Հետաքրքիր է` քույրերդ ու եղբայրդ ունե՞ն զարդեր, որոնք խորհրդանշում են հայկական մշակույթը», «Հիասքանչ տեսք ունես, Քլոե, վզնոցը քեզ շատ է սազում, հիանում եմ քեզնով»-գրել են նրանք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն Instagram–ի «սթորի» բաժնում հրապարակել էր փայլփլուն քարերով պատված այս ոսկե կախազարդի լուսանկարը։ Չի բացառվում, որ զարդը պատված է ադամանդներով։

«Կյանքս». Քլոե Քարդաշյանի հայ ընկերուհին նրան հայերեն է սովորեցնում. լուսանկար

Քլոեն արդեն եղել է Հայաստանում ավագ քրոջ` Քիմի հետ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։

971
թեգերը:
զինանշան, Քիմ Քարդաշյան, Ոսկի, Քլոե Քարդաշյան
Ըստ թեմայի
Քլոե Քարդաշյանն անհավանական հուզիչ գրառում է արել փեսացուի դավաճանության մասին
Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից
Իմ բանդան. Քարդաշյանը լուսանկար է հրապարակել ընտանիքի փոքրիկների հետ
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

88
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

88
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀՀ ԱԻՆ

Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը

88
(Թարմացված է 15:49 30.10.2020)
ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ցերեկը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացվելու են նոր տեղադրված ձայնային տագնապի ազդանշանային էլեկտրաշչակների փորձարկումներ։

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,– գրում է ԱԻՆ–ը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության ռեժիմի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր օդային տագնապի դեպքում Երևանում ու ՀՀ այլ բնակավայրերում կարող են գործել օդային տագնապի ձայնային ազդանշաններ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ Գրանցվել են նաև թշնամական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ու հարվածներ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Կապանի շրջանում։ Այդ դեպքերում օդային տագնապի ազդանշան է միացել։

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա․ լուսանկար

88
թեգերը:
օդային տագնապ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ստեփանակերտում օդային տագնապ է
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել