Гюмрийское депо

ՀԿԵ ընկերության մեքենավարները Գյումրիում գործադուլ են անում

107
(Թարմացված է 12:02 23.10.2019)
Սա երկաթուղայինների առաջին գործադուլը չէ։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նրանց միակ պահանջն աշխատավարձերի բարձրացումն է։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀԿԵ ընկերության մեքենավարները գործադուլ են կազմակերպել Գյումրիում. նրանք պահանջում են 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հոկտեմբերի 22–ի օրվա երկրորդ կեսից բողոքի ակցիայի պատճառով Երևան–Գյումրի, Գյումրի–Երևան ուղղություններով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։ Չի շահագործվել նաև Երևան–Թբիլիսի մարդատար գնացքը։ 

Երեկ երեկոյան բողոքող մեքենավարների հետ հանդիպել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Վերջինս մեքենավարներին առաջակել է դադարեցնել բողոքի ակցիան և սպասել Ռուսաստանում կայանալիք տնօրենների խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25–ին։ Սակայն մեքենավարները մերժել են առաջարկն ու շարունակում են գործադուլը։

Նշենք, որ լրագրողներին այս պահին դեռ չի հաջողվել հանդիպել գործադուլավորների հետ։ Նրանք դուրս չեն գալիս դեպոյի տարածքից, իսկ  լրագրողներն իրենք այնտեղ մտնել չեն կարող, որովհետև այն ստրատեգիական նշանակության հատուկ պահպանվող տարածք է և կողմնակի անձանց մուտքն արգելված է։

Նշենք, որ սա երկաթուղայինների առաջին գործադուլը չէ։ Նախորդ գործադուլը մեքենավարները կազմակերպել էին 11 ամիս առաջ, սակայն ասում են, որ այս ընթացքում որևէ բան չի փոխվել։ 

2018թ–ի նոյեմբերին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները հասել են այն բանին միայն, որ նրանց հավելավճար են տվել։

«Օրակարգում պայմանագիրը խզելու հարց չկա». փոխվարչապետը` ՀԿԵ-ի հետ աշխատանքների մասին

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«Հարավկովկասյան երկաթուղին» որոշել է բարեփոխել աշխատողներին պարգևատրելու համակարգը

 

107
թեգերը:
Գյումրի, աշխատավարձ, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), գործադուլ
Ըստ թեմայի
«Անգամ ճգնաժամի ժամանակ ոչ ոքի չկրճատեցինք». ՀԿԵ–ի տնօրենը` Հայաստանում աշխատելու մասին
Ստուգումները չեն խանգարել. ՀԿԵ–ն ավելացրել է փոխադրումների ծավալը
ՌԵ–ն հույս ունի կառուցողական լուծում գտնել ՀԿԵ–ի շուրջ ծագած վիճելի հարցերում